Ջենի Սևիլը ծնվել է 1970 թվականին Քեմբրիջում, ապրել և ստեղծագործել է Լոնդոնում։
Սևիլի հետբուհական կրթությունից հետո Բրիտանիայի առաջատար կոլեկցիոներ Չարլզ Սատչը գնել է նրա աշխատանքը և կատարել է նրա պատվերները առաջիկա երկու տարիների ընթացքում։ 1994 թվականին նկարչուհին բազմաթիվ ժամեր է անցկացրել` դիտարկելով պլաստիկ վիրահատությունները Նյու Յորքում։ Սևիլի պատկերացումները հասարակության մասին չեն համապատասխանում մյուս բրիտանացի նկարիչների պատկերացումներին, քանի որ նա իր այլաբանական նկարները նկարել է յուղաներկելով։ Նրա նկարելու ոճը համեմատվում է Լյուսեն Ֆրեյդի և Ռումենսլի նկարչական եղանակների հետ։ Նրա գեղանկարների դետալներ չափերը ավելի մեծ են, քան իրական կյանքում եղածները։ Ներկերի միախառնումը հնարավորություն է տալիս զգալու չափ տեսնել մաշկի մակերեսը և մարմնի քաշը։ Սևիլը երբեմն մարմնի վրա ավելացնում է նկարներ ինչպես օրինակ սպիտակ օղակներ։
1992 թվականին իր առաջնախաղից հետո Սևիլի ուշադրությունը կանացի մարմնից տեղափոխվեց չորոշակիացված սեռի վերաբերյալ թեմաների ուղղությամբ։ Նկարիչը նկարում է լայնաֆորմատ տրանսգենդեր ու տրանսվեստիտներ։ Նրա հրապարակված էսքիզները եւ փաստաթղթերը ընդգրկում են վնասվածքներ, հիվանդագիր իրավիճակներ և տրանսգենդեր պարունակող լուսանկարներ[5]։ Նրա բնանկարը` «Strategy» (South Face/Front Face/North Face), նա հայտնվել է «Manic Street Preachers», «The Holy Bible» խմբի երրորդ ալբոմի առաջին էջում[6], իսկ «Stare»-ը (2005)` «Journal For Plague Lovers» իններորդ ալբոմի առաջին էջին[7]։