Պյոտր Տրոխովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պյոտր Տրոխովսկի
գերմ.` Piotr Trochowski
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Պյոտր Արթուր Տրոխովսկի
Ազգությունը գերմանացի
Քաղաքացիությունը Գերմանիա Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 22, 1984(1984-03-22)[1][2][3] (40 տարեկան)
Ծննդավայր Տչև, Լեհաստան
Հասակ 169 սմ
Քաշ 70 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ավարտել է կարիերան
Պատանեկան կարիերա
1999-2002 Գերմանիա Բավարիա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2003-2005 Գերմանիա Բավարիա 13 (1)
2005-2011 Գերմանիա Համբուրգ 180 (20)
2011-2015 Իսպանիա Սևիլյա 59 (3)
2015-2016 Գերմանիա Աուգսբուրգ 6 (0)
Ազգային հավաքական
2006-2010 Գերմանիա Գերմանիա 35 (2)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունիսի 19, 2016:

Պյոտր Արթուր Տրոխովսկի (գերմ.` Piotr Trochowski, մարտի 22, 1984, Տչև, Լեհաստան), գերմանացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։

Կարիերայի սկզբում հանդես է եկել «Բավսրիայի» կազմում, հետագայում 6.5 մրցաշրջան անցկացրել է «Համբուրգի» կազմում։ 2011 թվականին տեղափոխվել է իսպանական «Սևիլյա», որի հետ իր պայմանագիրը խզել է 2014 թվականի սեպտեմբերին։ 2015 թվականին մեկ տարի ժամկետով միացել է «Աուգսբուրգին։

Գերմանիայի հավաքականում հանդես գալու տարիներին Պյոտրը մասնակցել է 35 հանդիպման։ Հավաքականի կազմում նա մասնակցել է Եվրո 2008-ին և ԱԱ 2010-ին։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականին Պյոտր Տրոխովսկին միացել է «Բավարիայի» երիտասարդական թիմին։ Թիմի հիմնական կազմում հանդես է եկել 2003-2005 թվականների ընթացքում։ Գերմանական թիմի կազմում Պյոտրը մասնակցել է 13 հանդիպման[4]։

«Համբուրգ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականի հունվարին Տրոխովսկին տեղափոխվել է «Համբուրգ»։ Թիմի գլխավոր մազրզիչ Թոմաս Դոլը հնարավորություն տվեց ֆուտբոլիստին, իսկ գերմանացի ֆուտբոլիստը օգտագործեց իր հնարավորությունը։ Երկու մրցաշրջանների ընթացքում ֆուտբոլիստը հանդես է եկել թիմի մեկնարկային կազմում և դարձել է 5 գոլի հեղինակ։

Իր առաջին մրցաշրջանի ընթացքում ֆուտբոլիստը օգնել է թիմին նվաճել Չեմպիոնների լիգայի ուղեգիր։

«Սևիլյա»[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի ապրիլի 5-ին Պյոտրի գործակալ Ռոման Գրիլը հայտնեց, որ իր գործակալը պատրաստվում է տեղափոխվել «Սևիլյա»[5]։

Իր առաջին մրցաշրջանում նա Լա Լիգայի շրջանակներում մասնակցել է 35 հանդիպման և դարձել է 1 գոլի որ 2 գոլային փոխանցման հեղինակ։ Մրցաշրջանի արդյունքով թիմը զբաղեցրել է մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը։

2014 թվականի սեպտեմբերին հայտարարվեց այն մասին, որ «Սևիլյան» և Տրոխովսկին համաձայնության չեն եկել և խզել են պայմանագիրը[6][7]։

«Աուգսբուրգ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հուլիսի 16-ին Պյոտր Տրոխովսկին 1 տարվա պայմանագիր է կնքել Բունդեսլիգայում հանդես եկող «Աուգսբուրգի» հետ[8]։ Մրցաշրջանի ավարտից հետո Տրոխովսկին հայտարարել է կարիերան ավարտելու մասին։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիայի ազգային հավաքականի կազմում Պյոտրը իր դեբյուտը նշել է 2006 թվականի հոկտեմբերի 7-ին` Վրաստանի հավաքականի դեմ կայացած խաղում[9]։ Նա սկսել է հանդիպումը մեկնարկային կազմում և 14-րդ րոպեին փոխարինել է Տորստեն Ֆրինգսին։

Իր առաջին միջազգային գոլը գերմանացի ֆուտբոլիստը խփել է 2008 թվականի հոկտեմբերի 15-ին` Ուելսի հավաքականի դեմ խաղում[10]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գերմանիայի չեմպիոն - 2003
  • Գերմանիայի գավաթակիր - 2003
  • Գերմանիայի լիգայի գավաթակիր - 2004
  • ՈՒԵՖԱ Ինտերտոտոյի գավաթակիր - 2005, 2007
  • ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի գավաթակիր - 2014

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր - 2010

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. Arnhold, Matthias (2017 թ․ հունիսի 15). «Piotr Artur Trochowski - Matches and Goals in Bundesliga». RSSSF. Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.
  5. «Piotr Trochowski». ESPNFC.(չաշխատող հղում)
  6. «Der tiefe Fall von Bayerns Supertalenten» (German). Die Welt. 2015 թ․ մարտի 5. Վերցված է 2015 թ․ մարտի 5-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «Streit zwischen Sevilla und Trochwoski» (German). Süddeutsche Zeitung. 2014 թ․ սեպտեմբերի 3. Վերցված է 2015 թ․ մարտի 5-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. Howell, Alex (2015 թ․ հուլիսի 16). «Piotr Trochowski on trial at FC Augsburg». Vavel.com. Վերցված է 2015 թ․ հուլիսի 21-ին.
  9. Arnhold, Matthias (2017 թ․ հունիսի 15). «Piotr Artur Trochowski - International Appearances». RSSSF. Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.
  10. Peter Shuttleworth, Peter (2008 թ․ հոկտեմբերի 15). «Germany 1-0 Wales». BBC Sport. Վերցված է 2015 թ․ հունիսի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պյոտր Տրոխովսկի» հոդվածին։