Պոլ Վիդալ դը լա Բլաշ
Վիդալ դե լա Բլանշ Vidal de la Blache | |
---|---|
Ծնվել է | հունվարի 22,1845 |
Ծննդավայր | Էրո (դեպարտամենտ), Ֆրանսիա |
Մահացել է | ապրիլի 5,1918 |
Մահվան վայր | Վար (դեպարտամենտ) Ֆրանսիա |
Գերեզման | Մոնպարնաս գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Ազգություն | Ֆրանսիացի Ֆրանսիա |
Կրթություն | French School at Athens?, Շարլեմաժ լիցե և Բարձրագույն նորմալ դպրոց (1866)[1] |
Մասնագիտություն | աշխարհագրագետ և քարտեզագիր |
Աշխատավայր | Փարիզի համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Բարոյական և քաղաքական գիտությունների ակադեմիա և French School at Athens?[2] |
Երեխաներ | Joseph Vidal de La Blache? |
Paul Vidal de La Blache Վիքիպահեստում |
Վիդալ դե լա Բլանշ (հունվարի 22, 1845[4][6][7][…], Pézenas, Էրո - ապրիլի 5, 1918[3][4][5][…], Լա-Սեն-սյուր-Մեր, Վար), ֆրանսիացի աշխարհագետ, քաղաքական աշխարհագրության մարդաբանական ուղղության հիմնադիրներից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բլանշը սկզբնական շրջանում հրապուրվում է Ֆ. Ռատցելի քաղաքական աշխարհագրությամբ, սակայն իր հայեցակարգում քննադատում է գերմանական աշխարհաքաղաքագետների մի շարք հիմնադրույթներ, հիմնավորում հողի տեսությունը։ Բլանշը աշխարհաքաղաքականության մարդաբանական տեսությունը, որի կենտրոնում մարդն է, ստացավ պոսիբիլականաթյուն անվանումը։ Այն հակադրվում է «մեծ տարածությունների տեսությանը»։ Այդ գիտական դիմակայությանը հարևան երկների (Ֆրանսիա, Գերմանիա) միջև դարերով կուտակված հակասությունների արտացոլումն էր։ Վերլուծելով Ֆրանսիայի և Գերմանիայի աշխարհաքաղաքական մրցակցության, մասնավորապես, էլզասի և Լոթարինգիայի հիմնախնդիրները, Բլանշն առաջարկում է այդ հարուստ տարածքը հակամարտության շրջանից վերածել համագործակցության շրջանի։ Ըստ էության Բլանշը ստեղծեց ֆրանս-գերմանական, իսկ այնուհետև եվրոպական աշխարհաքաղաքական տարածաշրջանի պատմական մոդել։ Բլանշը հրաժարվում է աշխարհագրական դետերմինիզմից, կարևորում մարդու կամքն ու նախաձեռնելու ունակությունը, պնդում, որ մարդուն նույնպես պետք է դիտել որպես աշխարհագրական գործոն։ Ընդ որում, այդ ակտիվ սուբյեկտը մեկուսացված չէ, գործում է բնական համակարգերի շրջանակներում։
Բլանշի տեսությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Բլանշի տեսության հիմնական տարրը «քաղաքականությունների լոկալ զարգացման» հասկացությունն է։ Քաղաքակրթության հիմքը՝ առանձին օջախները, ձևավորվում են հյուսիսային կիսագնդում, այնուհետև փոխգործունեության արդյունքում գրավում են նոր տարածքներ՝ Միջերկրական ծովից մինչև Չինաստան։ Բլանշը կարևորում է հաղորդակցության ուղիների դերը, պնդում, որ ապագայում դրանց զարգացման և քաղաքակրթության առանձին օջախների ակտիվ փոխգործունեության դեպքում հնարավոր է ստեղծել համաշխարհային պետություն։
Բլանշի կարծիքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուշագրավ է նաև նրա այն միտքը, որ ծովային և ցամաքային պետությունների հակասություններն աստիճանաբար կհաղթահարվեն և կձևավորվեն սկզբունքորեն նոր հարաբերություններ։ Պետությունն իր ընդհանրությունը, միասնականությունը, նմանությունը, կեցության գլխավոր տարրերի համատեղելիությունը գիտակցող առանձին բջիջների, հանրույթների գործունեության արդյունք է։ Ելնելով նշվածից, Բլանշը ինքնատիպ մեկնաբանություն է տալիս նաև պետության սահմանների հիմնախնդրին։ Սահմանը կենդանի, գիտակցական երևույթ է և պայմանավորված չէ պետության «արտաքին» շրջանակներով կամ ֆիզիկական և աշխարհագրական գործոններով։ Հիմնական երկերն են՝ «Ֆրանսիայի աշխարհագրական նկարագիրը» (1903), «Արևելյան Ֆրանսիա» (1919)։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1-12, 1974-1986 թթ, Երևան
- Է․ Աղայան «Արդի հայերենի բացատրական բառարան», հատոր 1-2, 1976 թ, Երևան
- А․ Б. Барихин "Большой юридический словарь", 2002 թ, Москва
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://vidal-lablache.cnrs.fr/
- ↑ Revue des études anciennes (ֆր.) — UBM, 1918. — Vol. 4, Iss. 20. — P. 278. — ISSN 0035-2004; 2540-2544; 0035-2004 — doi:10.3406/REA
- ↑ 3,0 3,1 Видаль де ла Блаш Поль // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 5,0 5,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ Base Léonore (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ Babelio (ֆր.) — 2007.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 423)։ |
- Մոնպառնասի գերեզմանատանը թաղվածներ
- Փարիզի բարձրագույն նորմալ դպրոցի շրջանավարտներ
- Փարիզի համալսարանի դասախոսներ
- Պատվո լեգեոնի շքանշանի կոմանդորներ
- Անձինք այբբենական կարգով
- Հունվարի 22 ծնունդներ
- 1845 ծնունդներ
- Ապրիլի 5 մահեր
- 1918 մահեր
- Ֆրանսիացի աշխարհագրագետներ
- Ֆրանսիացի քաղաքագետներ
- Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ