Ջամիլյա
Ջամիլյա ղրղզ.՝ Жамийла | |
---|---|
![]() | |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | վիպակ |
Ձև | վեպ |
Հեղինակ | Չինգիզ Այթմատով |
Բնագիր լեզու | ղրղզերեն |
Հրատարակվել է | 1958 |
«Ջամիլյա» (ղրղզ.՝ Жамийла), ղըրղզ գրող Չինգիզ Այթմատովի վիպակը, որը հրատարակվել է 1958 թվականին։ Այդ ստեղծագործության շնորհիվ գրողն արժանացել է համաշխարհային ճանաչման։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատմողը նկարիչ Սեիտն է՝ գլխավոր հերոսուհու՝ Ջամիյայի ամուսնու կրտսեր եղբայրը։ Վիպակի գործողությունները տեղի են ունենում Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ղրղզական աիլում (աուլ)։ Ջամիլյան և 15-ամյա դեռահասը ապրում են նահապետական ընտանիքում։ Ջամիլյայի ամուսինը՝ Սադիկը, ինչպես նաև այլ մեծահասակ տղամարդիկ, կռվում են ռազմաճակատում։ Պատերազմում վիրավորվելուց հետո աիլ է վերադառնում Դանիյարը։ Կոլտնտեսությունում աշխատող ձեռքերի պակաս կա, և նրան հանձնարարվում է օգնել Ջամիլյային ու Սեիտին հացահատիկի փոխադրման գորշում։ Սկզբում Ջամիլյան ծիծաղում է մռայլ Դանիյարի վրա, բայց շուտով երիտասարդները սիրահարվում են միմյանց։
Որոշ ժամանակ անց սիրահարները միասին հեռանում են աիլից։ Սերիտը, պատահաբար տեսնելով նրանց հեռանալը, գիտակցում է, որ ինքն էլ է սիրել Ջամիլյային և լալիս է՝ հրաժեշտ տալով մանկությանը։ Համագյուղացիներն ու ճակատից վերադարձած Սադիկը դատապարտում են Ջամիլյայի պահվածքը, բայց Սեիտն ընդունում է նրա ընտրությունը։ Նա շուտով նույնպես լքում է հայրենի աիլը՝ նկարիչ դառնալու համար։ Որպես ավարտական աշխատանք նա նկարում է մի նկար, որում պատկերված են Ջամիլյան ու Դանիյարը։ Այս նկարի հիշատակումով սկսվում և ավարտվում է պատմությունը.
Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրանսիացի գրող Լուի Արագոնը «Ջամիլյա» վիպակն անվանել է աշխարհի ամենագեղեցիկ սիրո պատմությունը[1][2][3]։
Օսմոնակուն Իբրահիմովը նշել է երաժշտության մեծ նշանակությունը ինչպես վիպակի, այնպես էլ Այթմատովի համար։ Նրա կարծիքով՝ երաժշտությունը ստեղծագործության գլխավոր իմաստավորող տարրն է[4]։
Թարգմանություններ և էկրանավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1958 թվականին լույս է տեսել «Ջամիլյա» վիպակի ռուսերեն թարգմանությունը[5], իսկ մեկ տարի անց հրատարակվել է ֆրանսերեն թարգանությունը, որը կատարել է Լուի Արագոնը[2]։ Վիպակը թարգմանվել է աշխարհի բոլոր հիմնական լեզուներով, ընդ որում՝ գերմաներեն թարգմանությունը ընդգրկված է եղել ԳԴՀ-ի դպրոցական ծրագրում[6]։
1960 թվականին կոմպոզիտոր Միխայիլ Ռաուխվերգերը գրել է «Ջամիլյա» օպերան[7]։
Համանուն կինոֆիլմը նկարահանվել է 1968 թվականին Իրինա Պոպլավսկայայի կողմից։ Գլխավոր դերերը կատարել են Նատալյա Արինբասարովան և Սույմենկուլ Չոկմորովը։ Երկրորդ՝ գերմանա-ղրղզական էկրանավորումը, որի ռեժիսորն է Մոնիկա Տոյբեր, թողարկվել է 1994 թվականին[8]։
Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

1963 թվականին Չինգիզ Այթմատովն ստացել է Լենինյան մրցանակ «Տափաստանների և լեռների վիպակներ» ժողովածուի համար, որում ներառված էր նաև «Ջամիլյան»[5]։
2009 թվականին թողարկվել են Ղրղզստանի հուշադրամներ՝ նվիրված Չինգիզ Այթմատովին և նրա ստեղծագործություններին, ներառյալ «Ջա,իլյա» վիպակըին[9]։ 2009 թվականին թողարկվել է նաև Չինգիզ Այթմատովի ստեղծագործությանը նվիրված նամականիշերի հավաքածու։ Նամականիշերից մեկը նվիրված է «Ջամիլյա» վիպակին[10]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Луи Арагон: Повесть «Жамиля» лучшая сага о любви всех времен и народов»։ Радио «Азаттык»։ 2008-12-23։ Վերցված է 2020-11-01
- ↑ 2,0 2,1 Marie Jégo, Patrick Kéchichian (2008-06-13)։ «Tchinguiz Aïtmatov, écrivain originaire du Kirghizstan»։ Le Monde (ֆրանսերեն)։ Վերցված է 2020-11-01
- ↑ Erich Follath and Christian Neef, «Kyrgyzstan Has Become an Ungovernable Country», SPIEGEL ONLINE International, 8 October 2010.
- ↑ Осмонакун Ибраимов (2017-11-09)։ ««Джамиля» - рождение любви из музыки»։ Радио «Азаттык»։ Վերցված է 2020-11-01
- ↑ 5,0 5,1 «Чингиз Айтматов «Джамиля»»։ fantlab.ru (ռուսերեն)։ Վերցված է 2020-11-01
- ↑ Осмонакун Ибраимов (2008-06-10)։ «Скончался Чингиз Айтматов»։ Взгляд։ Վերցված է 2020-11-01
- ↑ «Раухвергер Михаил Рафаилович»։ Biografija.ru :Биографическая энциклопедия։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-25-ին։ Վերցված է 2020-11-01
- ↑ Джамиля(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- ↑ «Нацбанк Киргизии выпустит коллекционные монеты в память об Айтматове»։ РИА Новости։ 2009-04-21։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-26-ին։ Վերցված է 2020-11-01
- ↑ «В честь Чингиза Айтматова выпущены почтовые марки»։ Kloop։ 2009-08-14։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-16-ին։ Վերցված է 2020-11-01