Պետրանոլա քարանձավ
Պետրանոլա քարանձավ | |
---|---|
Տեսակ | էքսկուրսիոն անձավ և հնագիտական հուշարձան |
Երկիր | Հունաստան |
Վարչատարածք | Nea Propontida Municipality? |
Վայր | Petralona? |
Աշխարհագրական տեղադրություն | Քաղկեդոնյան թերակղզի |
Հայտնաբերման տարի | 1959 |
Պետրանոլա քարանձավ (հունարեն՝ Σπήλαιο Πετραλώνων)՝ քարանձավ Հունաստանում, տեղակայված Պետրալոնի մոտ՝ Խալկիդի թերակղզու մոտ, Սալոնիկ քաղաքից 55 կմ հեռավորության վրա։ Քարանձավը ծագում է Կարստ գետից, գտնվում է Կատսիկա լեռան արևմտյան հատվածում, ծովի մակարդակից 270 մետր բարձրության վրա։ Քարանձավի մուտքի մոտ տեղակայված է Պետրալոնի մարդաբանական թանգարանը։ Պետրալոնը համարվում է հին Եվրոպական մարդկանց մնացորդների գտածոների վայր և համարվում է այն վայրը, որտեղ առաջին անգամ մարդը սովորել է օգտագործել կրակը[1]։
Ոսումնասիրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քարանձավը բացվել է 1959 թվականի մայիս ամսին Պետրանոլի բնակիչ Ֆիլիպ Խադզարդոսկու կողմից։ Քարանձավը համաշխարհային հայտնություն է ստացել, երբ 1960 թվականի սեպտեմբերի 16-ին Պետրանոլայի մեկ այլ բնակիչ՝ Քրիստոս Սարիյանիդիսը, քարանձավում գտել է հին մարդու գանգ։ Շուտով հնէաբան Արիս Պուլիանոսի ձեռնարկմամբ սկսվեցին հնագիտական և մարդաբանական հետազոտությունները սկսվեցին, այդ հնէաբանը նաև հայտարարեց, որ գտնված իրի տարիքը կազմում է շուրջ 700 հազար տարի, այն համարվում է Եվրոպական հին մարդկանցից[2]։ Նախապատմական մարդու կմախքը հայտնաբերվել է այն ժամանակվա պարզագույն գործիքների կողքին, ինչպես նաև հայտնաբերվել է կրակարան։ Պետրանոլաի քարանձավը նաև համարվում է առաջին մարդկանց կրակի օգտագործման հիմնական վայրը։ Պենրանոլայում հայտնաբերված գանգը մինչև այժմ պահվում է Արիստոտելի ուսումնարանում՝ Սալոնիկում։
Այդ տվյալները հիմնված են քարանձավի ստրատիգրաֆիայի վրա, որոնք կազմում եմ 34 տարբեր հասակի սլոյաներով, միջուկային և ֆացիոնալ հնէաբանության անալիզներով։ Քարացած իրեր ուսումնասիրողները հայնտաբերել են առյուծների, բորենիների, արջերի, հովազների, փղերի, ռնգեղջյուրների, պլեյստոցյան կենդանիների (եղջերավորների ընտանիք), բիզոնների, ինչպես նաև 25 տեսակի թռչունների, 16 տեսակի կրծողների և 17 տեսակի չղջիկների մնացորդներ։ Մի քանի գտածոների տարիքը մոտավորապես 5 միլիոն տարի է։
Պետրանոլայի քարանձավի երկարությունը կազմում է շուրջ երկու կիլոմետր։ Մուտքն արհեստական թունել է, որը շարունակվում է շուրջ 100 մետր (թունելը կառուցվել է 1974 թվականին[3]), այն անցնում է էրոզիաների միջով և ունի հին՝ հիմնական ելք։ Քարանձավի ջերմաստիճանը ամբողջ տարվա մեջ հաստատուն է մոտավոր 17 °C: Անցումների կողմնային հատվածներում տեղակայված են ցուցափեղկեր, որոնք կազմված են քարից և ոսկորներից պատրաստված զենքերով, ոսկորներով, ատամներով, ծնոտով՝ տարբեր կենդանիներից պատրաստված, դրանք գտնվել են քարանձավի ներսում։ Զբոսաշրջիկների մեծ ուշադրությանն են արժանացել նաև մի քանի սենյակներ՝ պատված ստալակտիտներով, ստալագմիտներով և ստալագնատներով։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Traces of fire at the Petralona Cave, the oldest known up to day, A. N. Poulianos, in Anthropos, 4: 144-146. 1977.(անգլ.)
- ↑ Petralona Cave — Two words about
- ↑ Σπηλαιο Αρχανθρωπων Πετραλωνα
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Petralona Cave Արխիվացված 2015-10-05 Wayback Machine
- antropogenez.ru