Պին Սին
Պին Սին | |
---|---|
Ծննդյան անուն | չինարեն՝ 谢婉莹 |
Ծնվել է | հոկտեմբերի 5, 1900[1][2] |
Ծննդավայր | Gulou District, Չինաստան |
Վախճանվել է | փետրվարի 28, 1999[1][2] (98 տարեկան) |
Վախճանի վայր | Պեկին, Չինաստան կամ Պեկին, Չինաստան |
Գերեզման | Պեկին |
Մասնագիտություն | թարգմանչուհի, բանաստեղծուհի և գրող |
Ազգություն | հան |
Քաղաքացիություն | Չինաստան և Չինաստանի Հանրապետություն |
Կրթություն | Fujian Women's Normal School?, Bridgeman Girls' School?, Yenching University? և Ուելսլի քոլեջ |
Ուշագրավ աշխատանքներ | A Maze of Stars?, Spring Water? և Q10952474? |
Կուսակցություն | China Association for Promoting Democracy? |
Աշխատավայր | Տոկիոյի համալսարան |
Պարգևներ | |
Ամուսին | Wu Wenzao? |
Զավակներ | Wu Qing?, Wu Ping? և Wu Bing? |
Bing Xin Վիքիպահեստում |
Պին Սին (չինարեն՝ 冰心, հոկտեմբերի 5, 1900[1][2], Gulou District, Չինաստան - փետրվարի 28, 1999[1][2], Պեկին, Չինաստան և Պեկին, Չինաստան), իրական անունը՝ Սիե Ուանյին (谢婉莹), չին ժամանակակից գրող։ Ծնվել է Ֆուծիեն (福建) նահանգի Ֆուճոուի (福州) Չանլը (长乐) ավանում (ներկայիս՝ Ֆուճոու նահանգի Չանլը թաղամաս)։ Գրական կեղծանուն Պին Սինը վերցված է Ուան Չանլինի (王昌龄, չին պոե
տ) «Հրաժեշտ Ֆուրոն աշտարակում» (芙蓉楼送辛渐) ստեղծագործության մեջ եղած «Սառցե սիրտը նեֆրիտե թեյամանում» նախադասությունից։ Պին Սինը թարգմանաբար նշանակում է սառցե սիրտ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տա Ցինի (大清) ժամանակաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Պին Սինը ծնվել է 1900 թվականի հոկտեմբերի 5-ին Ֆուճոու քաղաքի Կուլոու (鼓楼) թաղամասի Յան Ցիաոտուն փողոցում, քրիստոնյաների ընտանիքում[3][4]։ Տունը, որտեղ ծնվել է Պին Սինը, Լին Ծյուեմինի (林觉民, 1887-1911 թվականներ, 1911 թվականի ապրիլի 23-ի Հուանգգանի ապստամբության 72 հերոսներից մեկը ) նախկին բնակավայրն է եղել, Պին Սինի պապը՝ Սիե Լուանընը (谢銮恩), տունը գնել է Լին Ծյուեմինի ընտանիքից։
1911 թվականին Պին Սինն մասնակցել է Ֆուճոուի՝ կանանց մանկավարժական կրթարանի նախապատրաստական կուրսերին։
Չինաստանի Հանրապետության (1911-1949 թվականներ) ժամանակաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]1913 թվականին հոր հետ տեղափոխվել է Պեկին։ Հայրը՝ Սիե Պաոճանը (谢葆璋) Պեկինում աշխատել է որպես գլխավոր նախարար Չինաստանի Հանրապետության ռազմածովային նախարարությունում։ 1914 թվականին Պին Սինը սովորել է Պեկինի եկեղեցական դպրոցում, որը հիմնադրվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների եկեղեցիների միաբանության շնորհիվ։ 1918 թվականին ընդունվել է Օրիորդաց համալսարան (协和女子大学), որտեղ ուսումնասիրել է բնագիտական առարկաներ։ Ի սկզբանե ցանկացել է դառնալ բժիշկ, սակայն մայիսյան 4-ի հեղափոխության ընթացքում մտափոխվում է և սկսում սովորել գրականության ֆակուլտետում։ Ընտրվել է ուսանողական միության քարտուղար և մասնակցել ուսանողական շարժմանը, այս ընթացքում գրել է որոշ ստեղծագործություններ, օրինակ՝ «Այս մարդը միայնակ է իր սգի մեջ» (斯人独憔悴) աշխատանքը, «Աստղերը» (繁星), «Գարնանային ջրեր» (春水) բանաստեղծությունների ժողովածուն, «Մարդ, որը գերազանցում էր մյուսներին» (超人) պատմվածքների ժողովածուն։
1921 թվականին միացել է Մաո Տունի, Ճըն Ճընտուոյի (郑振铎, 1898 -1958 թվականներ, չին գրող, պոետ) ստեղծած Գրականության ուսումնասիրության միությանը, ջանասիրաբար աշխատել է մեկ նպատակի համար, այն է արվեստում առաջնային է լինել «մարդկանց համար», տպագրել է «Մարդ, որը գերազանցում էր մյուսներին» (超人) պատմվածքների ժողովածուն և «Աստղերը» (繁星) բանաստեղծությունների ժողովածուն։ 1922 թվականին հրապարակել է նաև «Գարնանային ջրեր» (春水) բանաստեղծությունների ժողովածուն։
1923 թվականին Յենծինի համալսարանն (燕京大学, ձևավորվել է Օրիորդաց և այլ եկեղեցական համալսարանների միավորումից) ավարտելուց հետո գնացել է Բոստոնի Ուեյսլի ուսումնարան (Սոն Մեյլինը (宋美龄, 1897-2003 թվականներ, չին քաղաքական գործիչ) ևս այստեղ է սովորել), որտեղ սովորել է անգլիական գրականություն։ Իր ճամփորդությունների և արտասահմանյան մշակույթում ապրելու փորձի մասին գրել է արձակ ստեղծագործություններ և ուղարկել Չինաստան՝ տպագրության համար։ Ժողովածուն լույս է տեսել «Փոքրիկ ընթերցողներին» (寄小读者) վերնագրով, որը մանկագրություն է։ 1926 թվականին մագիստրոսի կոչում ստանալուց հետո Պին Սինը վերադարձել է Չինաստան և դասավանդել է Յենծինի համալսարանում (燕京大学) և Ցինխուայի համալսարանի արվեստի և գիտության կանանց բաժնում։
1929 թվականից մինչ 1933 թվականը գրել է «Վերադարձը դեպի հարավ» (南归) և «Տոն Արը» (冬儿姑娘)։ Նաև թարգմանել է լիբանանցի գրող Ջեբրան Խալիլ Ջեբրանի «Մարգարեն» (先知)։ 1933 թվականին գրված «Հյուրասենյակը» (我们太太的客厅) ստեղծագործության մեջ կասկածի տակ են դրել, որ այլ անվան տակ ներկայացվել է Լին Խուեյյինը (林徽因, 1904-1955 թվականներ, չին բանաստեղծուհի, ճարտարապետ, համարվել է Չինաստանի ամենագեղեեցիկ կանանցից մեկը), որն էլ պատճառ է դարձել դատական գործի հարուցման։
Հակաճապոնական պատերազմի ժամանակ Չոնցինում տղամարդու անվան տակ գրել է «Կանանց մասին» ստեղծագործությունը։
Ճապոնիայի ժամանակաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Հակաճապոնական պատերազմի հաղթանակից հետո մեկնել է Ճապոնիա, 1949-1951 թվականներին Տոկիոյի համալսարանում դասավանդել է չինական նոր գրականություն, ինչպես նաև չինական նոր գրականության պատմություն։
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ժամանակաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]1951 թվականին Չինաստան վերադառնալուց հետո, բացի այն, որ շարունակում էր իրեն նվիրել գրական ստեղծագործություններին, նաև ակտիվորեն մասնակցում էր տարբեր հասարակական գործունեությունների, ժողովրդավարության խթանման Չինաստանի ասոցիացիայի Կենտրոնական կոմիտեի նախկին նախագահն էր, Չինաստանի գարականության և արվեստի ասոցիացիայի փոխնախագահը, չին գրողների միության անդամ, խորհրդատու, Չինաստանի թարգմանիչների միության անդամ։
Մշակութային հեղափոխությունը մեծ ազդեցություն է ունեցել Պին Սինի վրա։ 1966 թվականի օգոստոսի 27-ին Պեկինի օտարերկրյա լեզուների համալսարանի ուսանողները Սիեների տանը գտել են մեծ քանակությամբ անօրինական պահված ֆոեդալական հին իրեր, գրքեր, ինչպես նաև նամակներ Սոն Մեյլինի (宋美龄, 1897-2003 թվականներ, չին քաղաքական գործիչ) հետ։ Պարզվում է, որ Պին Սինի ամուսինը 1950-ականներին Չինաստան վերադառնալուց հետո անհայտ իրեր է ստացել արտասահմանից։ Պին Սինն ասել է, որ դա այն ֆինանսավորումն էր, որ իր ամուսինը ստացել է Խաղաղօվկիանոսյան միջազգային ընկերությունից։ 1966 թվականի սեպտեմբերի 6-ին Պեկինի օտարերկյա լեզուների համալսարանի ուսանողները բացել են ցուցահանդես, որտեղ ներկայացված էին իրեր, ինչպես օրինակ՝ ցիպաո, կաշվե կոշիկներ, ժամացույցներ, թանկարժեք զարդեր, դոլարներ և այլն, և կար փայտե ցուցանակ, որի վրա գրված էր․ «Բուրժուազիայի սևամորթ գրող, ում կնքահայրը Ջոն Ստյուարտն է (1876-1962 թվականներ, ամերիկացի միսիոներ, դեսպան, կյանքի մեծ մասն անցկացրել է Չինաստանում)»։ Ցուցահանդեսը տևել է առավոտյան ժամը 8-ից մինչև երեկոյան 5-ը, իսկ Սիեն հրապարակավ հարցաքննվել է, սակայն հետևելով Ճոու Ընլայի հրահանգներին՝ ոչինչ չի ասել։
1970 թվականի սկզբին 70 տարեկան Պին Սինին իր պաշտոնից զրկեցին, ուղարկեցին Խուպեյ նահանգի Սիեննին (咸宁) քաղաք հանրօգուտ աշխատանք տանելու համար՝ որպես պատիժ։ Երբ 1972 թվականին Ամերիկայի նախագահ Ռիչարդ Նիքսոնը գնացել էր Չինաստան, Պին Սինն ու իր ամուսինն արդեն վերադարձել էին Պեկին։ Այս ընթացքում Պին Սինը համագործակցելով Ու Ուընծաոյի և Ֆեյ Սիաոթոնի (费孝通) հետ, թարգմանում էր «Համաշխարհային պատմության հիմնական գծերը», «Համաշխարհային պատմությունը» և այլ գործեր։ Պին Սինը «Դարի տպավորություն» (世纪印象) հոդվածում գրել է․ «Վերջին իննսուն տարում ես ամբողջ սրտով սիրել եմ իմ հայրենիքը, ժողովրդին, իմ սերն ամուր է ու հաստատ»։
1994 թվականի սեպտեմբերին տեղափոխվել է Պեկինի հիվանդանոց՝ սրտի թույլ աշխատանքի պատճառով, չնայած նրան, որ հոսպպիտալացվել էր, շարունակում էր հոգալ հասարակության մասին։ 1998 թվականի ջրհեղեղի մասին լուրն իմանալուց անմիջապես հետո 2000 յուեն օգնություն է ցուցաբերել, ավելի ուշ, երբ իմացել է աղետի լրջության աստիճանը, ևս 10000 յուեն է նվիրաբերել աղետի գոտուն։ 1999 թվականի փետրվարի 13-ին Պին Սինի վիճակը կտրուկ վատանում է։ Սին Պինը մահացել է նույն թվականի փետրվարի 28-ի երեկոյան ժամը 9-ին Պեկինի հիվանդանոցում, 98 տարեկան հասակում։
Գրական աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բանաստեղծությունների ժողովածուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Աստղեր» (繁星), «Գարնանային ջրերը» (春水), Շանհայի մամուլ (Commercial Press, Shanghai), 1923 թվական,
- «Երկրորդ հատոր։ Պին Սին» (բանաստեղծությունների ժողովածու), Շանհայի Պեյսին (北新) հրատարակչություն, 1932 թվական, Քայմին (开明) հրատարակչություն, 1943 թվական։
Արձակ ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Երրորդ հատոր։ Պին Սին» (արձակ ստեղծագործությունների ժողովածու), Շանհայի Պեյսին (北新) հրատարակչություն, 1932 թվական, Քայմին (开明) հրատարակչություն, 1943 թվական,
- «Ճամփորդական գրառումներ Փինսուեյ երկաթուղու մասին» (平绥沿线旅行记), Պինգսուի երկաթուղու վարչություն, 1935 թվական,
- «Կանանց մասին» (关于女人), Շանհայի Թիենտի (天地) հրատարակչություն, 1943 թվական,
- «Վերադարձ դեպի հարավ» (南归), Շանհայի Պեյսին (北新) հրատարակչություն, 1945 թվական,
- «Վերադարձից հետո» (归来以后), Գրողների տուն, 1958 թվական,
- «Մենք արթնացրինք գարունը» (我们把春天吵醒了), «Գրականություն և մշակույթ» հրատարակչություն, 1960 թվական,
- «Բալենու ծաղիկները» (樱花赞), «Գրականություն և մշակույթ» հրատարակչություն, 1962 թվական,
- «Հացահատիկի հավաք» (拾穗小劄), Գրողների տուն, 1964 թվական,
- «Պին Սինի արձակ ստեղծագործությունների ընտրանի», Պեկինի ժողովրդական գրականության հրատարակչություն, 1983 թվական, սակայն 1983-ից հետո Պին Սինը շարունակել է գրել արձակ ստեղծագործություններ։
Պատմվածքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Առաջին հատոր։ Պին Սին» (պատմվածքների հավաքածու), Շանհայի Պեյսին (北新) հրատարակչություն, 1932 թվական, Քայմին (开明) հրատարակչություն, 1943 թվական,
- «Հայրենիքից դուրս» (去国), Շանհայի Պեյսին (北新) հրատարակչություն, 1933 թվական,
- «Տոն Արը» (冬儿姑娘), Շանհայի Պեյսին (北新) հրատարակչություն, 1935 թվական,
- «Հորաքույրը» (姑姑), Քայմին (开明) հրատարակչություն, 1987 թվական։
Նամակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Անցյալ» (往事), Պեկինի Սինխուա գործակալություն, 1931 թվական
Մանկական գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Թաո Ցիի ամառային օրագիրը» (陶奇的暑期日记), Պեկինի մանկական հրատարակչություն, 1956 թվական,
- «Վերադարձ հայրենիք» (还乡杂记), Պեկինի մանկական հրատարակչություն, 1957 թվական,
- «Փոքրիկ ընթերցողին» (再寄小读者), Պեկինի Րընմին Րըպաո (人民日报) մանկական հրատարակչություն, 1958 թվական,
- «Պատանի ընթերցողների համար» (寄小读者, ընդհանուր՝ 26 մասից), Քայմին (开明) հրատարակչություն, 1978 թվական,
- «Երեք նամակ փոքրիկ ընթերցողներին» (三寄小读者), Պեկինի մանկական հրատարակչություն, 1981 թվական,
- «Միայն երեխաներն են որոշում, թե ուր ճամփորդել» (只拣儿童多处行), Պեկինի մանկական հրատարակչություն, 1981 թվական,
- «Բին Սինի ընտրանի» (冰心作品選), Պեկինի մանկական հրատարակչություն, 1982 թվական։
Քննարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հիշողության գոհարներ» (记事珠), Պեկինի հրատարակչություն, 1982 թվական,
- «Պին Սինի ստեղծագործությունների շուրջ», Շանհայի «Գրականություն և մշակույթ» հրատարակչություն, 1982 թվական։
Ժողովածուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Թեթև զգացմունքներ» (闲情, պոեզիա, արձակ), Շանհայի Պեյսին (北新) հրատարակչություն, 1922 թվական,
- «Արձակ ստեղծագործությունների ընտրանի։ Պին Սին», Չինաստանի միջազգային մշակույթի հրատարակչություն, 1954 թվական,
- «Լապտեր մանդարին» (小桔灯, պոեզիա, արձակ), Գրողների տուն, 1960 թվական,
- «Պին Սինի ընտրանի» (երկու հատոր), Չընտու Սըչուանի ժողովրդական հրատարակչություն, 1983 թվական,
- «Պին Սինի ստեղծագործությունների ժողովածու» (երեք հատոր), Շանհայի «Գրականություն և մշակույթ» հրատարակչություն, 1983 թվական։
Թարգմանություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Թռչուններ» (飞鸟集, պոեզիա), Ռաբինդրանաթ Թագոր[5], 1929 թվական,
- «Մարգարեն», Ջիբրան Խալիլ Ջիբրան, «Նոր Լուսին» (新月) գրադարան, 1931 թվականի սեպտեմբեր,
- «Հնդկական հեքիաթների հավաքածու», Չինաստանի երիտասարդական հրատարակչություն, 1955 թվական,
- «Գիթանջալի՝ Զոհաբերության երգեր» (բանաստեղծությունների ժողովածու), Ռաբինդրանաթ Թագոր, Պեկինի ժողովրդական գրականության հրատարակչություն, 1955 թվական,
- «Հնդկական ժողովրդական հեքիաթներ», Մանկական հրատարակչություն, 1955 թվական,
- «Ռաբինդրանաթ Թագորի բանաստեղծությունների ընտրանի», Հումանիտար հրատարակչություն (人文出版社), 1958 թվական,
- «Ռաբինդրանաթ Թագորի պիեսների հավաքածու», Չինաստանի դրամատիկական հրատարակչություն (中国戏剧出版社), 1959 թվական,
- «Մահենդրայի բանաստեղծությունների ժողովածու», Գրողների տուն, 1965 թվական,
- «Լամպ վառողը» (燃灯者), բանաստեղծությունների ժողովածու, Անտոն Բութիգիեգ, Րընմին հրատարակչություն (人民文学出版社), 1981 թվական։
Հատորներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հատորներ։ Պին Սին» (8 հատոր) լույս է տեսել 1994 թվականի դեկտեմբերին «Գրականություն և մշակույթ» հրատարակչությունում, 9-րդ հատորը՝ 1999 թվականի մարտին, տասներորդ հատորը 2012 թվականի մայիսին։
- «Առաջին հատոր։ Պին Սին», գեղարվեստական ստեղծագործություններ, 1919 -1923 թվականներ,
- «Երկրորդ հատոր։ Պին Սին», գեղարվեստական ստեղծագործություններ, 1923-1941 թվականներ,
- «Երրորդ հատոր։ Պին Սին», գեղարվեստական ստեղծագործություններ, 1942-1957 թվականներ,
- «Չորրորդ հատոր։ Պին Սին», գեղարվեստական ստեղծագործություններ, 1958-1961 թվականներ,
- «Հինգերորդ հատոր։ Պին Սին», գեղարվեստական ստեղծագործություններ, 1962-1979 թվականներ,
- «Վեցերորդ հատոր։ Պին Սին», գեղարվեստական ստեղծագործություններ, 1980-1986 թվականներ,
- «Յոթերորդ հատոր։ Պին Սին», գեղարվեստական ստեղծագործություններ, 1987-1997 թվականներ,
- «Ութերորդ հատոր։ Պին Սին», նամակներ, 1928-1997 թվականներ,
- «Իններորդ հատոր։ Պին Սին», թարգմանություններ, 1931-1961 թվականներ,
- «Տասներորդ հատոր։ Պին Սին», թարգմանություններ, 1962-1980 թվականներ։
Կարծիքներ Պին Սինի գրականության շուրջ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պին Սինը խորապես ազդվել է կոմունիստական գաղափարախոսությունից, համարվում է գրող, ով գրում է սիրո մասին, հատկապես ցածր դասի մարդկանց հանդեպ սիրո։ Պա Ծինը (巴金, 1904-2005 թվականներ, չին գրող, թարգմանիչ) նշել է, որ Պին Սինի աշխատությունների թեման սերն է և, որ հույս ունի՝ երիտասարդները կկարդան Պին Սինի գրքերն ու կկարողանան անկեղծ սիրել։
- Ճան Այլինը (张爱玲, 1920–1995 թվականներ, գրող) իր «Ես նայում եմ Սու Ցինին» (我看苏青) ստեղծագործության մեջ գրել է․ «Եթե ինձ համեմատեն Պին Սինի ու Պայ Ուեյի (白薇) հետ, ապա ես հպարտանալ չեմ կարողանա»։ Սու Ցինի խոսքերն ավելի կոպիտ էին. «Ես կարդում էի Պին Սինի բանաստեղծություններն ու հոդվածները և կարծում էի, որ դրանք շատ գեղեցիկ են։ Բայց հետո տեսա նրա լուսանկարները և հասկացա, որ իր գեղեցկությունն արտահայտվում է իր աշխատանքներում։ Դրանից հետո այլևս հետաքրքրություն չունեի Պին Սին կարդալու»[6]։
Ի հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտասահմանյան շքանշաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ազգային շքանշան (Լիբանան, հաստատվել է 1995 թվականի մարտին, պարգևատրվել է Պեկինի հիվանդանոցում 1997 թվականին, այժմ Պին Սինի գրականության թանգարանում է)[7][8][9]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավագ սերունդ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պապ՝ Սիե Լուանըն (谢銮恩, 1834-1921 թվականներ),
- Հայր՝ Սիե Պաոճըն (谢葆璋, 1865-1940 թվականներ),
- Մայր՝ Յան Ֆուցը (杨福慈, 1871-1930 թվականներ)։
Եղբայրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սիե Ուեյհան (谢为涵, հայտնի նաև որպես՝ Պինճոն, 1906-1944 թվականներ),
- Սիե Ուեյծիե (谢为杰, հայտնի նաև որպես՝ Պինշու, 1908-1986 թվականներ), հայտնի քիմիկ փորձագետ, առաջիններից է, ով բացել է ամոնիումի շահագործման գործարան, հետագայում աշխատել է ՉԺՀ-ի քիմիական արդյունաբերության նախարարությունում,
- Սիե Ուեյծի (谢为楫, հայտնի նաև որպես՝ Պինծի, 1910-1984 թվականներ), գրող, ծովային գործերի մասնագետ, աշխատել է Շանհայի ծովային գործերով զբաղվող դպրոցում և Լանճոուի համալսարանում[10]։
Ամուսին ու երեխաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ամուսին՝ Ու Ուընծաո (1901-1985 թվականներ), 1929 թվականին ամուսնացել Պին Սինի հետ, ունեցել են մեկ որդի, երկու դուստր։
- Մեծ որդի՝ Ու Փին (吳平, 1931-2019 թվականներ),
- Ավագ դուստր՝ Ու Պին (吳冰, իրական անունը՝ Ու Ծոնյուեն, 1935-2012 թվականներ),
- Կրտսեր դուստր՝ Ու Ցին (吳青, իրական անունը՝ Ու Ծոնլի, ծնվել է 1937 թվականին)։
Որոշ տեղեկություններ Պին Սինի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Լին Խուեյյինի կերպարը Պին Սինի ստեղծագործությունում
[խմբագրել | խմբագրել կոդը]1933 թվականի սեեպտեմբերին Պին Սինը հրատարակեց իր «Հյուրասենյակը»։ Պատմվածքում նկարագրվում է սին և խորամանկ «կնոջ» մի կերպար, որը գործ ունի բոլոր տեսակի տղամարդկանց հետ։ Այն ժամանակ կարծում էին, որ այս կնոջ կերպարի ներքո Պին Սինը ակնարկել է Լին Խուեյյինին (林徽因)։ Պատմվածքում նկարագրվում է հերոսուհու և նրա ամուսնու պատմությունը, նույնիսկ հերոսուհու երեք-չորս տարեկան երեխան անկասկած հուշում է, որ պատմությունը Լին Խուեյյինի մասին է։
Պին Սինը հետագայում պնդել է, որ իր այս ստեղծագործությունը ոչ թե Լին Խուեյյինի, այլ Լիու Սիաոմանի մասին է[11]։
Անձնական շահի համար հակապատերազմական տրանսպորտային բեռնատարների օգտագործում
[խմբագրել | խմբագրել կոդը]1940 թվականի աշնանը Պին Սինին առաջարկել են Սուն Մեյլինգին միանալ «Կանանց ղեկավարման կոմիտեին»՝ մոբիլիզացնելու կանանց հակաճապոնական պատերազմի համար։ Պին Սինը Սոն Մեյլինի (宋美龄) առաջարկով տեղափոխվել է Չոնցին։
Բենզինի սակավության պատճառով մեծ թվով մարդկանց արգելվում էր տեղափոխվել, իսկ Պին Սինը կարողացավ իր կահույքը տեղափոխել հակապատերազմական բեռնատարով[12]։
Սոն Մեյլինի գովաբանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հակաճապոնական պատերազմի ավարտից հետո Պին Սինի ընտանիքը ապրել է Ճապոնիայում և իր ստեղծագործություններում հաճախ կարելի է հանդիպել գովասանքի՝ ուղղված Չինաստանի Հանրապետության առաջին տիկնոջը՝ Սոն Մեյլինին։
Գոմինդանի և Չինաստանի կոմունիստական կուսակցության միջև ուշ քաղաքացիական պատերազմում Գոմինդանի կողմից ռազմական պարտությունից հետո տեղի ունեցավ քաղաքական անկում։ Պին Սինը սկսեց հրապարակել Չինաստանի կոմունիստական կուսակցությանը գովերգող հոդվածներ, իսկ Գոմինդանի և Կոմունիստական կուսակցության միջև քաղաքացիական պատերազմից հետո Պին Սինը վերածվեց գրողի, որն աջակցում էր կոմունիստական կառավարությանը։
Իր կյանքի վերջին տարիներին Պին Սինն ամեն կերպ փորձում էր թաքցնել իր մտերիմ և ընկերական հարաբերությունները Ծիան Ծիեշըի (蒋介石) և Սոն Մեյլինի հետ[13][14]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ «冰心的宗教信仰». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ «冰心与基督教——析冰心"爱的哲学"的建立». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ 按僅譯部分,於1955年譯《吉檀迦利》合併出版。
- ↑ «冰心为啥嫉妒林徽因?». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 2-ին.
- ↑ 王炳根 (2012 թ․ հունվարի 30). «冰心遗物回故里». 光明日报. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ «雪松之国追忆往事 丝绸之路情谊长存». 中华人民共和国驻黎巴嫩共和国大使馆. 2018 թ․ մարտի 1. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ «冰心获雪松勋章照片及奖章和证书». 中国作家网. 2009 թ․ հուլիսի 14. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ «冰心家族的百年爱国情怀». 南阳日报. 2014 թ․ մարտի 15. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 9-ին.
- ↑ «冰心与林徽因的"太太客厅"公案». 中华读书报. 光明网. 2014 թ․ փետրվարի 26. էջ 07版. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ 张耀杰. «冰心与林徽因的是非恩怨». 广州市政协门户网站. 中国人民政治协商会议广州市委员会. էջ 文史荟萃. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ 张耀杰 (2012 թ․ դեկտեմբերի 5). «冰心在宋美龄与周恩来之间左右逢源». 张耀杰的博客. 张耀杰,文载《同舟共进》2012年第11期. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 7-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ location (link) - ↑ «冰心孙子因家庭纠纷用红漆毁其墓碑». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 2-ին.
Օգտագործված գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 虞萍:〈冰心的日本之旅与日本的冰心研究Արխիվացված 2018-02-10 Wayback Machine〉。
- (անգլերեն) Chen, Mao. "In and Out of Home: Bing Xin Recontextualized" (Chapter 5). In: Williams, Philip F. (editor). Asian Literary Voices: From Marginal to Mainstream (Արխիվացված 2015-09-24 Wayback Machine). Amsterdam University Press, 2010. ISBN 978-90-8964-092-5. p. 63-70. Available at the OAPEN Library.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 冰心网Արխիվացված 2007-05-10 Wayback Machine
- 王炳根. 爱是一切 冰心传 (PDF) (福建省图书馆 藏书 ed.). 北京: 作家出版社. ISBN 978-7-5063-8914-3. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 7-ին.
Նկարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 冰心 / 江啟明 (Kong Kai Ming) Չին գրողների դիմանկարների պատկերասրահ (Հոն Կոնգի բապտիստական համալսարանի գրադարան, 香港浸會大學圖書館)