Ջեյ Քոուլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեյ Քոուլ
Բնօրինակ անունJ. Cole
Ի ծնե անունՋերմեյն Լամար Քոուլ
Նաև հայտնի է որպեսJ. Cole և The Therapist
Ծնվել էհունվարի 28, 1985 (39 տարեկան)
ԱՄՆ
Երկիր ԱՄՆ և  Գերմանիա
Ժանրերհիփ հոփ
Մասնագիտությունռեփեր, պրոդյուսեր
Գործիքներվոկալ
Գործունեություն2007 – մինչև այժմ
ԼեյբլRoc Nation,
Columbia,
Sony Music Entertainment,
Dreamville Records
ԿրթությունTerry Sanford High School? և Սենթ Ջոն համալսարանի համալսարան
Կայքjcolemusic.com, dreamvillain.net
Ստորագրություն
Ստորագրություն
 J. Cole Վիքիպահեստում

Ջերմեյն Լամար Քոուլ (անգլ.՝ Jermaine Lamarr Cole), ամերիկյան հիփ հոփ կատարող և երաժշտական պրոդյուսեր, ավելի հայտնի է J. Cole մականվամբ։ Լայն ճանաչում է ձեռք բերել դեբյուտային The Come Up միքսթեյփի թողարկումից հետո։ Այնուհետև աշխատելով Roc Nation ձայնագրման ընկերության հետ` թողարկում է երկու միքսթեյփ՝ The Warm Up և Friday Night Lights:

Քոուլի դեբյուտային ստուդիական Cole World: The Sideline Story ալբոմն առաջին անգամ ներկայացվել է Billboard 200 հիթ շքերթի առաջին հորիզոնականներում` արդյունքում ստանալով պլատինե սերտիֆիկատ[1]։ Կատարողի հաջորդ երկու նախագծերը՝ Born Sinner և 2014 Forest Hills Drive, երաժշտության քննադատների կողմից դրական արձագանքների են արժանացել և հետագայում երկու ալբոմներն ստացել են պլատինե սերտիֆիկատներ[2]։ Ավելին, Գրեմմիի 58-րդ մրցանակաբաշխության ժամանակ առաջադրվել է Best Rap Album («Լավագույն ռեփ ալբոմ») անվանակարգում, ինչպես նաև դարձել է վերջին 25 տարիների առաջին ռեփ ալբոմը, որը ստացել է պլատինե սերտիֆիկատ` առանց ալբոմում հյուրերի համար նախատեսված քառատների[3]։

Դրանից բացի, Քոուլն իր ողջ կարիերայի ընթացքում եղել է ոչ միայն իր սեփական ստեղծագործությունների, այլև այլ կատարողների, օրինակ Քենդրիկ Լամարի և Ջանեթ Ջեքսոնի պրոդյուսերը։ Նաև նա Dreamville Records լեյբլի հիմնադիրն է[4]։ 2015 թվականի հունվարին կատարողը որոշում է միայնակ մայրերին անվճար տրամադրել այն տունը, որտեղ նա անց է կացրել իր մանկությունը[5]։

2016 թվականի դեկտեմբերի 9-ին Քոուլը թողարկում է իր չորրորդ ստուդիական ալբոմը` 4 Your Eyez Only անունով, իսկ 2018 թվականի ապրիլի 20-ին ներկայացնում է իր 5-րդ ստուդիական KOD ալբոմը։

Երիտասարդ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քոուլը ծնվել է Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքի ամերիկյան ռազմաբազայում[6][7]։ Քոուլի հայրը աֆրոամերիկացի զինվոր էր ԱՄՆ-ից, իսկ մայրը եղել է սպիտակամորթ գերմանացի, ով աշխատում էր ԱՄՆ-ի փոստային ծառայությունում[8][9]։ Քոուլը ունի Զաք անունով եղբայր։ Արդյունքում Ջերմեյնի հայրը հեռացել է ընտանիքից, ինչն ստիպել է Քոուլի մորը տեղափոխվել Հյուսիսային Կարոլինա նահանգի Ֆեյեթվիլ քաղաքը[10][11]։ Երիտասարդ ժամանակ Քոուլը զբաղվում էր բասկետբոլով և երաժշտությամբ։ 12 տարեկան հասակում նա սկսում է ռեփ կարդալ, իսկ որոշ ժամանակ անց Սուրբ ծննդյան առթիվ մայրը նրա համար գնում է ASR-X սեմփլեր[9][12]։ Քոուլը սովորել է Terry Sanford High School-ը և ավարտել է այն 2003 թվականին։ Դպրոցը ավարտելուց հետո ընդունվել է St. John’s University-ն, որը ավարտել է գերազանց գնահատականներով[13]։ Երիտասարդ ժամանակ Քոուլը թերթեր է վաճառել, աշխատել է որպես կոլեկցիոներ և արխիվի աշխատող[14]։

Նաս

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հունվարին Ռայան Քուգլերի հետ հարցազրույցի ժամանակ Քոուլը խոստովանել է, որ ամուսնացած է։ Ապագա կնոջ հետ ծանոթացել է St. John’s University-ում. նրանք երկար հանդիպել են։ Այժմ նրա կինը՝ Մելիսա Հիելթը, Dreamville Foundation-ի գործադիր տնօրենն է։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Մանրամասնություններ Դիրքը Billboard 200-ում Վաճառվել է Վկայականներ
Cole World: The Sideline Story

1

  • 1,675,000 (ԱՄՆ)[15]
  • RIAA. Պլատին
  • BPI. Արծաթ
Born Sinner
  • Թողարկման ամսաթիվ։ հունիսի 18, 2013
  • Լեյբլ։ Roc Nation, Columbia, Dreamville

1

  • 1,096,000 (ԱՄՆ)[15]
  • RIAA. Պլատին
  • BPI. Արծաթ
  • MC. Ոսկի
2014 Forest Hills Drive
  • Թողարկման ամսաթիվ։ դեկտեմբերի 9, 2014
  • Լեյբլ։ Roc Nation, Columbia, Dreamville

1

  • 2,000,000 (ԱՄՆ)[15]
  • RIAA. Պլատին2
  • BPI. Ոսկի
  • MC. Ոսկի
4 Your Eyez Only
  • Թողարկման ամսաթիվ։ դեկտեմբերի 9, 2016
  • Լեյբլ։ Roc Nation, Columbia, Dreamville

1

  • 745,722 (ԱՄՆ)[16]
  • RIAA. Պլատին
KOD
  • Թողարկման ամսաթիվ։ ապրիլի 20, 2018
  • Լեյբլ։ Roc Nation, Columbia, Dreamville

1

Live ալբոմներ

Անվանում Մանրամասնություններ
Forest Hills Drive: Live From Fayetteville, NC
  • Թողարկման ամսաթիվ։ հունվարի 28, 2016
  • Լեյբլ։ Roc Nation, Columbia, Dreamville

Համատեղ ալբոմներ

Անվանում Մանրամասնություններ
Revenge of the Dreamers II 

(Dreamville Records-ի հետ)

  • Թողարկման ամսաթիվ։ դեկտեմբերի 8, 2015
  • Լեյբլ։ Interscope, Dreamville

Մինի ալբոմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Մանրամասնություններ
Truly Yours
  • Թողարկման ամսաթիվ։ փետրվարի 12, 2013
  • Լեյբլ։ Dreamville
  • Ձևաչափ։ Ձրի ներբեռնում
Truly Yours 2
  • Թողարկման ամսաթիվ։ ապրիլի 30, 2013
  • Լեյբլ։ Dreamville
  • Ձևաչափ. անվճար ներբեռնում

Միքսթեյփեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Մանրամասնություններ
The Come Up
  • Թողարկման ամսաթիվ։ Մայիսի 4, 2007
  • Լեյբլ։ By Any Means
  • Ձևաչափ. անվճար ներբեռնում
The Warm Up
  • Թողարկման ամսաթիվ։ Հունիսի 15, 2009
  • Լեյբլ։ Roc Nation
  • Ձևաչափ. անվչար ներբեռնում
Friday Night Lights
  • Թողարկման ամսաթիվ։ Նոյեմբերի 12, 2010
  • Լեյբլ։ Roc Nation
  • Ձևաչափ. անվճար ներբեռնում
Revenge of the Dreamers 

(Dreamville Records-ի հետ համատեղ)

  • Թողարկման ամսաթիվ։ Հունվարի 28, 2014
  • Լեյբլ ։ Dreamville
  • Ձևաչափ. անվճար ներբեռնում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Gold & Platinum - RIAA». RIAA (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 3-ին.
  2. «J. Cole Earns His First Million-Selling Album With '2014 Forest Hills Drive'». Billboard. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 3-ին.
  3. «Genius-annotated version of "Why J. Cole Is The First Rapper To Go Platinum In Over 25 Years Without Features"». The Inquisitr News. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 3-ին.(չաշխատող հղում)
  4. «J. Cole Returns To North Carolina For 'Dreamville Weekend'». MTV News. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 3-ին.
  5. «J. Cole to let single moms live in his home rent-free». NY Daily News. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 3-ին.
  6. «J. Cole Celebrates His 27th Birthday in New York City». PopCrush. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 5-ին.
  7. writer, John Ramsey Staff. «J. Cole: Fayetteville is the roots of his rap». Fayetteville Observer. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 5-ին.
  8. Grouchy Greg (2009 թ․ հունիսի 15). «J. Cole: Roc Nation's Young Gun» (ամերիկյան անգլերեն). Exclusive Hip Hop News, Interviews, Rumors, Rap & Music Videos | Allhiphop. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 5-ին.
  9. 9,0 9,1 «25 Things You Didn't Know About J. Cole». Complex CA. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 5-ին.
  10. Team, Flavourmag (2011 թ․ հոկտեմբերի 24). «J Cole: Life and Beats - FLAVOURMAG». FLAVOURMAG (բրիտանական անգլերեն). Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 5-ին.
  11. «J. Cole Announces New Album, 2014 Forest Hills Drive». BET.com. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 5-ին.
  12. «25 Things You Didn't Know About J. ColeAs a teenager in Fayetteville, J. Cole was down with a rap duo called Bomm Sheltuh». Complex. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 5-ին.
  13. Jay-Z Protege J. Cole Takes Unusual Path to Stardom. ABC News.
  14. «J. Cole's Tales Out of School». Interview Magazine. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 5-ին.
  15. 15,0 15,1 15,2 «J. Cole Earns His First Million-Selling Album With '2014 Forest Hills Drive'». Billboard. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 5-ին.
  16. «http://www.buzzanglemusic.com/wp-content/uploads/BuzzAngle-Music-2016-U.S.-Report.pdf» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 9-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյ Քոուլ» հոդվածին։