Ջամբետինո Չինյարոլի
Ջամբետինո Չինյարոլի իտալ.՝ Giambettino Cignaroli | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 4, 1706[1][2][3] |
Ծննդավայր | Վերոնա, Վենետո, Իտալիա |
Վախճանվել է | դեկտեմբերի 1, 1770[1][4][5][…] (64 տարեկան) |
Մահվան վայր | Վերոնա, Վենետո, Իտալիա[6] |
Քաղաքացիություն | Վենետիկի հանրապետություն |
Մասնագիտություն | նկարիչ, գծանկարիչ և գծանկարիչ |
Ոճ | ռոկոկկո |
Ուսուցիչ | Սանտի Պրունատի |
Ազգականներ | Diomiro Cignaroli? և Giovanni Domenico Cignaroli? |
Giambettino Cignaroli Վիքիպահեստում |
Ջամբետինո Չինյարոլի (անգլ.՝ Giambettino Cignaroli, հուլիսի 4, 1706[1][2][3], Վերոնա, Վենետո, Իտալիա - դեկտեմբերի 1, 1770[1][4][5][…], Վերոնա, Վենետո, Իտալիա[6]), իտալացի նկարիչ, որն ստեղծագործել է ռոկոկո և վաղ նեոկլասիկ ոճերով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եղել է Սանտո Ջունոյի և Անտոնիո Բալեստրայի աշակերտը և առավել ակտիվ է եղել Վենետոյում։ Նա դարձել է Վերոնայի նկարչության և քանդակագործության ակադեմիայի գեղարվեստական ղեկավարը 1764 թվականի դեկտեմբերին։ Այդ ակադեմիան հետագայում ավելի հայտն է դարձել որպես Չինյարոլիի ակադեմիա։ Նրա աշակերտների թվում են Մարիա Սուպիոտի Չերոնին[7], Ջիովանի Բատիստա Լորենցին, Սավերիո Դալլա Ռոզան, Դոմենիկո Մոնդինին, Դոմենիկո Պեդարզոլին, Քրիստոֆեր Ունտերբերգը։ Նրա եղբայր Ջիովանի Դոմենիկո Չինյարոլին նույնպես նկարիչ էր։
Լոմբարդիայի ավստրիացի նահանգապետ և հնություններ կոլեկցիոներ կոմս Կառլ ֆոն Ֆիրմիանի համար Չինյարոլին նկարել է երկու կտավ հունա-հռոմեական դրվագներով, մի թեմա, որը նախընտրելի էր նեոկասիկ նկարիչների համար։
Ջամբենտինոն ծնվել է նկարիչների ընտանիքում, և այս ավանդույթը շարունակվել է նաև նրա մահից հետո իր երեխաների հետ։ Նրա ընտանիքի նկարիչները, որոնք Ջիաբենտինոյի ժամանակակիցներն էին, նեռարում են նրա հորեղբայր Լեոնարդո Ավագին և նրա երկու որդիներիմ (Ջիամբետինոյի զարմիկները)` Մարտինոյին և Պիետրոյին[8]։
Աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սուրբ Ֆելիքսի և Ֆորտունատուսի նահատակությունը (1737 թվական), Բերգամոյի տաճար
- Ապոլլոնը և Մարսիասը (1739 թվական) և Իֆիգենիայի զոհաբերությունը (1741 թվական), Վիլլա Պոմպեյ, Իլլասի, Վերոնա
- Սուրբ Հելենա (1741 թվական), Կաստելվեչիո, Վերոնա
- Սուրբ Պրոկոլոսն այցելում է սրբեր Ֆերմուսին և Ռուստիկուսին (1744 թվական), Բերգամոյի տաճար
- Աստվածածինը և մանուկը սրբերի՝ Ջերոմի և Ալեքսանդրի հետ (1744 թվական), Chiesa dell'Ospedale, Բերգամո
- Ավրորա (1748 թվական), Կազա Ֆատտորի, Վերոնա
- Ռեյչելի մահը, Ակադեմիա, Վենետիկ
- Սոկրատեսի մահը (1759 թվական)
- Կատոյի մահը (1759 թվական)
- Իսահակի նահատակությունը
- Մովսեսի ճանապարհորդությունները
- Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը Վերոնայում, 14 տարեկան հասակում (1770 թվական)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 BeWeB
- ↑ 3,0 3,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 4,0 4,1 4,2 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 5,0 5,1 5,2 Wurzbach D. C. v. Cignaroli, Giovanni Bettino (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt haben — Wien: 1856. — Vol. 2. — S. 371.
- ↑ 6,0 6,1 6,2 Union List of Artist Names — 2021.
- ↑ Profile of Maria Suppioti Ceroni in the Dictionary of Pastellists Before 1800.
- ↑ Arte e Storia, Turin (1908); La Famiglia dei Pittore Cignaroli, by GF page 95-98.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Web Gallery of Art
- Giambettino Cignaroli's Deaths of Cato and of Socrates, Joseph Geiger. Zeitschrift für Kunstgeschichte (1996) pp270–278.
- Studi sopra la storia della pittura italiana dei secoli xiv e xv e della scuola pittorica. By Cesare Bernasconi. Published 1864 (google books). Original from Oxford University
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջամբետինո Չինյարոլի» հոդվածին։ |
|