Պոդեբրադին Արևելյան Բոհեմիայի բյուրեղապակեղենի արտադրության կենտրոններից մեկն, քաղաքի ծայրամասում կա նաև կաթի գործարան, իսկ մոտակայքում՝ տեղական հանքային Poděbradka ջրի շշալցման խոշոր գործարան։ Մինչև 19-րդ դարի վերջը քաղաքում գործում էին գարեջրի, ալյուրաղացման և շաքարի գործարաններ, սակայն հետագայում քաղաք տնտեսությունում գլխավոր տեղը զբաղեցրեցին զբոսաշրջիկությունը և բժշկական ծառայությունները։
20-րդ դարի սկզբին հաճախակի ջրհեղեղներից քաղաքի պաշտպանության համար փոխվել է գետի հունը և 1923 թվականին ՀԷԿ և ջրարգելակ է բացվել, որոնք վերանորոգված տեսքով օգտագործվում են մինչ օրս և ապահովում են քաղաքի էլեկտրաէներգետիկ պահանջները։ ՀԷԿ-ի նախագծի հեղինակն էր պոդեբրադցի Անտոնին Էնգելը, ով հետագայում զբաղեցրել է Չեխիայի տեխնիկական համալսարանի ռեկտորի պաշտոնը։
Վացլավ Հավել (1936—2011), չեխ գրող, դրամատուրգ, դիսիդենտ, իրավապաշտպան և պետական գործիչ, Չեխոսլովակիայի վերջին (1989—1992) և Չեխիայի (1993—2003) առաջին նախագահը։
Յիրժի Պոդեբրադից (1420—1471), Բոհեմիայի կառավարիչ, Բոհեմիայի թագավոր 1458 թվականի մարտի 2-ից, Արևմտյան Եվրոպայի որպես պետական կրոն ոչ կաթոլիկ առաջին խոշոր պետության առաջնորդ։