Պյոտր Պավլենսկի
Պյոտր Պավլենսկի | |
---|---|
Ի ծնե | ռուս.՝ Пётр Андреевич Павленский |
Ծնվել է | մարտի 8, 1984[1][2][3][…] (40 տարեկան) |
Ծննդավայր | Լենինգրադ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիա |
Մասնագիտություն | արվեստագետ, performance artist, կոնցեպտուալ արվեստագետ և խմբագիր |
Թեմաներ | Ակցիոնիզմ[4], ժամանակակից արվեստ և Խմբագրություն[4] |
Petr Pavlensky Վիքիպահեստում |
Պյոտր Անդրեևիչ Պավլենսկի (Пётр Андреевич Павленский, մարտի 8, 1984[1][2][3][…], Լենինգրադ, ԽՍՀՄ), ռուս արվեստագետ, նկարիչ-ակցիոնիստ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորել է Սանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան պետական գեղարվեստա-արդյունաբերական ակադեմիայում։ Համագործակցել է Ռուսաստանի քաղաքական պատմության թանգարանի հետ։ 2012 թվականին Օքսանա Շալիգինայի հետ հիմնել է «Քաղաքական քարոզչություն» առցանց հանդեսը՝ նվիրված ժամանակակից արվեստին քաղաքական համատեքստում[5]։
2016 թ. պարգևատրվել է Վացլավ Հավելի անվան մրցանակով։
«Կար» ակցիան
[խմբագրել | խմբագրել կոդը]Պավլենսկուն նշանավոր դարձրեց «Pussy Riot» պանկ-խմբին աջակցող ակցիան։ 2012 թվականի հուլիսի 23-ին նկարիչը թելով կարված բերանով պիկետի էր կանգնած Կազանսկի տաճարի մոտ՝ ձեռքին պաստառ։ Պավլենսկին նշում է, որ ուզում էր ցույց տալ ժամանակակից նկարչի վիճակը Ռուսաստանում` ազատ խոսքի արգելքը[6]։
Այլ նշանավոր ակցիաներն են՝ «Մսացու», «Ֆիքսացիա», «Ազատություն» և «Անջատում»։
«Վտանգ» ակցիան
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թ. նոյեմբերի 9-ի գիշերը Պավլենսկին բենզին լցրեց և այրեց Լուբյանկայում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության գլխավոր դուռը։ Երեսուն վայրկյան անց նա ձերբակալվեց։ Ըստ Պավլենսկու՝ «Լուբյանկայի այրվող դուռը ձեռնոց է, որը հասարակությունը նետում է ահաբեկչական վտանգին»։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 3,0 3,1 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Создан сайт об искусстве и политике // Артхроника. — 2012. — 4 дек.
- ↑ С широко зашитым ртом // Эхо Москвы. — 2012. — 6 авг.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պյոտր Պավլենսկի» հոդվածին։ |
|