Պետրանոլա քարանձավ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պետրանոլա քարանձավ
Eingang Petralona Hoehle.JPG
Տեսակէքսկուրսիոն անձավ և հնագիտական հուշարձան
ԵրկիրFlag of Greece.svg Հունաստան
Վարչատարածքային միավորChalkidiki Prefecture?
ՎայրPetralona?
Կոորդինատներ: 40°22′10.909200100008″ հս․ լ. 23°9′32.943600100005″ ավ. ե. / 40.36969700002777728° հս․. լ. 23.15915100002778004° ավ. ե. / 40.36969700002777728; 23.15915100002778004
Քարանձավը քարտեզի վրա

Պետրանոլա քարանձավ (հունարեն՝ Σπήλαιο Πετραλώνων)՝ քարանձավ Հունաստանում, տեղակայված Պետրալոնի մոտ՝ Խալկիդի թերակղզու մոտ, Սալոնիկ քաղաքից 55 կմ հեռավորության վրա։ Քարանձավը ծագում է Կարստ գետից, գտնվում է Կատսիկա լեռան արևմտյան հատվածում, ծովի մակարդակից 270 մետր բարձրության վրա։ Քարանձավի մուտքի մոտ տեղակայված է Պետրալոնի մարդաբանական թանգարանը։ Պետրալոնը համարվում է հին Եվրոպական մարդկանց մնացորդների գտածոների վայր և համարվում է այն վայրը, որտեղ առաջին անգամ մարդը սովորել է օգտագործել կրակը[1]:

Ոսումնասիրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարանձավի մուտքը
Nachbildung mausoleum petralona.jpg

Քարանձավը բացվել է 1959 թվականի մայիս ամսին Պետրանոլի բնակիչ Ֆիլիպ Խադզարդոսկու կողմից։ Քարանձավը համաշխարհային հայտնություն է ստացել, երբ 1960 թվականի սեպտեմբերի 16-ին Պետրանոլայի մեկ այլ բնակիչ՝ Քրիստոս Սարիյանիդիսը, քարանձավում գտել է հին մարդու գանգ։ Շուտով հնէաբան Արիս Պուլիանոսի ձեռնարկմամբ սկսվեցին հնագիտական և մարդաբանական հետազոտությունները սկսվեցին, այդ հնէաբանը նաև հայտարարեց, որ գտնված իրի տարիքը կազմում է շուրջ 700 հազար տարի, այն համարվում է Եվրոպական հին մարդկանցից[2]: Նախապատմական մարդու կմախքը հայտնաբերվել է այն ժամանակվա պարզագույն գործիքների կողքին, ինչպես նաև հայտնաբերվել է կրակարան։ Պետրանոլաի քարանձավը նաև համարվում է առաջին մարդկանց կրակի օգտագործման հիմնական վայրը։ Պենրանոլայում հայտնաբերված գանգը մինչև այժմ պահվում է Արիստոտելի ուսումնարանում՝ Սալոնիկում:

Այդ տվյալները հիմնված են քարանձավի ստրատիգրաֆիայի վրա, որոնք կազմում եմ 34 տարբեր հասակի սլոյաներով, միջուկային և ֆացիոնալ հնէաբանության անալիզներով։ Քարացած իրեր ուսումնասիրողները հայնտաբերել են առյուծների, բորենիների, արջերի, հովազների, փղերի, ռնգեղջյուրների, պլեյստոցյան կենդանիների (եղջերավորների ընտանիք), բիզոնների, ինչպես նաև 25 տեսակի թռչունների, 16 տեսակի կրծողների և 17 տեսակի չղջիկների մնացորդներ։ Մի քանի գտածոների տարիքը մոտավորապես 5 միլիոն տարի է։

Պետրանոլայի քարանձավի երկարությունը կազմում է շուրջ երկու կիլոմետր։ Մուտքն արհեստական թունել է, որը շարունակվում է շուրջ 100 մետր (թունելը կառուցվել է 1974 թվականին[3]), այն անցնում է էրոզիաների միջով և ունի հին՝ հիմնական ելք։ Քարանձավի ջերմաստիճանը ամբողջ տարվա մեջ հաստատուն է մոտավոր 17 °C: Անցումների կողմնային հատվածներում տեղակայված են ցուցափեղկեր, որոնք կազմված են քարից և ոսկորներից պատրաստված զենքերով, ոսկորներով, ատամներով, ծնոտով՝ տարբեր կենդանիներից պատրաստված, դրանք գտնվել են քարանձավի ներսում։ Զբոսաշրջիկների մեծ ուշադրությանն են արժանացել նաև մի քանի սենյակներ՝ պատված ստալակտիտներով, ստալագմիտներով և ստալագնատներով:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Traces of fire at the Petralona Cave, the oldest known up to day, A. N. Poulianos, in Anthropos, 4: 144-146. 1977.(անգլ.)
  2. Petralona Cave — Two words about
  3. Σπηλαιο Αρχανθρωπων Πετραλωνα

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]