Ջենիֆեր Օդեսա Նեթլզ (անգլերեն՝ Jennifer Odessa Nettles. սեպտեմբերի 12, 1974(1974-09-12)[1], Douglas, Ջորջիա, ԱՄՆ), քանթրի երգերի ամերիկացի կատարող, երգերի հեղինակ, դերասանուհի։ Հիմնականում հայտնի է Քրիստիան Բուշի հետ ստեղծած Sugarland դուետի վոկալիստի դերով։ Նախքան Sugarland-ի ստեղծումը ղեկավարել է Ատլանտայում գործած Soul Miner's Daughter և Jennifer Nettles Band երաժշտախմբերը։ Բացի այդ, 2006 թվականին մասնակցել է Bon Jovi ռոք խմբի « Who Says You Can't Go Home » սինգլի քանթրի տարբերակի ձայնագրմանը, որը թիվ մեկ հիթն է Billboard-ի քանթրի չարթերում[2][3]։ Իր երաժշտական կարիերայի ընթացքում Նեթլզը բազմաթիվ մրցանակներ է նվաճել՝ ներառյալ երեք Գրեմմի, Քանթրի երաժշտության ընկերակցության /Country Music Association Awards չորս մրցանակ, Ամերիկյան երաժշտության մեկ մրցանակ /American Music Award:
Նա հանդես է եկել նաև որպես Go-Big Show-ի ժյուրիի անդամ (2021–22)[4]:
Նեթլզը ժյուրիի անդամ/դաստիարակ/կատարող էր նաև ABC- ի Duets- ում, որի պրեմիերան տեղի է ունեցել 2012 թվականի մայիսի 24-ին։
Նեթլսը իր երաժշտական կարիերան սկսել է՝ ելույթներ ունենալով դպրոցական հավաքույթներում, իր հարավային բապտիստական եկեղեցում և համայնքային թատրոնում։ Նա նաև Clovers & Company of Georgia 4-H- ի անդամ էր և 1986-1993 թվականներին հանդես է եկել արվեստի խմբերում[5]։
Նեթլսը սոցիոլոգիա և մարդաբանություն է ուսումնասիրել Ջորջիա նահանգի Դեկատուր քաղաքի Ագնես Սքոթ քոլեջում, որն ավարտել է 1997 թվականին[6] Ուսանողական տարիներին Նեթլզը և Քորի Ջոնսը (ով այդ ժամանակ դասական կիթառ էր սովորում Ջորջիայի համալսարանում ) ստեղծեցին Soul Miner's Daughter խումբը։ Ելույթ ունենալով թե՛ որպես որպես ակուստիկ դուետ, և թե՛ վերոնշյալ երաժշտախմբի հետ՝ նրանք թողարկեցին երկու ալբոմ՝ The Sacred and Profane-ը՝ 1996 թվականին և Hallelujah-ը՝ 1998 թվականին։ Ընդ որում՝ երկու ալբոմն էլ կազմված էին Ջոնսի և Նեթլզի համատեղ գրած երգերից[7]։ Հիշարժան է նաև այն փաստը, որ Soul Miner's Daughter-ը 1999 թվականին հրավիրվել է ելույթ ունենալու Ատլանտայի «Lilith Fair» -ում[8]։
1999 թվականին ստեղծվել է Jennifer Nettles Band-ը, որի հետ նա թողարկել է երեք ստուդիական և կենդանի կատարումների երկու ալբոմ։ Խումբը, որի կազմում բացի Նեթլզից ընդգրկված էին Բրեդ Սայքսը (հարվածային գործիքներ), Սքոթ Նիկոլսոնը (դաշնամուր), Ուեսլի Լյուպոլդը (բաս) և Մայք Սեբուլսկին (հարվածային գործիքներ), հաղթող է ճանաչվել «The Big Deal $100,000 Music Search» մրցույթին մասնակցած 2000-ից ավելի երաժշտախմբերի մեջ և արժանացել Mars Music-ի սահմանած գլխավոր մրցանակին[9]։