Պյոտր Շուվալով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պյոտր Շուվալով
 
Կրթություն՝ Պաժերի կորպուս
Մասնագիտություն՝ դիվանագետ, սպա, քաղաքական գործիչ և His Imperial Majesty's Own Chancellery
Ծննդյան օր հուլիսի 15 (27), 1827
Ծննդավայր Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Վախճանի օր մարտի 10 (22), 1889 (61 տարեկան)
Վախճանի վայր Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Դինաստիա Շուվալովներ
Քաղաքացիություն  Ռուսական կայսրություն
Հայր Andrey Shuvalov?
Մայր Tekla Valentinovich?
Ամուսին Yelena Chertkova?
Զավակներ Andrey Shuvalov?
 
Պարգևներ
Մեծ խաչի Ավստրիայի շքանշանի ասպետ Սուրբ Վլադիմիրի 1-ին աստիճանի շքանշան Սուրբ Ալեքսանդր Նևսկու շքանշան Սպիտակ արծվի շքանշան Սուրբ Վլադիմիրի 2-րդ աստիճանի շքանշան թրերով Սուրբ Վլադիմիրի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի Առաջին Փառքի շքանշան Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան Նասսաուի «Ոսկե առյուծ» շքանշան Օսմանիե շքանշան Սուրբ Ստեփանի հունգարական թագավորական շքանշանի Մեծ խաչ Թագի շքանշան Փրկիչի շքանշան Պատվո լեգեոնի շքանշանի մեծ սրահ Քաղաքացիական ծառայությունների Բավարական թագի պարգև Սուրբ Միքայելի ծառայությունների շքանշան Լեոպոլդի շքանշանի Մեծ խաչ Փրկչի շքանշանի Մեծ խաչ Սատապե թագի շքանշան Թագի շքանշան Ֆրիդրիխի շքանշան Թագավորական Գվելֆյան շքանշան Լյուդվիգի շքանշան Order of Philip the Magnanimous Կարմիր արծվի շքանշանի Մեծ խաչ Ոսկե զենք «Քաջության համար» և Սպիտակ բազեյի շքանշան

Կոմս Պյոտր Անդրեյի Շուվալով (ռուս.՝ Пётр Андреевич Шувалов, հուլիսի 15 (27), 1827, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - մարտի 10 (22), 1889, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), ռուս պետական գործիչ ու դիվանագիտական կոմս։ 1895 թ.-ից եղել է զինվորական ծառայության մեջ։ 1866-1874 թվականներին՝ ժանդարմերիայի շեֆ և կայսեր անձնական գրասենյակի III բաժանմունքի գլխավոր պետ։ 1877-1878 թթ.-ի ռուս-թուրքական պատերազմից հետո բանակցություններ է վարել Մեծ Բրիտանիայի պրեմիեր մինիստր Դիգրայելիի և Գերմանիայի կանցլեր Բիսմարկի հետ 1878 թ.-ի Սան Ստեֆանոյի պայմանագրի պայմանների և Բեռլինում համաեվրոպական կոնգրես հրավիրելու վերաբերյալ։ 1878 թ.-ի մայիսի 30-ին Լոնդոնում ստորագրել է անգլո-ռուսական համաձայնագիրը, որը փոփոխում էր Սան Ստեֆանոյի պայմանագրի պայմանները ի վնաս հայերի և բուլղարների։ Որպես երկրորդ լիազոր ներկայացուցիչ Շուվալովը մասնակցել է 1878 թ.-ի Բեռլինի կոնգրեսին, որի ժամանակ հավաստել է Ռուսաստանի հրաժարումը Բայազետից ու Ալաշկերտի դաշտից։ 12-րդ նիստում մտահոգություն է հայտնել, որ ռուսական զորքերի դուրսբերումը Արևմտյան Հայաստանից մինչև այնտեղ բարենորոգումների անցկացումը կարող է ծանր հետևանքներ ունենալ հայերի համար։ Նրա անվճռական դիրքորոշումը կոնգրեսում նպաստել է Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածը Բեռլինի դաշնագրի 61-րդ հոդվածով փոխարինելուն։ Ռուս պատմաբան Ս. Ժիգարյովը գրել է, որ Շուվալովին Բեռլին ուղարկելը և նրա մասնակցությունը «Արևելյան հարցի լուծմանը» Դիզրայելիի և Բիսմարկի նման դիվանագետների հետ ախոյանության պայմաններում ռուսական դիվանագիտության խոշոր, լուրջ սխալն էր։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Жигарев С., Русская политика в Восточном вопросе. М., 1896;
  • Анучин Д., Берлинский конгресс 1878 года, СПБ, 1912.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պյոտր Շուվալով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։