Jump to content

Պետեր Ենսեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պետեր Ենսեն
Peter Jensen
Ծնվել էօգոստոսի 16, 1861(1861-08-16)[1][2]
Բորդո
Մահացել էօգոստոսի 16, 1936(1936-08-16)[1][2] (75 տարեկան)
Մարբուրգ, Գիսսեն, Հեսսեն, Գերմանիա
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտությունարևելագետ, բանասեր, համալսարանի դասախոս և ասորագետ
Հաստատություն(ներ)Մարբուրգի համալսարան
Գործունեության ոլորտapologetics?[3], աստվածաբանություն[3], Babylonian mythology?[3], Շումերական կրոն[3], Babylonian literature?[3], Հիերոգլիֆներ[3], Hebrew Bible studies?[3] և Assyrian literature?[3]
Ալմա մատերԼայպցիգի համալսարան և Մարբուրգի համալսարան
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[1]

Պետեր Քրիստիան Ալբրեխտ Ենսեն (գերմ.՝ Peter Christian Albrecht Jensen, օգոստոսի 16, 1861(1861-08-16)[1][2], Բորդո - օգոստոսի 16, 1936(1936-08-16)[1][2], Մարբուրգ, Գիսսեն, Հեսսեն, Գերմանիա), գերմանացի արևելագետ, Մարբուրգի համալսարանի պրոֆեսոր։

Ենսենը կարծում էր, որ խեթական մեհենագրությունների լեզուն հայերենի վաղ տարբերակն է[4]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենսենը ծնվել է Բորդո քաղաքի գերմանա-դանիական ավետարանչական համայնքի հոգևոր հովիվ Կոնրադ Ենսենի ընտանիքում։ Մեծացել է Հոլշտայնում, սակայն 1871 թվականին ընտանիքը տեղափոխվում է Հյուսիսային Շլեզվիգի Nustrup Sogn (de) անունով մի գյուղ։ 1880 թվականին ընդունվում է Լայպցիգի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետ։ Հետո տեղափոխվում է արևելագիտության ֆակուլտետի ասորագիտության բաժին Ֆրիդրիխ Դելիչի մոտ։ 1883 թվականին գնում է Բեռլին՝ Էբերխարդ Շրեդերի մոտ։ 1888 թվականին պաշտպանում է դոկտորական ատենախոսություն։ 1892 թվականին աշխատանքի է անցնում Մարբուրգի համալսարանում Յուլիուս Վելհաուզենի փոխարեն, որտեղ 1895-1928 թվականներին դասավանդում է որպես պրոֆեսոր։

Ուսումնասիրությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենսենը սկսում է ուսումնասիրել խեթական մեհենագրությունները, որը սկսում է 1898 թվականին հրապարակած «Խեթերը և հայերը» (գերմ.՝ Hittiter und Armenier) աշխատությունից։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]