Պուեբլայի երկրաշարժ (2017)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պուեբլայի երկրաշարժ
Earthquake 5 km ENE of Raboso, Mexico, 2017.jpg
Տեսակերկրաշարժ
Երկիր{{{2}}} Մեքսիկա
ՏեղանքՊուեբլա դե Սարագոսա
Տարեթիվ2017 թվականի սեպտեմբերի 19 ժամը 13:14
Մագնիտուդ ռիխտերի սանդղակով7,1 Mw
Տուժած երկրներ
(տարածաշրջաններ)
Մեքսիկա
Զոհվածներ248 +
Վիրավորներ2633
 2017 Puebla earthquake Վիքիպահեստում

Պուեբլայի երկրաշարժ (իսպ.՝ Terremoto de Puebla), 7,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որը տեղի է ունեցել 2017 թվականի սեպտեմբերի 19-ին Մեքսիկայի կենտրոնական հատվածում՝ Պուեբլա դե Սարագոսա քաղաքի մոտ։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է քաղաքից 55 կիլոմետր դեպի հարավ, իսկ Մեխիկոյից՝ 120 կիլոմետր հեռավորության վրա։ Երկրաշարժը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 13:14-ին (Երևանի ժամանակով ժամը 22:14-ին): Երկրաշարժը մեծ ավերածություններ է առաջացրել Պուեբլա և Մորելոս նահանգներում, ինչպես նաև Մեխիկոյի ագլոմերացիայում[1][2][3]։ Երկրաշարժի արդյունքում զոհվել է ավելի քան 248 մարդ[4]։

Երկրաշարժը տեղի է ունեցել սեպտեմբերի 19-ին։ 32 տարի առաջ հենց այդ օրը Մեքսիկայում տեղի էր ունեցել մեկ այլ ավերիչ երկրաշարժ, որի ժամանակ զոհվել էր ավելի քան 10 000 մարդ[5][6]։

«Reuters» լրատվական գործակալությունը տարածել է հաղորդագրություն, համաձայն որի մայրաքաղաք Մեխիկոյում զոհերի թիվը հասել է 117-ի։ Քաղաքապետի խոսքերով, 44 շենքեր խիստ վնասվել են կամ փլուզվել, այդ թվում դպրոցներ և բնակելի շենքեր[7]։

Վերջին երկու շաբաթների ընթացքում սա երկրորդ ավերիչ երկրաշարժն էր, որը տեղի է ունեցել Մեքսիկայում։ Առաջինը տեղի էր ունեցել Չիապասում, որի ժամանակ զոհվել էր առնվազն 33 մարդ։

Երկրաշարժի օջախը եղել է 51 կիլոմետր խորության վրա։ Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում եղել է 8-9 բալ[8]։ «The Guardian»-ի փոխանցմամբ, զոհերի թիվը հասել է առնվազն 248-ի, որոնցից 22-ը դպրոցականներ են[9]։

Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենիա Նիետոն հայտարարել է, որ դպրոցներից մեկի փլատակների տակից դպրոցականների 22 դիեր են հայտնաբերվել։ Եվս 30-ը համարվում են անհետ կորած[10]։ «CNN»-ի փոխանցմամբ, ամբողջ գիշեր մարդիկ ձեռքերով փորել են, հեռացրել քարերը՝ հույս ունենալով, որ կարող են փրկել մարդկանց[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «M 7.1 - 5km ENE of Raboso, Mexico». United States Geological Survey. 2017 թ․ սեպտեմբերի 19. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 19-ին.
  2. Almasy, Steve; Simon, Darran (2017 թ․ սեպտեմբերի 19). «Central Mexico earthquake kills dozens, topples buildings». CNN. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 19-ին.
  3. «Mueren 4 tras sismo; caen 29 edificios». Reforma. 2017 թ․ սեպտեմբերի 19. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 19-ին.
  4. «Более 240 человек погибли в результате сильного землетрясения в Мексике». DW. 2017 թ․ սեպտեմբերի 20. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 20-ին.
  5. «Powerful Earthquake Shakes Mexico On 32nd Anniversary Of Deadly Temblor». NPR. 2017 թ․ սեպտեմբերի 19. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 19-ին.
  6. «Starkes Erdbeben erschüttert Mexiko» [Strong earthquake shakes Mexico] (գերմաներեն). Tagesschau. 2017 թ․ սեպտեմբերի 19. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 19-ին.
  7. «Հզոր երկրաշարժ Մեքսիկայում․ առնվազն 226 մարդ զոհվել է». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 20-ին.
  8. «Երկրաշարժ Մեքսիկայում. 30 երեխա համարվում է անհետ կորած. թարմացված». Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 20-ին.
  9. Agren, David; Angeles, Nina Lakhani Rory Carroll in Los; Jones, Sam (2017 թ․ սեպտեմբերի 20). «At least 225 dead after powerful earthquake hits central Mexico». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 20-ին.
  10. «Huge quake kills more than 200 in Mexico». BBC News (բրիտանական անգլերեն). 2017 թ․ սեպտեմբերի 20. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 20-ին.
  11. CNN, Nicole Chavez,. «Mexico earthquake: A rush to save lives amid 'new national emergency'». CNN. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 20-ին. {{cite news}}: |last= has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)