Jump to content

Ջեմմա Ուորդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեմմա Ուորդ
անգլ.՝ Gemma Ward
Հասակը176 սմ[1]
Ծնվել էնոյեմբերի 3, 1987(1987-11-03) (36 տարեկան)
ԾննդավայրՊերթ, Ավստրալիա
ԿրթությունShenton College?[2]
Քաղաքացիություն Ավստրալիա
Մասնագիտությունմոդել, դերասանուհի և կինոդերասանուհի
ԱշխատավայրIMG Models

Ջեմմա Ուորդ (անգլ.՝ Gemma Louise Ward, նոյեմբերի 3, 1987(1987-11-03), Պերթ, Ավստրալիա, Ավստրալիա), ավստրալիացի սուպերմոդել և դերասանուհի[3]։ Աշխարհի ամենահարուստ սուպերմոդելներից մեկը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեմմա Ուորդ ծնվել է 1987 թվականի նոյեմբերի 3-ին, Արևմտյան Ավստրալիայի Պերթ քաղաքում։ Նա Գարի Ուորդի (ավստրալիացի բժիշկ) և Քլերի (անգլիացի բուժքույր) չորս երեխաներից երկրորդն է[4]։ Նա ունի նաև մեկ քույր՝ Սոֆի Ուորդը (ով նույնպես աշխատում է որպես մոդել) և երկու զույգ եղբայրներ՝ Օսքարն ու Հենրին։ Կրթություն ստացել է Պրեսբիտերական լեդիների քոլեջում (անգլ.՝ Presbyterian Ladies' College) և Պերթ քաղաքի Շանթոնա քոլեջում (անգլ.՝ Shenton College)[5] Ջեմման ընտանիքի ծաղրածուն էր, ով ցանկանում էր դառնալ դերասանուհի[6]։ Դերասանության նկատմամբ սերը առաջացավ 1997 թվականին, երբ 10 տարեկան հասակում նա դպրոցում Հենզելը և Գրետելը բեմադրության մեջ վհուկի դեր էր տանում[7]։

Ջեմմա Ուորդը Սան Ֆրանցիսկոյի նորաձևության շաբաթվա ընթացքում, 2007 թվական

16 տարեկանում Ջեմման ամենաերիտասարդ մոդելն էր, ով երբևէ Vogue ամերիկական ամսագրի թոփ ցուցակում։ Նա հայտնվել է այնպիիսի մոդելների ցուցադրություններում, ինիչպիսիք են Prada, Versace, Jean Paul Gaultier, Lanvin, Gucci, Chanel, Valentino, Alexander McQueen և այլ մոդելներ։

Ջեմման «զարդարել է» այնպիսի հայտնի ամսագրերի շապիկները, ինչպիսիք են Vogue-ն և TIME Magazine-ն։ 2004 թվականի սեպտեմբերին Ջեմման հայտնվել է Teen Vogue ամսագրի շապիկին։

2005 թվականը 17-ամյա Ջեմմային բերեց իսկական փառք, երբ նա պայմանագիր ստորագրեց Vogue հանրաճանաչ հրատարակչության չինական տարբերակի հետ, որի արդյունքում 300 000 շապիկներ Ջեմմայի մասնակցությամբ մի քանի ժամվա ընթացքում ցրվեցին։ Նույն թվականին Ջեմման դառնում է «Քելվին Քլայն» ընկերության նոր դեմքը։ «Քելվին Քլայն» ընկերության հետ պայմանագիրը նրան բերեց ավելի քան 1000000 դոլար։ Ավելի ուշ համանման գումար Ջեմմա Ուորդին սկսեցին վճարել նաև Burberry-ն և Valentino-ն։

2007 թվականի հուլիսին, Ջեմման, անցած տարի աշխատելով մոտ 3 միլիոն դոլար հանտնվում է Forbes ամերիկական ամսագրի թոփ ցուցակի տասներորդ հորիզոնականում, որպես աշխարհի ամենահարուստ սուպերմոդել։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեմման փաստացի ամուսնացած է Դեյվիդ Լեթթսի հետ։ Զույգը ունի մեկ աղջիկ՝ Նեյյա Լեթթսը (ծնվել է 2013 թվականի դեկտեմբերին)[8]։

Ներկայումս Ջեմման ապրում է Նյու Յորքում և պահում է ընկերական հարաբերություններ այլ հայտնի մոդելների հետ (Լիլի Դոնալդսոն, Դարեյ Վերբովոյ և Քերոլին Վինբերգ)։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ջեմմայի կարիերան սկսվել է պատահական։ Նրան նկատել է մոդելային գործակալության մի սկաուտ «Սուպերմոդելների փնտրտուքներով» ավստրալիական շոուի համար ընթացող քասթինգի ժամանակ, ուր նա գնացել էր աջակցելու իր ընկերներին[9]։
  • Ջեմմա Ուորդը հաճախել է նաև ջութակի դասերի։

Կինոնկարահանումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2001 ֆ Վարդագույն գիշերազգեստ Pink Pyjamas Հայդի
2008 ֆ Սև գունդ The Black Balloon Ջեքքի Մասթերս
2008 ֆ Անծանոթներ The Strangers Անծանոթուհի
2011 ֆ Կարիբյան ծովի ծովահենները։ Օտար ափերին Pirates of the Caribbean: On Stranger Tides ջրահարս Տամարա
2013 ֆ Մեծն Գեթսբին The Great Gatsby աղջիկ Գեթսբիի երեկույթում

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Gemma Ward» (անգլերեն). Fashion Model Directory. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 16-ին.
  2. Who's Who in Australia — 1906.
  3. Gaimari, Angela. "Bang a Gong(չաշխատող հղում)", Fashion Week Daily, 6 September 2006. Retrieved on 20 December 2007.
  4. DailyTelegraph.com.au Gemma Ward.(չաշխատող հղում)
  5. «Gemma Ward». OK!. 2010 թ․ հունիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 18-ին.
  6. Overton, Peter (2006 թ․ սեպտեմբերի 24). «The It-girl: Gemma Ward». 60 Minutes. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 18-ին.
  7. Rule, Billy (2011 թ․ փետրվարի 6). «Heath was one of a kind». Herald Sun. Australia. Վերցված է 2011 թ․ ապրիլի 18-ին.
  8. First photo of Gemma Ward’s baby girl
  9. «Статья: Джемма Ворд – фарфоровый ангел Австралии» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 9-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեմմա Ուորդ» հոդվածին։