Ջո Մանտենյա
Ջո Մանտենյա | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 13, 1947[1][2][3][…] (77 տարեկան) |
Ծննդավայր | Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ |
Կրթություն | ԴեՊոլ համալսարանի թատերական դպրոց և J. Sterling Morton High School East? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, սցենարիստ, կրկնօրինակող, թատրոնի դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, հնչյունավորող, կինոպրոդյուսեր և դերասան |
Երեխա(ներ) | Ջիա Մանտենյա |
Պարգևներ և մրցանակներ | |
joemantegna.com | |
Ջոզեֆ Էնթոնի (Ջո) Մանտենյա կրտսեր (անգլ.՝ Joseph Anthony «Joe» Mantegna, Jr., նոյեմբերի 13, 1947[1][2][3][…], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ), իտալական ծագմամբ ամերիկացի դերասան, սցենարիստ, պրոդյուսեր և ռեժիսոր[4]։ Առավել հայտնի է «Կնքահայրը 3», «Փոքրիկը զբոսնելիս», «Հրաժեշտ Փարիզին» ֆիլմերում խաղացած դերերով, «Մտածել որպես հանցագործ» հեռուստասերիալում խաղացած Դևիդ Ռոսիի դերով և «Սիմփսոնները» մուլտսերիալում կատարած գեր Թոնիի հնչյունավորմամբ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջո Մանտենյան ծնվել է 1947 թվականի նոյեմբերի 13-ին Չիկագոյում։ Նրա խոսքերով՝ դեռ ավագ դասարաններում, երբ «Վեսթսայդյան պատմություն» մյուզիքլում դեր է փորձել, հասկացել է, թե ինչ է դառնալու։ Այդ ժամանակ նա դեր չստացավ։ Բայց դրա փոխարեն նրա դերասանական առաջնաելույթը տեղի է ունեցել ոչ պակաս հայտնի բեմադրությունում՝ «Մազեր»-ում։ 1975 թվականից նկարահանվել է ավելի քան 150 ֆիլմերում։
1990 թվականի ապրիլի 17-ին Մանտենյան ունեցել է դուստր՝ Ջիան, որը 13 տարեկանից սկսել է նկարահանվել կինոյում և հեռուստատեսությունում։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1990 | ֆ | Կնքահայրը 3 | The Godfather Part III | Ջոուի Զազա |
1994 | ֆ | Փոքրիկը զբոսնելիս | Baby's Day Out | Էդգար Մաուզեր կամ պարզապես Էդդի |
1994 | ֆ | Դատարկագլուխները | Airheads | Յան (ռադիո հաղորդավար) |
1996 | ֆ | Նիհարող | Thinner | Ռիչի Ջինելի |
1999 | ֆ | Ազատության բարձունքները | Liberty Heights | Նեյթ Քուրցման |
2005 | ֆ | Ինը կյանքեր | Nine Lives | Ռիչարդ |
2007 | ֆ | Էլվիս և Անաբել | Elvis and Anabelle | Չարլի Մորո |
2007 | ֆ | Մերկ վախ | Naked Fear | շերիֆ Թոմ Բենիկ |
2009 | ֆ | Միայնակ փողոց | Lonely Street | Ջերի Ֆինքելմեն |
1991-2001 | մս | Սիմփսոնները | The Simpsons | գեր Թոնի |
2007-2020 | ս | Մտածել որպես հանցագործ | Criminal Minds | Դևիդ Ռոսի |
2011 | մֆ | Մեքենաներ 2 | Cars 2 | Գրեմ |
2016 | ս | Մտածել որպես հանցագործ։ Սահմանից դուրս | Criminal Minds: Beyond Borders | Դևիդ Ռոսի |
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1988 թվականի Վենետիկի փառատոնում «Ամեն ինչ փոխվում է» ֆիլմում կատարած լավագույն տղամարդկային դերի համար ստացել է «Վոլպիի գավաթ»։ 1999 թվականին «Առնետների ոհմակ» հեռուստաֆիլմում խաղացած դերի համար առաջադրվել է «Ոսկե գլոբուս»-ի Հեռուստատեսությամբ մինի սերիալում կամ ֆիլմում երկրորդ պլանի լավագույն դերասան կատեգորիայում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 Discogs — 2000.
- ↑ Ryan, Maureen (2007 թ․ հոկտեմբերի 30). «Joe Mantegna Replaces Mandy Patinkin in "Criminal Minds" 8 p.m. Wed. CBS». The Annotico Report, Chicago Tribune. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 19-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջո Մանտենյա» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 13 ծնունդներ
- 1947 ծնունդներ
- Ապրող անձինք
- Չիկագո քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- «Թոնի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի պրոդյուսերներ
- Ամերիկացի ռեժիսորներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի տղամարդ թատերական դերասաններ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացի տղամարդ հնչյունավորողներ