Jump to content

Ջիմ Ռիշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջիմ Ռիշ
անգլ.՝ Jim Risch
Դիմանկար
Ծնվել էմայիսի 3, 1943(1943-05-03)[1] (81 տարեկան)
ԾննդավայրՄիլուոքի, Վիսկոնսին, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնկաթոլիկություն և ռոմանական կաթոլիկ
ԿրթությունUniversity of Idaho? (1965), Վիսկոնսին-Միլուոկի համալսարան (1963)[2] և University of Idaho College of Law? (1968)[2]
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱմուսինVicki Risch?
Զբաղեցրած պաշտոններmember of the State Senate of Idaho?, Governor of Idaho?, դատախազ, majority leader?, president pro tempore?, ԱՄՆ սենատոր, ԱՄՆ սենատոր, ԱՄՆ սենատոր, ԱՄՆ սենատոր, ԱՄՆ սենատոր, ԱՄՆ սենատոր, ԱՄՆ սենատոր, Lieutenant Governor of Idaho?, Lieutenant Governor of Idaho?, member of the State Senate of Idaho? և ԱՄՆ սենատոր
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կայքrisch.senate.gov
Ստորագրություն
Изображение автографа
 Jim Risch Վիքիպահեստում

Ջեյմս (Ջիմ) Էլրոյ Ռիշ (անգլ.՝ James Elroy Risch, մայիսի 3, 1943(1943-05-03)[1], Միլուոքի, Վիսկոնսին, ԱՄՆ), ԱՄՆ սենատոր Այդահո նահանգից, Այդահո նահանգի 31-րդ նահանգապետ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյմս Էլրոյ Ռիշը ծնվել է Վիսկոնսին նահանգի մայրաքաղաք Միլուոքիում։ Նրա հոր՝ Էլրոյ Ռիշի նախնիները եղել են գերմանացիներ, իսկ մոր՝ Հելեն Լեվիի նախնիները եղել են շոտլանդացիներ և անգլիացիներ[3]։

1961 թ.-ից 1963 թվականները Ռիշը սովորել է Միլուոքի համալսարանում։ Հետագայում նա տեղափոխվում է Այդահոյի համալսարան, որտեղ դառնում է Phi Delta Theta ուսանողների եղբայրության անդամ։ 1965 թվականին նա ստացել է անտառային տնտեսության մասնագետի բակալավրի աստիճան։ Ռիչը կրթուությունը շարունակել է նույն համալսարանի փաստաբանական քոլեջում։ 1968 թվականին նա ստացել է փաստաբանական գիտությունների դոկտորի աստիճան։

Քաղաքական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիշի քաղաքական կարիերան սկսվել է 1970 թվականին, երբ նա Էյդա շրջանում հաղթեց դատախազի ընտրություններում։ Այդ պաշտոնում գտնվելու շրջանում Ռիշը նաև քրեական դատավարություն է դասավանդել Բոյսեի համալսարանում և գլխավորել է Այդահոյի դատախազների ասոցացիան։

1974 թվականին Ռիշը Էյդայի շրջանից ընտրվում է Այդահոյի սենատ։ 1976 թվականին դարձավ մեծամասնության առաջնորդ։ 1988 թվականին նրան հաջողվեց վերընտրվել։ 1995 թ.-ին ևս նա ընտրվում է նույն պաշտոնում։

2001 թվականի հունվարին Ռիշը մտադիր էր զբաղեցնել նահանգի փոխնահանգապետի պաշտոնը, որն ազատվել էր Բուտչ Օթթերի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ ընտրվելուց հետո։ Միաժամանակ նահանգապետ Դիրք Քեմփթորնը նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակեց Այդահոյից ընտրված սենատոր Ջեք Ռիգսին։ Բայց արդեն 2002 թվականին Ռիշին հաջողվեց հաղթել Ռիգսին հանրապետական փրայմերիզի ժամանակ և հետագայում դառնալ փոխնահանգապետ։

2006 թվականի մայիսի 26-ին, այն բանից հետո երբ Քեմփթրոնը ԱՄՆ ներքին գործերի նախարարի պաշտոնից թոշակի անցավ Ջիմ Ռիշը դարձավ Այդահոյի նահանգապետ։

2007 թվականի հոկտեմբերի 9-ին Ռիշը հայտարարեց, որ ցանկացել է զբաղեցնել Այդահոյի սենատորի թափուր տեղը[4]։ 2008 թվականի մայիսին նա ընտրվում է որպես հանրապետական կուսակցության թեկնածու։ Նրա հակառակորդն էր Լարրի ԼաՌոկկոն։ Ռիշը հավաքելով 58 % քվե հաղթում է։ Իր փոխնահանգապետի ժամկետի ավարտից երեք օր առաջ Ռիշը անցնում է թոշակի, որպեսզի 2009 թվականի հունվարի 3-ին զբաղեցնի սենատորի պաշտոնը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 McNamee G. L. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 http://bioguide.congress.gov/scripts/biodisplay.pl?index=R000584
  3. «Ancestries of United States Senators: Jim Risch» (անգլերեն). ancestry.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 11-ին.
  4. Greene, Tom (2007 թ․ հոկտեմբերի 9). «Jim Risch announces Senate bid». Coeur d'Alene Press. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 10-ին.