Օխրիդի գրադպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ասսեմանյան Ավետարանի 158 էջերից մեկը (Codex Assemanianus)` հնագույն գրավոր աղբյուր հին սլավոներեն լեզվով, գրված գլագոլիցա տառատեսակով: Ենթադրվում է, որ ձեռագիրը ստեղծվել է Օխրիդի դպրոցի գրագիրների կողմից: Ձեռքբերված է Վատիկանի գրադարանի վիցե-պրեֆեկտ Յոսիֆ Ասսեմանիի կողմից 1736 թվականին Երուսաղեմի հունական վանքում: Թվագրվում է 10-րդ դարի վերջ, 11-րդ դարի սկիզբ: Օրենսգրքում հիշատակվում են Կյուրեղն ու Մեթոդիոսը, ինչպես նաև Կղեմես Օխրիդցին:

Օխրիդի գրադպրոց (բուլղար․՝ Охридска книжовна школа), Բուլղարիայի հնագույն մշակութային կենտրոններից մեկը։ Հիմնադրված է 886 թվականին Օխրիդում Կղեմես Օխրիդցու կողմից Բորիս I-ի հրահանգով (Այժմ Օխրիդ քաղաքը գտնվում է Մակեդոնիայում

19-րդ դարից դպրոցում օգտագործվում էր նորաստեղծ սլավոնական այբուբենը՝ կիրիլիցան, սակայն մինչև 12-րդ դարը օգտագործվում էր նաև գլագոլիցան։ 893 թվականից դպրոցը ղեկավարում էր Սուրբ Նաումը[1]։

Կղեմեսի և Նաումի ղեկավարության ժամանակ դպրոցում կրթություն են ստացել 3500 ապագա ուսուցիչ և քահանա։ Դպրոցի աշխատանքի որակը որոշ չափով իջավ առաջին երկու ղեկավարների մահից հետո, սակայն այն մնում էր որպես հարավսլավոնական մշակույթի նշանակալի օջախ մինչև 12-րդ դարը, իսկ վերջնականապես նշանակությունը կորցրեց միայն 1767 թվականին, երբ օտտոմանյան սուլթանը և Կոստանդնուպոլսի պատրիարքը լուծարեցին Օխրիդյան արքեպիսկոպոսությունը[2]:34:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Steven Runciman, A history of the First Bulgarian Empire, Appendix IX - The Cyrillic and Glagolitic alphabets, (G. Bell & Sons, London 1930)
  2. Macedonia and the Macedonians: a history Volume 561 of HOOVER INSTITUTION PRESS PUBLICATION Studies of nationalities Macedonia and the Macedonians: A History, Andrew Rossos Hoover Press, 2008 ISBN 0-8179-4882-1, ISBN 978-0-8179-4882-5