Ջենի Սևիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջենի Սևիլ
Ծնվել էմայիսի 7, 1970(1970-05-07)[1][2][3][…] (53 տարեկան)
ԾննդավայրՔեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունՖելիքս Սլեյդի գեղեցիկ արվեստների դպրոց, Ցինցինատիի համալսարան և Գլազգոյի արվեստի դպրոց
Մասնագիտություննկարչուհի և լուսանկարիչ
ԱնդամությունԳեղարվեստի թագավորական ակադեմիա
 Jenny Saville Վիքիպահեստում

Ջենի Սևիլ (անգլ.՝ Jenny Saville, մայիսի 7, 1970(1970-05-07)[1][2][3][…], Քեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]), ժամանակակից բրիտանացի նկարիչ։ Հայտնի է կանանց մոնումենտալ պատկերներով։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջենի Սևիլը ծնվել է 1970 թվականին Քեմբրիջում, ապրել և ստեղծագործել է Լոնդոնում։ Սևիլի հետբուհական կրթությունից հետո Բրիտանիայի առաջատար կոլեկցիոներ Չարլզ Սատչը գնել է նրա աշխատանքը և կատարել է նրա պատվերները առաջիկա երկու տարիների ընթացքում։ 1994 թվականին նկարչուհին բազմաթիվ ժամեր է անցկացրել` դիտարկելով պլաստիկ վիրահատությունները Նյու Յորքում։ Սևիլի պատկերացումները հասարակության մասին չեն համապատասխանում մյուս բրիտանացի նկարիչների պատկերացումներին, քանի որ նա իր այլաբանական նկարները նկարել է յուղաներկելով։ Նրա նկարելու ոճը համեմատվում է Լյուսեն Ֆրեյդի և Ռումենսլի նկարչական եղանակների հետ։ Նրա գեղանկարների դետալներ չափերը ավելի մեծ են, քան իրական կյանքում եղածները։ Ներկերի միախառնումը հնարավորություն է տալիս զգալու չափ տեսնել մաշկի մակերեսը և մարմնի քաշը։ Սևիլը երբեմն մարմնի վրա ավելացնում է նկարներ ինչպես օրինակ սպիտակ օղակներ։

1992 թվականին իր առաջնախաղից հետո Սևիլի ուշադրությունը կանացի մարմնից տեղափոխվեց չորոշակիացված սեռի վերաբերյալ թեմաների ուղղությամբ։ Նկարիչը նկարում է լայնաֆորմատ տրանսգենդեր ու տրանսվեստիտներ։ Նրա հրապարակված էսքիզները եւ փաստաթղթերը ընդգրկում են վնասվածքներ, հիվանդագիր իրավիճակներ և տրանսգենդեր պարունակող լուսանկարներ[5]։ Նրա բնանկարը` «Strategy» (South Face/Front Face/North Face), նա հայտնվել է «Manic Street Preachers», «The Holy Bible» խմբի երրորդ ալբոմի առաջին էջում[6], իսկ «Stare»-ը (2005)` «Journal For Plague Lovers» իններորդ ալբոմի առաջին էջին[7]։

Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2005 MACRO Museo d´Arte Contemporanea Roma, Հռոմ
  • 2003 Migrants, Gagosian Gallery, Նյու-Յորք
  • 1999 Gagosian Gallery, Լոնդոն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://rkd.nl/explore/artists/131659
  2. 2,0 2,1 Jenny Saville — 2008.
  3. 3,0 3,1 Jenny Saville
  4. 4,0 4,1 4,2 http://www.artnet.com/artists/jenny-saville/
  5. Schama, Simon. «Jenny Saville». The Saatchi Gallery, 2005
  6. Middles, Mick. «Manic Street Preachers». London: Omnibus Press, January 2000. էջ 136
  7. Rogers, Georgie & O’Doherty, Lucy. «Supermarkets cover up Manics CD ». BBC News, 2009.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջենի Սևիլ» հոդվածին։