Ջեյմս Քոնոլի
Ջեյմս Քոնոլի իռլանդերեն՝ Séamas Ó Conghaile և անգլ.՝ James Connolly | |
---|---|
Ծնվել է | հունիսի 5, 1868[1][2][3] |
Ծննդավայր | Էդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] |
Մահացել է | մայիսի 12, 1916[1][2] (47 տարեկան) |
Մահվան վայր | Դուբլին, Իռլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] |
Գերեզման | Arbour Hill Cemetery[5] |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մասնագիտություն | էսպերանտիստ, քաղաքական գործիչ և արհմիութենական գործիչ |
Ամուսին | Լիլի Կոննոլի |
Կուսակցություն | Irish Socialist Republican Party? |
Երեխաներ | Ռոդդի Քոննոլի և Նորա Քոննոլի Օ'Բրայան |
Ստորագրություն | |
James Connolly Վիքիպահեստում |
Ջեյմս Քոնոլի (անգլ.՝ James Connolly, իռլանդերեն՝ Séamas Ó Conghaile, հունիսի 5, 1868[1][2][3], Էդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - մայիսի 12, 1916[1][2], Դուբլին, Իռլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]), իռլանդացի սոցիալիստ, հեղափոխական և քաղաքական գործիչ[6]։
1896 թվականին Դուբլինում հիմնել է Իռլանդական սոցիալիստական հանրապետական կուսակցությունը, որի նպատակն էր սոցիալիզմի դիրքերից ազգային անկախության համար շարժման միավորումը։ 1913 թվականին ղեկավարել է Դուբլինի գործադուլը։ Եղել է Իռլանդիայում անգլիական տիրապետության դեմ 1916 թվականի իռլանդական ապստամբության ղեկավարներից։ Ապստամբության ճնշումից հետո ծանր վիրավոր Քոնոլիին գնդակահարել են բրիտանական իշխանությունները։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջեյմս Քոնոլին ծնվել է 1868 թվականի հունիսի 5-ին, Շոտլանդիայի Էդինբուրգ քաղաքում։ Ծնողները՝ Ջոն Քոնոլին և Մերի Մակջինը Շոտլանդիա էին տեղափոխվել Իռլանդիայի Մոնահան կոմսությունից։ Կրթվել է տեղական քաթոլիկ դպրոցում մինչև մոտ տասը տարին լրանալը, ապա բանվոր դարձել։ 14 տարեկան հասակում, տարիքի մասին կեղծ վկայություն տալով, զինվորագրվել է Բրիտանական բանակին։ Ծառայել է Իռլանդիայում՝ գյուղական շրջաններում խռովահույզ ժամանակաշրջանում։
Քոնոլին դասալքել է, երբ իմացել է, որ իր զորամասը փոխադրվում էր Հնդկաստան։ 1890 թվականի ապրիլին ամուսնացել է իռլանդուհի Լիլի Ռեյնոլդսի հետ և վերադարձել Էդինբուրգ։ Այստեղ նա միացել է Շոտլանդական սոցիալիստական դաշնակցությանը, հետագայում դարձել դրա գլխավոր քարտուղարը։ 1895 անհաջողությամբ փորձել է կոշկակարանոց բացել, այնուհետ նվիրվել է սոցիալիստական-բանվորական շարժմանը։
Քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը] Այս բաժինը ավարտված չէ։ Դուք կարող եք մասնակցել նախագծին, լրացնելով և ուղղելով այն։ |
Զատկի ապստամբություն և մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]1916 թվականի Զատկի ապստամբության ժամանակ Քոնոլին Դուբլինի բրիգադի հրամանատարն էր։ Մարտերի ընթացքում Քոնոլին ծանր վիրավորվել է։ Դատապարտվել է մահապատժի և գնդակահարվել 1916 թվականի մայիսի 12-ին։ Վիրավորման պատճառով չի կարողացել կանգնել և նստեցվել է աթոռին գնդահարությունից առաջ։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Connolly, James. 1987. Collected Works (Two volumes). Dublin։ New Books.
- Connolly, James. The Lost Writings (ed. Aindrias Ó Cathasaigh), London։ Pluto Press ISBN 0-7453-1296-9
- Connolly, James. 1973. Selected Political Writings (eds. Owen Dudley Edwards & Bernard Ransom), London։ Jonathan Cape
- Connolly, James. 1973. Selected Writings (ed. P. Berresford Ellis), various editions
- Connolly, James. 1948. Socialism and Nationalism։ A Selection from the Writings of James Connolly (ed. Desmond Ryan), Dublin։ Sign of the Three Candles.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Dictionary of Irish Biography — RIA.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118521837 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ http://opwdublincommemorative.ie/arbour-hill/learn-more/
- ↑ Ó Cathasaigh, Aindrias. 1996. An Modh Conghaileach: Cuid sóisialachais Shéamais Uí Chonghaile. Dublin: Coiscéim, passim
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- David Lloyd. Rethinking national marxism. James Connolly and ‘Celtic Communism’
- Spurgeon Thompson. Gramsci and James Connolly: Anticolonial intersections
- Allen, Kieran. 1990. The Politics of James Connolly, London։ Pluto Press ISBN 0-7453-0473-7
- Anderson, W.K. 1994. James Connolly and the Irish Left. Dublin։ Irish Academic Press. ISBN 0-7165-2522-4.
- Fox, R.M. 1943. The History of the Irish Citizen Army. Dublin։ James Duffy & Co.
- Fox, R.M. 1946. James Connolly: the forerunner. Tralee։ The Kerryman.
- Greaves, C. Desmond. 1972. The Life and Times of James Connolly. London։ Lawrence & Wishart. ISBN 0-85315-234-9.
- Kostick, Conor & Collins, Lorcan. 2000. The Easter Rising. Dublin։ O'Brien Press ISBN 0-86278-638-X
- Levenson S. James Connolly A Biography. Martin Brian and O'Keeffe Ltd., London, 1973. ISBN 0-85616-130-6.
- Lynch, David. 2006. Radical Politics in Modern Ireland: A History of the Irish Socialist Republican Party (ISRP) 1896-1904. Dublin։ Irish Academic Press. ISBN 0-7165-3356-1.
- Morgan, Austen. 1988. James Connolly։ A Political Biography, Manchester։ Manchester University Press ISBN 0-7190-2519-2
- Nevin, Donal. 2005. James Connolly: A Full Life. Dublin։ Gill & MacMillan. ISBN 0-7171-3911-5.
- Ó Cathasaigh, Aindrias. 1996. An Modh Conghaileach: Cuid sóisialachais Shéamais Uí Chonghaile. Dublin։ Coiscéim.
- Ransom, Bernard. 1980. Connolly's Marxism, London։ Pluto Press. ISBN 0-86104-308-1.
- Strauss, Eric. 1973. Irish Nationalism and British Democracy, Westport CT։ Greenwood. ISBN 0-8371-8046-5
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Քոնոլի» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 572)։ |