Երկրաշարժ Մեքսիկայում (2017)
Երկրաշարժ Մեքսիկայում | |
---|---|
![]() | |
Տեսակ | երկրաշարժ |
Երկիր | ![]() |
Տեղանք | Չիապաս նահանգ |
Տարեթիվ | 2017 թվականի սեպտեմբերի 7 |
Մագնիտուդ ռիխտերի սանդղակով | 8.2 |
Հիպոկենտրոնի խորություն | 69,7 կիլոմետր |
Տուժած երկրներ (տարածաշրջաններ) | Մեքսիկա, Գվատեմալա [1] |
Կրկնական ցնցումներ | 60 |
Ցունամի | այո |
Տուժածներ | բազմաթիվ |
Զոհվածներ | 33[2] |
![]() |
Երկրաշարժ Մեքսիկայում (իսպ.՝ Terremoto de México de 2017), հզոր երկրաշարժ, որը տեղի է ունեցել 2017 թվականի սեպտեմբերի 7-ին Մեքսիկայի Չիապաս նահանգի ափերի մոտ՝ Թեուանթեփեքի ծոցում[3]։ Առնվազն 60 մարդ մահացել է[2]։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 8,2 մագնիտուդ[2]։ Երկրաշարժից հետո ձևավորվել է ցունամի, որի ժամանակ ալիքների բարձրությունը հասել է մինչև 1 մետրի՝ հասնելով մինչև Մեքսիկայի ափերը[4][5]։ Վերջին 100 տարիների կտրվածքով, այս երկրաշարժը եղել է ամենահզորը[6] և երկրորդը՝ երկրի պատմության մեջ։ Ամենաուժեղ երկրաշարժը եղել է 1787 թվականի երկրաշարժը, որի ուժգնությունը եղել է 8.6 մագնիտուդ[7]։ Այն նաև ամենահզորն է 2017 թվականին տեղի ունեցած երկրաշարժերի մեջ[8]։
Ցնցումների արդյունքում մի քանի շենքեր են փլուզվել մայրաքաղաք Մեխիկոյում[2]։ Մայրաքաղաքի բնակչության մեծ մասը տարհանվել է[9]։
Նախագահ Էնրիկե Պենիա Նիետոն կոչով դիմել է Մեքսիկայի քաղաքացիներին՝ իր ցավակցությունները հայտնելով զոհվածների ընտանիքներին[10]։ Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է 100 կիլոմետր խորության վրա, իսկ հիպոկենտրոնը եղել է 35 կիլոմետր խորության վրա։ Երկու երեխաներ զոհվել են Տաբասկո նահանգում, ընդ որում նրանցից մեկը մահացել է արհեստական շնչառության ապարատի անջատման հետևանքով[10]։ Մեծապես տուժել են Մեքսիկայի հարավային ափերը և Գվատեմալայի արևմտյան ափագիծը։
Մեքսիկական լրատվամիջոցները հայտնում են, որ հետցնցումները շարունակվում են մինչ օրս։ Նախագահ Պենիա Նիետոն հայտարարել է, որ հնարավոր են նոր ցնցումներ։ Մեքսիկայի 11 նահանգներում փակվել են դպրոցները[11]։
Իր հերթին Գվատեմալայի նախագահ Ջիմի Մորալեսը կոչ է արել երկրի բնակչությանը հանգստություն պահպանել։ Ըստ նախագահի, Գվատեմալայում գրանցվել է միայն մեկ զոհ[12]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Cumes William (7 September 2017)։ «Temblor de 7.7 grados sacude Guatemala»։ Prensa Libre (Spanish)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Earthquake of magnitude 8.1 strikes off Mexico's Pacific coast»։ BBC News։ սեպտեմբերի 8, 2017։ Վերցված է սեպտեմբերի 8, 2017
- ↑ «M 8.1 - 87km SW of Pijijiapan, Mexico»։ United States Geological Survey։ Վերցված է սեպտեմբերի 7, 2017
- ↑ «Mexico earthquake: mass evacuations after strongest tremor in a century»։ The Guardian։ սեպտեմբերի 8, 2017։ Վերցված է սեպտեմբերի 8, 2017
- ↑ «Tsunami Message Number 5 (0653 UTC Fri Sep 8 2017)»։ National Weather Service (United States)։ սեպտեմբերի 8, 2017։ Վերցված է սեպտեմբերի 8, 2017
- ↑ «Mexico hit by 'strongest earthquake in a century' as magnitude 8.2 tremor triggers tsunami waves - latest news»։ Վերցված է սեպտեմբերի 8, 2017
- ↑ Richard Hartley Parkinson (սեպտեմբերի 8, 2017)։ «Most powerful earthquake in 230 years hits Mexico sparking tsunami»։ Metro։ Վերցված է սեպտեմբերի 8, 2017
- ↑ «World - M7+ in 2017»։ earthquake.usgs.gov։ Վերցված է սեպտեմբերի 8, 2017
- ↑ «Se activa, por error, alerta sísmica en CDMX; descartan sismo» [Seismic alert in CDMX is activated by mistake; disregard earthquake]։ El Universal (Spanish)։ սեպտեմբերի 6, 2017։ Վերցված է սեպտեմբերի 7, 2017
- ↑ 10,0 10,1 «В Мексике произошло сильнейшее землетрясение за столетие»։ BBC Русская служба (en-GB)։ 2017-09-08։ Վերցված է 2017-09-08
- ↑ Jones Sam, Agren David, agencies (2017-09-08)։ «Mexico earthquake kills at least 32 and sparks mass evacuations»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2017-09-08
- ↑ «Mexico hit by 'strongest earthquake in a century' as magnitude 8.2 tremor triggers tsunami waves»։ The Telegraph (en-GB)։ Վերցված է 2017-09-08
|