Ջամիլյա (ֆիլմ)
Ջամիլյա ռուս.՝ Джамиля | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | ռոմանտիկ ֆիլմ և գրական ստեղծագործության էկրանավորում |
Հիմք | Ջամիլյա |
Թվական | 1969 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Իրինա Պոպլավսկայա և Սերգեյ Յուտկևիչ[1] |
Սցենարի հեղինակ | Չինգիզ Այթմատով |
Դերակատարներ | Նատալյա Արինբասարովա, Չինգիզ Այթմատով, Բոլոտ Բոյշենալիև և Aliman Dzhangorozova? |
Օպերատոր | Kadyrzhan Kydyraliev? |
Երաժշտություն | Նիկոլայ Սիդելնիկով |
Կինոընկերություն | Մոսֆիլմ և Ղրղզֆիլմ |
Տևողություն | 83 րոպե |
«Ջամիլյա» (ռուս.՝ «Джамиля»), 1968 թվականի գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Իրինա Պոպլավսկայան Չինգիզ Այթմատովի համանուն վիպակի հիման վրա «Մոսֆիլմ» և «Կիրգիզֆիլմ» կինոստուդիաներում[2][3]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի գործողությունները ծավալվում են Կիրգիզիայում Հայրենական մեծ պատերազմի տարիներին, երբ կանայք, ծերերն ու երեխաները դաշտ էին վարում ու ցորեն ուղարկում ռազմաճակատներին։ Կերկուրաու փոքր աուլում ապրում է մի ընտանիքը ապրում, որն ունի երկու տուն՝ փոքրև մեծ։ Ընտանիքում ղեկավարը համարվում է մայրը. քանի որ նրա բնավորությամբ ուժեղ է, նա հեղինակություն է ուրիշների համար։ Ընտանիքում ապրում են 2 եղբայր, որոնցից կրտսերը Սեիտն է, ինչպես նաև նրանց քույրը։ Ավագ եղբայրը՝ Սադիկը, Ջամիլյայի հետ ամուսնանալուց հետո նրա հետ ապրել է ընդամենը 4 ամիս, հետո նրան տարել են ռազմաճակատ։ Ջամիլյան կարոտել էր նրան։ Սադիկը վիրավորվելուց հետո նամակ է գրում՝ ասելով, որ տուն կվերադառնա 2 ամիս անց, ինչի համար բոլորը ուրախանում են։ Բայց այդ ժամանակ աուլում քիչ մարդիկ էին մնացել, որոնք կարող էին ցորեն տանել կալատեղից մինչև կայարան։ Եվ այդ պատճառով բրիգադիրը խնդրում է Կիչի-ապին, որպեսզի նա իր հարսին թույլ տա աշխատել։ Սկզբում նա դեմ էր, բայց հետո, այնուամենայնիվ, նրան ու Սեիտին թույլ է տալիս աշխատել։ Նրանց միանում է Դանիյարը, և այստեղից սկսվում է նրանց պատմությունը։ Սկզբում Ջամիլյան նույնիսկ չի նկատում նրան, թեև նրանք միշտ միասին են աշխատում։ Եվ նա ու Սեիտը նույնիսկ ծաղրում են նրան։ Բայց մի օր նրանք նույնիսկ զղջում են իրենց կատակի համար։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նատալյա Արինբասարովա – Ջամիլյա
- Սույմենկուլ Չոկմորով – Դանիյար
- Բոլոտ Բեյշենալիև – նկարիչ
- Մուխտար Բակտիգերեև – Օսման
- Ալիման Ջանգորոզովա – Ջանիլ, մայր
- Մուկանբետ Տոկտոբաև
- Բակիրդին Ալիև
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռեժիսոր՝ Իրինա Պոպլավսկայա
- Սցենարի հեղինակ՝ Չինգիզ Այթմատով
- Նկարիչ՝ Անատոլի Կուզնեցով
- Կոմպոզիտոր՝ Նիկոլայ Սիդելնիկով
- Օպերատոր՝ Կադիրժան Կիդիրալիև
- Հնչյունային ռեժիսոր՝ Վիկտոր Բելյարով
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ջամիլյա» ֆիլմի համար ռեժիսոր Իրինա Պոպլավսկայայի արժանացել է մի շարք պարգևների[4].
- «Կալիմե» մրցանակը – աշխարհի լավագույն արտասահմանյան ֆիլմի համար Իերայում (Ֆրանսիա),
- «Լավագույն ռեժիսուրայի համար» մրցանակ Կարտախենայում (Կոլումբիա),
- Պատվավոր դիպլոմներ ոչ մրցութային ցուցադրությունների ժամանակ Կարթագենի միջազգային կինոփառատոնում (Թունիս) և Կյոսեգում (Հունգարիա),
- «Ջամիլյա» ֆիլմը Բրազիլիայի կինոքննադատների կողմից ընդգրկվել է աշխարհի լավագույն տասը ֆիլմերի շարքում (ՏԱՍՍ-ի հաղորդագրությունը 1973 թվականի մայիսի 1-ին)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջամիլյա(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Ч. Игорев. Репортаж со съёмочной площадки: Джамиля // Смена. — М.: Изд-во «Правда», 1969. — № 5. — С. 26.
- Howard Thompson (1972 թ․ հուլիսի 7). «'Jamilya,' Lush Import» (անգլերեն). The New York Times. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 29-ին.
- Журнал «Новый мир». — 1972. — С.244.
- О. Н. Кайдалова Интернациональное и национальное в искусстве. — Изд-во «Наука», 1947. — С. 105.
- Известия Академии наук Киргизской ССР. — Изд-во «Илим», 1978. — С. 100.
- Каарман Ашимов, В. И. Фуртычев Кино Советской Киргизии: Сборник. — Изд-во «Искусство», 1979. — С. 318.
- О. Б. Артюхов Кинематографисты Советской Киргизии: справочник. — 1981. — С. 24.
- А. Брагинский. За рубежом / Франция // Искусство кино. — 1983. — № 7. — С. 169. — ISSN 0130-6405.
- Литературный Киргизстан. — Советтик Кыргызстан, 1984. — С. 117.
- Леонид Строилов Творчество Чингиза Айтматова в западноевропейской критике. — Кыргызстан, 1988. — С. 19—20.
- Александр Трошин Время останавливается: кино, театр, телевидение, жизнь : статьи и заметки разных лет. — Эйзенштейн-центр, 2002. — С. 12. Со ссылкой на журнал «Искусство» (1970).
- Журнал «Москва». — 2005. — С.178.
- Цветная «Джамиля». Школьник из Жалал-Абада раскрасил черно-белые кадры кинофильма «Джамиля». Видео
- Джамиля в ЦВЕТЕ
|