Սանտի Պրունատի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սանտի Պրունատի
Duomo (Verona) - Interior - Nave left part - Cappella Abbazia-Lazzari ‘’the Redeemer between Tobias, the Angel and the Saints Liborio and Francis de Sales’’ by Sante Prunati.jpg
Ծնվել էսեպտեմբերի 22, 1652(1652-09-22)
ԾննդավայրՎերոնա, Վենետո, Իտալիա
Վախճանվել էնոյեմբերի 28, 1728(1728-11-28)[1][2] (76 տարեկան)
Մահվան վայրՎերոնա, Վենետո, Իտալիա[3]
ՔաղաքացիությունFlag of Republic of Venice (1659-1675).svg Վենետիկի հանրապետություն
Մասնագիտություննկարիչ
ՈւսուցիչBiagio Falcieri? և Andrea Voltolino?
ԱշակերտներՋիամբետինո Չինյարոլի
ԶավակներMichelangelo Prunati?[4]
Commons-logo.svg Sante Prunati Վիքիպահեստում

Սանտի Պրունատի (անգլ.՝ Santi Prunati, սեպտեմբերի 22, 1652(1652-09-22), Վերոնա, Վենետո, Իտալիա - նոյեմբերի 28, 1728(1728-11-28)[1][2], Վերոնա, Վենետո, Իտալիա[3]), բարոկկոյի դարաշրջանի իտալացի նկարիչ, ծնվել և ակտիվ գործունեություն է ծավալել հիմնականում Վերոնայում։

Քրիստոսը Թոբիայի, Հրեշտակի և Սրբեր Լիբորիոյի և Ֆրանսիս դե Սեյսի հետ, Վերոնայի տաճար
Մոգերի երկրպագությունը, Գանդինոյի բազիլիկ

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա ծնվել է Անտոնիո Պրունատի անունով և մկրտվել է սեպտեմբերի 22-ին։ Սկզբնապես նա սովորել է Վոլտոլինո անունով մի նկարչի, այնուհետև` Բիաջիո Ֆալչիերիի հետ։ 19 տարեկանում նա ճանապարհորդել է դեպի Վիչենցա, որպեսզի նկարի Սան Ջակոպոյի երգչախմբում և պատկերազարդի Սան Ֆելիչե եկեղեցու խորանը «Պադուայի Սուրբ Անտոնիո» նկարով։

Այնուհետև նա ճանապարհորդել է դեպի Վենետիկ, որպեսզի աշխատի Ջիովանի Կառլո Լոթի ստուդիայում։ Հետո նա ճանապարհորդել է դեպի Բոլոնիա, որպեսզի պատկերազարդի տարբեր եկեղեցիներում։ Նա նաև ճանապարհորդել է դեպի Թուրին, որպեսզի նկարի Մարկես դե Պիանեցայի պալատում։

Նա նաև նկարել է Բերգամոյում։ «Վերջին ընթրիքը», որն սկզբնապես նկարված է եղել Սուրբ Թովմա Առաքյալ եկեղեցու համար, հետագայում գտնվել է Վերոնայի թանգարանում։ Նա նկարել է «Սուրբ Ընտանիքը Սրբեր Աննայի, Երիտասարդ Հովհաննես Մկրտչի և Դոնոր դալ Պոցոյի հետ» աշխատանքը Վերոնայի Սան Լորենցո եկեղեցու աբսիդի համար։

Նրա որդին` Միքելանջելո Պրունատին, նույպես նկարիչ էր։ Նրա աշակերտներից էին Անտոնիո Մելան, Ֆելիչե Տորելին, Ջիովանի Բատիստա Ռուբինին, Ֆելիչե Կապալետին, Բարտոլոմեո Սինյորինին[5], Պաոլո Պանելին[6] և նրա ամենահայտնի աշակերտը` Ջիամբետինո Չինյարոլին[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 3,0 3,1 3,2 https://rkd.nl/explore/artists/65010
  4. Union List of Artist Names — 2020.
  5. Bernasconi, page 374
  6. Notizie e Documenti di Giambettino Cignaroli, in Monumento Storici, by Giuseppe Biadego, Venice (1890), page 38.
  7. C. Bernasconi, page 375.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]