Jump to content

Պրեսլավի գրադպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այբբենական աղոթք
կոնստանտին Պրեսլավսկի

Պրեսլավի գրադպրոց, համարվում է աշխարհի առաջին սլավոնական գրադպրոցը։ Այն ստեղծել է Կյուրեղի և Մեթոդիոսի աշակերտներից մեկը՝ սուրբ Նաումին 886 թվականին բուլղարական մայրաքաղաք Պլիսկայում։ Դպրոցը հիմնադրվել է բուլղար իշխան Բորիս 1-ինի հրամանով, որը հարգանքով ընդունեց Կյուրեղի և Մեթոդիոսի երեք աշակերտներ Կլիմենտ Օրխիդացուն, սուրբ Նաումին և Անգելարիուսին` դուրս շպրտված գերմանացի կաթոլիկական հոգևորականների կողմից արևմտյան սլավոնների մեջ ժամասացություն տարածելու համար։ 893 թվականին Սիմեոն 1-ինը դպրոցի հիմնական գործունեությունը տեղափոխեց բուլղարական նոր մայրաքաղաք Պրեսլավ։

Աշխարհում կիրիլիցայով ամենահին գրանմուշները գտնվել են Պրեսլավի մոտ, այն հաստատում է Պրեսլավի գրադպրոցի ձեռքբերումը, որը համարվում է ժամանակակից սլավոներեն գրի կիրիլիցայի ստեղծումը։ Գոյություն ունի նաև այլ ենթադրություն,[1]:436 համաձայն որի կիրիլիցան ստեղծել է Կիրիլի և Մեթոդիոսի աշակերտ Կլիմենտ Օխրիդեցին Օխրիդի գրադպրոցում։

Պրեսլավի գրադպրոցը համարվում է Բուլղարական առաջին կայսրության և 9-10-րդ դարերի բոլոր սլավոնական ժողովուրդների ամենակարևոր գրական և մշակութային կենտրոնը։ Դպրոցի հիմնական գործունեությունը թարգմանչությունն էր, այնտեղ թարգմանում էին Աստվածաշունչը և քրիստոնեական սուրբ գրքերը բոլոր սլավոններին հասկանալի Հին սլավոներեն լեզվով։

Բացի թարգմանչական գործունեությունից, դպրոցում անց էին կացվում ակտիվ ստեղծագործական, ուսումնական և գեղարվեստական աշխատանքներ։ Այնտեղ գրվում էին ինքնատիպ գրական ստեղծագործություններ, ուսուցանվում էին աշակերտներ, ստեղծվում էին կերամիկական աշխատանքներ։ Պրեսլավի գրադպրոցի լավագույն պոետներից մեկը համարվում էր Կոնստանտին Պրեսլավեցին, որը գրեց Այբբենական աղոթքը։ Դպրոցի հանրաճանաչ ստեղծագործողների մեջ հանդիպում են անուններ ինչպիսիք են Չերնորիզեց Խրաբրը, Յոհանն Էկզարխը և ուրիշներ։

Պրեսլավի գրադպրոցի գործունեությունը դադարեցվեց 972 թվականին, երբ այն ամբողջությամբ հրկիզվեց Բյուզանդիայի կայսր Հովհաննես Չմշկիկի կողմից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Toward an Understanding of Europe: A Political Economic Précis of Continental Integration Author Alan W. Ertl Universal-Publishers, 2008; ISBN 1-59942-983-7, ISBN 978-1-59942-983-0

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆյոդոր Ստրատիլատի կերամիկական սրբապատկեր, 10-րդ դար, հայտնաբերված Պրեսլավի մոտ
  • Галина Баранкова. Роль памятников Преславской книжной школы в истории развития русского языка и литературы, Страницы 7:3, изд. ББИ св. апостола Андрея
  • Преславска книжовна школа. Т. 1, София, 1995 г. — сборник с материали от международни симпозиуми «Йоан Екзарх Български» (септември 1979 г.) и «Преславска книжовна школа» (септември 1981 г.).(բուլղ.)
  • 1100 години Велики Преслав. Т. 2, Шумен, 1995 г. — сборник с материали от научната сесия, проведена в гр. Велики Преслав през 1993 г.по случай 1100 години от Великопреславския църковно-народен събор.(բուլղ.)
  • Медиевистични изследвания в памет на Пейо Димитров. Шумен, 1996 г. — сборник с материали от IV младежка медиевистична конференция, 1 — 3 декември 1994 г. (բուլղ.)
  • Преславска книжовна школа. Т. 2, Шумен, 1997 г. — сборник с материали от Международната медиевистична конференция "Библиотеката на цар Симеон " — 2.(բուլղ.)
  • Преславска книжовна школа. Т. 3., Шумен, 1998 г. — сборник с материали от международната конференция, посветена на 1090 години от смъртта на княз Борис I и 20-годишнината от създаването на НЦ «Преславска книжовна школа».(բուլղ.)
  • Преславска книжовна школа. Т. 4., Шумен, 1999 г. — сборник с материали от Национална конференция «Свети Йоан Рилски — епоха и традиции» — 1996 г., проведена на 5 — 6 април 1996 г., и материали по преславска проблематика.(բուլղ.)
  • Преславска книжовна школа. Т. 5. Изследвания в чест на проф. д. ист. н. Тотю Тотев. София, 2001.(բուլղ.)
  • Преславска книжовна школа. Т. 6. София, 2002.(բուլղ.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]