Ջամիլյա (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջամիլյա
ռուս.՝ Джамиля
Երկիր ԽՍՀՄ
Ժանրռոմանտիկ ֆիլմ և գրական ստեղծագործության էկրանավորում
ՀիմքՋամիլյա
Թվական1969
Լեզուռուսերեն
ՌեժիսորԻրինա Պոպլավսկայա և Սերգեյ Յուտկևիչ[1]
Սցենարի հեղինակՉինգիզ Այթմատով
ԴերակատարներՆատալյա Արինբասարովա, Չինգիզ Այթմատով, Բոլոտ Բոյշենալիև և Aliman Dzhangorozova?
ՕպերատորKadyrzhan Kydyraliev?
ԵրաժշտությունՆիկոլայ Սիդելնիկով
ԿինոընկերությունՄոսֆիլմ և Ղրղզֆիլմ
Տևողություն83 րոպե

«Ջամիլյա» (ռուս.՝ «Джамиля»), 1968 թվականի գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Իրինա Պոպլավսկայան Չինգիզ Այթմատովի համանուն վիպակի հիման վրա «Մոսֆիլմ» և «Կիրգիզֆիլմ» կինոստուդիաներում[2][3]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գործողությունները ծավալվում են Կիրգիզիայում Հայրենական մեծ պատերազմի տարիներին, երբ կանայք, ծերերն ու երեխաները դաշտ էին վարում ու ցորեն ուղարկում ռազմաճակատներին։ Կերկուրաու փոքր աուլում ապրում է մի ընտանիքը ապրում, որն ունի երկու տուն՝ փոքրև մեծ։ Ընտանիքում ղեկավարը համարվում է մայրը. քանի որ նրա բնավորությամբ ուժեղ է, նա հեղինակություն է ուրիշների համար։ Ընտանիքում ապրում են 2 եղբայր, որոնցից կրտսերը Սեիտն է, ինչպես նաև նրանց քույրը։ Ավագ եղբայրը՝ Սադիկը, Ջամիլյայի հետ ամուսնանալուց հետո նրա հետ ապրել է ընդամենը 4 ամիս, հետո նրան տարել են ռազմաճակատ։ Ջամիլյան կարոտել էր նրան։ Սադիկը վիրավորվելուց հետո նամակ է գրում՝ ասելով, որ տուն կվերադառնա 2 ամիս անց, ինչի համար բոլորը ուրախանում են։ Բայց այդ ժամանակ աուլում քիչ մարդիկ էին մնացել, որոնք կարող էին ցորեն տանել կալատեղից մինչև կայարան։ Եվ այդ պատճառով բրիգադիրը խնդրում է Կիչի-ապին, որպեսզի նա իր հարսին թույլ տա աշխատել։ Սկզբում նա դեմ էր, բայց հետո, այնուամենայնիվ, նրան ու Սեիտին թույլ է տալիս աշխատել։ Նրանց միանում է Դանիյարը, և այստեղից սկսվում է նրանց պատմությունը։ Սկզբում Ջամիլյան նույնիսկ չի նկատում նրան, թեև նրանք միշտ միասին են աշխատում։ Եվ նա ու Սեիտը նույնիսկ ծաղրում են նրան։ Բայց մի օր նրանք նույնիսկ զղջում են իրենց կատակի համար։

Ջամիլյան Ղրղզստանի նամականիշի վրա, 2009

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նատալյա ԱրինբասարովաՋամիլյա
  • Սույմենկուլ Չոկմորով – Դանիյար
  • Բոլոտ Բեյշենալիև – նկարիչ
  • Մուխտար Բակտիգերեև – Օսման
  • Ալիման Ջանգորոզովա – Ջանիլ, մայր
  • Մուկանբետ Տոկտոբաև
  • Բակիրդին Ալիև

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսոր՝ Իրինա Պոպլավսկայա
  • Սցենարի հեղինակ՝ Չինգիզ Այթմատով
  • Նկարիչ՝ Անատոլի Կուզնեցով
  • Կոմպոզիտոր՝ Նիկոլայ Սիդելնիկով
  • Օպերատոր՝ Կադիրժան Կիդիրալիև
  • Հնչյունային ռեժիսոր՝ Վիկտոր Բելյարով

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ջամիլյա» ֆիլմի համար ռեժիսոր Իրինա Պոպլավսկայայի արժանացել է մի շարք պարգևների[4].

  • «Կալիմե» մրցանակը – աշխարհի լավագույն արտասահմանյան ֆիլմի համար Իերայում (Ֆրանսիա),
  • «Լավագույն ռեժիսուրայի համար» մրցանակ Կարտախենայում (Կոլումբիա),
  • Պատվավոր դիպլոմներ ոչ մրցութային ցուցադրությունների ժամանակ Կարթագենի միջազգային կինոփառատոնում (Թունիս) և Կյոսեգում (Հունգարիա),
  • «Ջամիլյա» ֆիլմը Բրազիլիայի կինոքննադատների կողմից ընդգրկվել է աշխարհի լավագույն տասը ֆիլմերի շարքում (ՏԱՍՍ-ի հաղորդագրությունը 1973 թվականի մայիսի 1-ին)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]