Jump to content

Պյատիգորսկի բժշկակադեղագործական ինստիտուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պյատիգորսկի բժշկադեղագործական ինստիտուտ, «Վոլգոգրադի պետական բժշկական համալսարան» բարձրագույն կրթության դաշնային պետական բյուջետային ուսումնական հաստատության մասնաճյուղ
Տեսակհամալսարան և ազատ հասանելիության հրատարակություն
Նախկին անվանումներՊյատիգորսկի պետական դեղագործական ակադեմիա
Հիմնադրված է1943
Լուծարված է2012
Երկիր Ռուսաստան[1]
ՏեղագրությունՊյատիգորսկ, Ստավրոպոլի երկրամաս
Հասցե357532, ք. Պյատիգորսկ-32, Կալինին փ. 11
Կայքpmedpharm.ru

Error: Must specify an image in the first line.

<div style="font-size:88%;line-height:1.2em;position:absolute;z-index:2;left:Արտահայտության սխալ․ չճանաչված բառ՝ «strong»։%;top:Արտահայտության սխալ․ < անսպասելի օպերատոր։%">
Պյատիգորսկի բժշկակադեղագործական ինստիտուտ, Template loop detected: Կաղապար:Տեղորոշման քարտեզ
 Pyatigorsk Medical and Pharmaceutical Institute Վիքիպահեստում

Պյատիգորսկի բժշկադեղագործական ինստիտուտ (ՊԲԴԻ), դեղագործական ԲՈՒՀ Ռուսաստանիում: 2012 թվականից «Վոլգոգարդի պետական բժշկական համալսարան» պետական բյուջետային ուսումնական հաստատություն մասնաճյուղ։ Ակադեմիան ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համալսարանների գրանցամատյանում։

Ինստիտուտը պատրաստում է դեղագործներ (Ռուսաստանի Դաշնության համար) և դեղագործության մագիստրոսներ (օտարերկրյա պետությունների համար) «Դեղագործություն» մասնագիտությամբ (առկա), ինչպես նաև հետևյալ մասնագիտությունների գծով մասնագետներ. «Բժշկական կենսաքիմիա» - կենսաքիմիկոսի որակավորում, «Ստոմատոլոգիա» (առկա) - ընդհանուր ատամնաբույժի որակավորում, «Ընդհանուր բժշկություն» (առկա) - ընդհանուր բժշկի որակավորում. «Կառավարում» (առկա, հեռակա)`բակալավրի գիտական որակավորում։ Ինստիտուտի բժշկական քոլեջը պատրաստում է մասնագետներ հետևյալ մասնագիտությունների գծով. Օրթոպեդիկ ստոմատոլոգիա (առկա) - որակավորումներ ` ատամնատեխնիկ և դեղագործություն (առկա) - որակավորում՝ դեղագործ։ ԲՈՒՀ-ում գործում են ասպիրանտուրա և դոկտորանտուրա, մինչհամալսարանական կրթության և հետդիպլոմային կրթության ֆակուլտետներ։ 2004-2009 թվականներին ընկած ժամանակահատվածում ՊԲԴԻ-ն ավարտել է 1931 առկա համակարգով մասնագետներ, 1280 հեռակա համակարգով մասնագետներ և դեղագործության 125 մագիստրոսներ՝ արտասահմանյան երկրներից։

Լրիվ անվանումը. «Պյատիգորսկի բժշկադեղագործական ինստիտուտ — Ռուսաստանի Դաշնության Առողջապահության նախարարության «Վոլգոգրադի պետական բժշկական համալսարան» բարձրագույն կրթության դաշնային պետական բյուջետային ուսումնական հաստատության մասնաճյուղ »

1941 թվականի օգոստոսին Դնեպրոպետրովսկի դեղագործական ինստիտուտը իր նյութական բազայի զգալի մասով տեղափոխվեց Պյատիգորսկ քաղաք, որը վարում էր ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Մ.Ա. Վոլինսկայան:1942 թվականի ապրիլի վերջին աշխատակիցների թիվը համալրվեց Լենինգրադի դեղագործական և Լենինգրադի 2-րդ բժշկական ինստիտուտների դասախոսների և ուսանողների մի փոքր խմբով։

ԽՍՀՄ ժողովրդական կոմիսարների խորհրդի 1943 թվականի մարտի 27-ի թիվ 6597-Ռ հրամանով Պյատիգորսկի դեղագործական ինստիտուտը կազմավորվել է Դնեպրոպետրովսկ և Լենինգրադ քաղաքներում տարհանված դեղագործական համալսարանների հիման վրա[2]:.

Պատերազմից հետո համալսարանի նյութական կազմի խնդիրները սկսեցին լուծվել, դիմորդների հոսքն ավելացավ։ 1952 թվականին լույս տեսավ Պյատիգորսկի դեղագործական ինստիտուտի գիտական նոտաների առաջին համարը։

1965 թվականին ինստիտուտը անցավ նոր ուսումնական պլանի՝ 4,5 տարի տևողությամբ դասընթացով։ 1972 թվականին բացվեց նոր ՊԴԻ կրթական շենք։

1994 թվականի հունիսի 23-ին համալսարանը վերանվանվեց Պյատիգորսկի պետական դեղագործական ակադեմիայի։

Համաձայն ՌԴ առողջապահության նախարարության 28.04.2012 N 434 հրամանի՝ Պյատիգորսկի պետական դեղագործական ակադեմիան միացել է «Վոլգոգրադի պետական բժշկական համալսարան» ՊԲՈՒՀ-ին որպես առանձնացված ստորաբաժանում (մասնաճյուղ)[3]։

Ղեկավարություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դնեպրոպետրովսկի դեղագործական ինստիտուտի տնօրեն, տարհանվել է Պյատիգորսկ
  • Մարիա Բորիսովնա Վոլինսկայա (1941 թ. օգոստոս — 1942 թ. ապրիլ)
Պյատիգորսկի դեղագործական ինստիտուտի տնօրեն
  • Նիկոլայ Վլադիմիրովիչ Վավիլով (1942 թ. ապրիլ — 1943 թ. նոյեմբեր)
  • Ֆյոդոր Վասիլևիչ Իվանով ( 1943 թ. նոյեմբեր — 1947 թ. հուլիս)
  • Միտրոֆան Իվանովիչ Տարասենկո (1947 թ. հուլիս — 1952 թ. հուլիս)
Պյատիգորսկի դեղագործական ինստիտուտի ռեկտորներ
  • Աննա Լուկյանովնա Շինկարենկո (1952 թ. օգոստոս — 1964թ. հոկտեմբեր)
  • Բելիկով Վլադիմիր Գերոգևիչ ( 1964 թ. սեպտեմբեր — 1996թ. հուլիս)
Պյատիգորսկի պետական դեղագործական ակադեմիայի ռեկտորներ
  • Վերգեյչիկ Եվգենի Նիկոլաևիչ (1996 թ. հուլիս — 2007թ հունիս.)
  • Միխայիլ Վիտալյևիչ Գավրիլին ( 2007 թ. հունիս — 2012 թ. մայիս.)
  • Վսեվոլոդ Լեոնիդովիչ Ադջիենկո (2012 թ. հունիս— 2012 թ. նոյեմբեր)
«Վոլգոգրադի պետական բժշկական համալսարան» բարձրագույն մասնագիտական կրթության պետական բյուջետային ուսումնական հաստատության Պյատիգորսկի բժշկակադեղագործական ինստիտուտի տնօրեններ
  • Վսեվոլոդ Լեոնիդովիչ Ադջիենկո (2012թ. հոկտեմբեր — 2020 թ. մարտ)
  • Մաքսիմ Վալենտինովիչ Չերնիկով (2020 թ. մարտ - ներկա ժամանակ)

ՊԲԴԻ- ն ընդգրկում է վեց կրթական շենք, կրթաարտադրական դեղատուն, չորս հանրակացարան, բուսաբանական այգի, մարզական համալիր, առողջարան վիվարիում։ Համալսարանում աշխատում են շուրջ 270 դասախոս, որոնց մեծ մասը (77%) ունեն գիտական աստիճաններ։ Ակադեմիայում աշխատում են գիտությունների 36 դոկտոր, գիտությունների 167 թեկնածու։

Գործում են 26 ամբիոններ, որոնք հագեցած են ժամանակակից սարքավորումներով և անհատական համակարգիչներով։

  • Անալիտիկ քիմիայի ամբիոն
  • Կենսաբանության և ֆիզիոլոգիայի ամբիոն
  • Միկրոկենսաբանության և իմունոլոգիայի ամբիոն
  • Կենսաբանական քիմիայի ամբիոն
  • Օտար լեզուների ամբիոն
  • Հումանիտար առարկաների և բիոէթիկայի ամբիոն
  • Աղետների բժշկության ամբիոն
  • Դեղագործության կազմակերպման և տնտեսագիտության ամբիոն
  • Օրգանական քիմիայի ամբիոն
  • Դեղագործական տեխնոլոգիաների ամբիոն բժշկական տեխնոլոգիաների դասընթացով
  • Ֆարմակոգնոզիայի, բուսաբանության և ֆիտոպեպարատների տեխնոլոգիայի ամբիոն
  • Դեղագործական ապրանքագիտության, հիգիենայի և էկոլոգիայի ամբիոն
  • Դեղագործական և տաքսոլոգիական քիմիայի ֆակուլտետ
  • Հետբուհական կրթության ֆակուլտետի դեղագործության ամբիոն
  • Ֆիզդաստիարակության և առողջության ամբիոն
  • Ֆիզիկայի և մաթեմատիկայի ամբիոն
  • Պաթոլոգիայի ամբիոն
  • Ձևաբանություն ամբիոն
  • Ստոմատոլոգիայի ամբիոն
  • Թերապևտիկ առարկաների ամբիոն
  • Թերապևտիկ առարկաների 2 ամբիոն
  • Վիրաբուժական առարկաների ամբիոն
  • Ֆարմակոլոգիայի ամբիոն՝ կլինիկական ֆարմակոլոգիայի կուրսով
  • Էկոնոմիկայի և առողջապահության և դեղագործության ամբիոն
  • Իրավունքի և պատմության ամբիոն
  • Անօրգանական, ֆիզիկական և կոլոիդ քիմիայի ամբիոն

Մասնագիտություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարձրագույն կրթություն.

Գիտական դպրոցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

75-ամյա պատմության ընթացքում ինստիտուտը մշակել է հայտնի գիտական դպրոցներ.

  • Սինթեզով ստացվող և բնական աղբյուրներից մեկուսացված նոր կենսաբանորեն ակտիվ նյութերի դեղաբանական ուսումնասիրություն։
  • Նոր դեղաչափային ձևերի տեխնոլոգիայի մշակում։
  • Մարքեթինգային և կազմակերպական-տնտեսական հետազոտություններ։
  • Բուժական բույսերի դեղաբանական ազդեցության ուսումնասիրություն։
  • Ֆիզիկական և քիմիական հատկությունների ուսումնասիրություն և դեղագործական և տոքսիկոլոգիական վերլուծության մեթոդների մշակում։
  • Քիմիական տեխնոլոգիայի գործընթացների և սարքերի կիրառական հետազոտություններ։

Դեղաբանական միջոցների զարգացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

ՊԲԴԻ-ի գործնական դեղագործության ամենակարևոր ներդրումը մի շարք դեղամիջոցների մշակումն ու ներդրումն էր, որոնցից առաջինը՝ «Տամբուկանի ցեխի պատրաստում» (գրանցված է 1971 թ.), որը ստեղծվել է պրոֆ. Ա.Լ. Շինկարենկոյի կողմից։

Դրանից հետո Ռուսաստանի առողջապահության նախարարությունը գրանցեց բույսերի նախնական պատրաստուկներ.

  • Գլիցիրամ, հաբեր (1976 թ.)
  • Կավեխոլ, նյութ
  • Կավեխոլ, հատիկներ (1993 թ.)
  • Տերիսերպ, նյութ
  • Տերիսերպ, հաբեր (1997 թ.)
  • Հիպուրսոլ, նյութ
  • Հիպուրսոլ, հաբեր (2000 թ.)

Ռուսաստանի՝ շուկայական տնտեսությանն անցնելու կապակցությամբ աճել է ինստիտուտի նորարարական գործունեությունը ։ Վերջին տարիներին գրանցվել են մի շարք նոր և վերարտադրված դեղեր.

  • Պոլիէթիլենօքսիդ-1500, քսուք՝ օժանդակ նյութ։
  • Բրոզաար, հաբ՝ հակահիպերտոնիկ միջոց։
  • Բրենցիալե ֆորտե, դեղապատիճներ՝ հեպատոպրոտեկտիվ միջոց։
  • Լամիվիտ, լուծույթ՝ վերականգնղական միջոց։
  • Բալասան Մոսկովիա, էլիքսիր՝ հանգստացնող միջոց.
  • Մետրոնիդազոլ, լուծույթ՝ հակաբորբոքային և հակաբակտերիալ միջոց։
  • Պիրացետամ, լուծույթ։
  • Ռինգերա լուծույթ, պոլիմերային տարաներում` պլազմային փոխարինող միջոց։
  • Գլյուկոզամինա հիդրոքլորիդ, նյութ
  • Գլյուկոզամինա հիդրոքլորիդ, հաբ։

Ներկայումս գիտական աշխատանքի շեշտադրումն ուղղված է խոշորագույն դեղ արտադրող ընկերությունների հետ սերտ փոխգործակցությանը, որոնց թվում են7

  • «Ալտայվիտամինի» ՓԲԸ, ք. Բիյսկ
  • «Էվալար» ՓԲԸ, ք. Բիյսկ
  • «Բիոքիմիկ» ՓԲԸ, ք. Սարանսկ
  • «Բրինցալով Ա» ՓԲԸ, ք. Մոսկվա
  • «Մոսկվայի դեղագործական գործարան» ԲԲԸ
  • «Ռեստեր» ՓԲԸ, ք. Իժեվսկ
  • «Ռոստովի դեղագործական գործարան» ՓԲԸ
  • Տյումենի քիմիադեղագործական գործարան

Գիտական աշխատանքների մեկ այլ ոլորտ, որը վերջին տարիներին ակտիվորեն զարգանում է, կենսաբանորեն ակտիվ սննդային հավելումների և բժշկական կոսմետոլոգիայի արտադրատեսակների մշակումն է։

Օտարերկրյա մասնագետների պատրաստում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի երկրների համար օտարերկրյա մասնագետների պատրաստումը ինստիտուտում անցկացվում է 1962 թվականից։ Այս տարիների ընթացքում ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմը պատրաստել է ավելի քան 1000 մասնագետներ Ասիայի, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի և Եվրոպայի 60 երկրներից։

Ուսանողական գիտական ընկերություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

ՊԲԴԻ-ի Ուսանողական գիտական ընկերությունը (ՈւԳԸ) գոյություն ունի 1945 թվականից ի վեր, այսինքն՝ նրա գործունեության սկիզբը գործնականում համընկնում է ինստիտուտի ստեղծման հետ, հետևաբար՝ տարբեր մակարդակների գիտաժողովներում և մրցույթներում ՈՒԳԸ անդամների ավանդույթներն ու տարեկան հաջողությունները։

  1. Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
  2. «27 марта 1943 года — 75 лет со дня образования Пятигорского фармацевтического института». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 10-ին.
  3. Приказ Министерства здравоохранения и социального развития Российской Федерации № 434 от 28.04.2012 «О реорганизации государственного бюджетного образовательного учреждения высшего профессионального образования „Волгоградский государственный медицинский университет“ Министерства здравоохранения и социального развития Российской Федерации и государственного бюджетного образовательного учреждения высшего профессионального образования „Пятигорская государственная фармацевтическая академия“ Министерства здравоохранения и социального развития Российской Федерации в форме присоединения второго учреждения к первому»
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պյատիգորսկի բժշկակադեղագործական ինստիտուտ» հոդվածին։