Պոլ Վիդալ դը լա Բլաշ
Վիդալ դե լա Բլանշ Vidal de la Blache | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 22,1845 |
Ծննդավայր | Էրո (դեպարտամենտ),![]() |
Մահացել է | ապրիլի 5,1918 |
Մահվան վայր | Վար (դեպարտամենտ)![]() |
Գերեզման | Մոնպարնաս գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | Ֆրանսիացի ![]() |
Կրթություն | Բարձրագույն նորմալ դպրոց և French School at Athens? |
Մասնագիտություն | աշխարհագրագետ, աշխարհաքաղաքագետ և քաղաքագետ |
Աշխատավայր | Փարիզի համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Բարոյական և քաղաքական գիտությունների ակադեմիա և French School at Athens?[1] |
Երեխաներ | Joseph Vidal de La Blache? |
![]() |
Վիդալ դե լա Բլանշ (հունվարի 22, 1845[3][5][6][…], Pézenas - ապրիլի 5, 1918[2][3][4][…], Լա-Սեն-սյուր-Մեր), ֆրանսիացի աշխարհագետ, քաղաքական աշխարհագրության մարդաբանական ուղղության հիմնադիրներից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բլանշը սկզբնական շրջանում հրապուրվում է Ֆ. Ռատցելի քաղաքական աշխարհագրությամբ, սակայն իր հայեցակարգում քննադատում է գերմանական աշխարհաքաղաքագետների մի շարք հիմնադրույթներ, հիմնավորում հողի տեսությունը։ Բլանշը աշխարհաքաղաքականության մարդաբանական տեսությունը, որի կենտրոնում մարդն է, ստացավ պոսիբիլականաթյուն անվանումը։ Այն հակադրվում է «մեծ տարածությունների տեսությանը»։ Այդ գիտական դիմակայությանը հարևան երկների (Ֆրանսիա, Գերմանիա) միջև դարերով կուտակված հակասությունների արտացոլումն էր։ Վերլուծելով Ֆրանսիայի և Գերմանիայի աշխարհաքաղաքական մրցակցության, մասնավորապես, էլզասի և Լոթարինգիայի հիմնախնդիրները, Բլանշն առաջարկում է այդ հարուստ տարածքը հակամարտության շրջանից վերածել համագործակցության շրջանի։ Ըստ էության Բլանշը ստեղծեց ֆրանս-գերմանական, իսկ այնուհետև եվրոպական աշխարհաքաղաքական տարածաշրջանի պատմական մոդել։ Բլանշը հրաժարվում է աշխարհագրական դետերմինիզմից, կարևորում մարդու կամքն ու նախաձեռնելու ունակությունը, պնդում, որ մարդուն նույնպես պետք է դիտել որպես աշխարհագրական գործոն։ Ընդ որում, այդ ակտիվ սուբյեկտը մեկուսացված չէ, գործում է բնական համակարգերի շրջանակներում։
Բլանշի տեսությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Բլանշի տեսության հիմնական տարրը «քաղաքականությունների լոկալ զարգացման» հասկացությունն է։ Քաղաքակրթության հիմքը՝ առանձին օջախները, ձևավորվում են հյուսիսային կիսագնդում, այնուհետև փոխգործունեության արդյունքում գրավում են նոր տարածքներ՝ Միջերկրական ծովից մինչև Չինաստան։ Բլանշը կարևորում է հաղորդակցության ուղիների դերը, պնդում, որ ապագայում դրանց զարգացման և քաղաքակրթության առանձին օջախների ակտիվ փոխգործունեության դեպքում հնարավոր է ստեղծել համաշխարհային պետություն։
Բլանշի կարծիքը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուշագրավ է նաև նրա այն միտքը, որ ծովային և ցամաքային պետությունների հակասություններն աստիճանաբար կհաղթահարվեն և կձևավորվեն սկզբունքորեն նոր հարաբերություններ։ Պետությունն իր ընդհանրությունը, միասնականությունը, նմանությունը, կեցության գլխավոր տարրերի համատեղելիությունը գիտակցող առանձին բջիջների, հանրույթների գործունեության արդյունք է։ Ելնելով նշվածից, Բլանշը ինքնատիպ մեկնաբանություն է տալիս նաև պետության սահմանների հիմնախնդրին։ Սահմանը կենդանի, գիտակցական երևույթ է և պայմանավորված չէ պետության «արտաքին» շրջանակներով կամ ֆիզիկական և աշխարհագրական գործոններով։ Հիմնական երկերն են՝ «Ֆրանսիայի աշխարհագրական նկարագիրը» (1903), «Արևելյան Ֆրանսիա» (1919)։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1-12, 1974-1986 թթ, Երևան
- Է․ Աղայան «Արդի հայերենի բացատրական բառարան», հատոր 1-2, 1976 թ, Երևան
- А․ Б. Барихин "Большой юридический словарь", 2002 թ, Москва
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Revue des études anciennes (ֆր.) — UBM, 1918. — Vol. 4, Iss. 20. — P. 278. — ISSN 0035-2004; 2540-2544; 0035-2004 — doi:10.3406/REA
- ↑ 2,0 2,1 Видаль де ла Блаш Поль // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ Base Léonore (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ Babelio (ֆր.) — 2007.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 423)։ ![]() |