Պյոտր Պավլենսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պյոտր Պավլենսկի
Петр Павленский.jpg
Ծնվել է մարտի 8, 1984(1984-03-08)[1] (35 տարեկան)
Ծննդավայր Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Կրթություն Սանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիա
Մասնագիտություն նկարիչ և արվեստների գործիչ
Ժանր ժամանակակից արվեստ
Petr Pavlensky Վիքիպահեստում

Պյոտր Անդրեևիչ Պավլենսկի (Пётр Андреевич Павленский, մարտի 8, 1984(1984-03-08)[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս արվեստագետ, նկարիչ-ակցիոնիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Սանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան պետական գեղարվեստա-արդյունաբերական ակադեմիայում։ Համագործակցել է Ռուսաստանի քաղաքական պատմության թանգարանի հետ։ 2012 թվականին Օքսանա Շալիգինայի հետ հիմնել է «Քաղաքական քարոզչություն» առցանց հանդեսը՝ նվիրված ժամանակակից արվեստին քաղաքական համատեքստում[2]:

2016 թ. պարգևատրվել է Վացլավ Հավելի անվան մրցանակով։

«Կար» ակցիան[խմբագրել | խմբագրել կոդը]

Պավլենսկուն նշանավոր դարձրեց «Pussy Riot» պանկ-խմբին աջակցող ակցիան։ 2012 թվականի հուլիսի 23-ին նկարիչը թելով կարված բերանով պիկետի էր կանգնած Կազանսկի տաճարի մոտ՝ ձեռքին պաստառ։ Պավլենսկին նշում է, որ ուզում էր ցույց տալ ժամանակակից նկարչի վիճակը Ռուսաստանում` ազատ խոսքի արգելքը[3]:

Այլ նշանավոր ակցիաներն են՝ «Մսացու», «Ֆիքսացիա», «Ազատություն» և «Անջատում»:

«Վտանգ» ակցիան[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թ. նոյեմբերի 9-ի գիշերը Պավլենսկին բենզին լցրեց և այրեց Լուբյանկայում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության գլխավոր դուռը։ Երեսուն վայրկյան անց նա ձերբակալվեց։ Ըստ Պավլենսկու՝ «Լուբյանկայի այրվող դուռը ձեռնոց է, որը հասարակությունը նետում է ահաբեկչական վտանգին»:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 RKDartists
  2. Создан сайт об искусстве и политике // Артхроника. — 2012. — 4 дек.
  3. С широко зашитым ртом // Эхо Москвы. — 2012. — 6 авг.

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]