Ջեյ Գուլդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեյ Գուլդ
Դիմանկար
Ծնվել էմայիսի 27, 1836(1836-05-27)[1][2][3]
ԾննդավայրRoxbury, Դելավեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էդեկտեմբերի 2, 1892(1892-12-02)[1][2][3] (56 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԳերեզմանGould family mausoleum
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունձեռնարկատեր, ֆինանսիստ և քարտեզագիր
ԱշխատավայրUnion Pacific Corporation?
ԱմուսինHelen Day Miller?[4]
Ծնողներհայր՝ John Burr Gould?[2], մայր՝ Mary Moore?[2]
ԵրեխաներAnna Gould?, Helen Miller Shepard?, George Jay Gould?[4], Howard Gould?, Frank Jay Gould? և Edwin Gould?
Ստորագրություն
Изображение автографа
 Jay Gould Վիքիպահեստում

Ջեյսոն (Ջեյ) Գուլդ (անգլ.՝ Jason (Jay) Gould, մայիսի 27, 1836(1836-05-27)[1][2][3], Roxbury, Դելավեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ - դեկտեմբերի 2, 1892(1892-12-02)[1][2][3], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի ֆինանսիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյսոն Գուլդը ծնվել է անգլո-շոտլանդական ծագում ունեցող ֆերմերի ընտանիքում, մանկուց տառապել է թոքախտով։ Անգիր անելու նկատմամբ ունեցած ատելության պատճառով լքել է դպրոցը, սակայն մանկուց հռետորական արվեստին է տիրապետել և ունեցել գրական ունակություններ, մասնավորապես, դեռևս դեռահաս տարիքում գրել է իր հայրենի շրջան Դելավերի մասին պատմություն։ Գոյություն ունի չապացուցված պատմություն, որ իր իրական ազգանունը Գոլդ (Gold) է, իսկ Ջեյ Գուլդ ազգանունը փոխել է երիտասարդ տարիքում, որպեսզի այն չթվա հրեական։

Թողնելով դպրոցը՝ Գուլդն աշխատել է հողաչափող, և կարողացել է 5000 դոլար ստանալ իր կողմից կազմած քարտեզների և պատմական գրառումների վաճառքի շնորհիվ։ Այդ գումարով 1856 թվականին նա և իր գործընկեր ոմն Փրաթը բացեցին չափազանց շահավետ կաշվի արտադրություն։ Գուլդը խաբեց Փրաթին՝ կազմակերպության շահերը իրենը դարձնել և ստեղծելով սեփական բանկը երբ Փրաթը հայտնաբերեց խաբեությունը, նախընտրեց խաղաղ համաձայությունը և դուրս եկավ կազմակերպւթյունից՝ ստանալով դրամական փոխհատուցում՝ առաջնային ներդրման չափից երկու անգամ ավելի քիչ։ Երբ Գուլդը դարձավ 20 տարեկան, նա դուրս եկավ նյույորքյան ապրանքների շուկա և օգտագործելով նոր գրոծընկերների գումարները՝ գործնականում գնեց կաշվի ողջ շուկան։ 1857 թվականին նրա ունեցվածքը հասում էր միլիոնի, սակայն նույն թվականին բորսայում անհանգստությունը վերացրեց իր ողջ ունեցվածքը. Գուլդի գործընկեր Չարլզ Լյուիպը ինքնասպան եղավ (ժամանակակից կենսագիրները վիճարկում են Գուլդի մեղքը նրա մահվան համար՝ կարծելով, որ այդ ամենի պատճառը Լյուիպի հոգեբանական խանգարումն էր)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Чарльз Р. Гейсст. История Уолл-Стрит., М., Квартет-Пресс (библиотека Атон), М., 2001 ISBN 5-901822-01-3, c.69-11
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյ Գուլդ» հոդվածին։