Պետական անվտանգության կառավարում (Հունգարիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պետական անվտանգության կառավարում
Изображение логотипа
Ընդհանուր տեղեկություն
Տեսակպետական մարմին և law enforcement agency in Hungary?
ԵրկիրՀունգարիա
Ներառնում էstate protection officer?
ՇրաբԱնդրաշի պողոտա, Բուդապեշտի IV շրջան, Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն
Ստեղծվեցփետրվարի 2, 1945
Լուծարվեցնոյեմբերի 7, 1956

Պետական անվտանգության կառավարում (հունգ.՝ Államvédelmi Hatóság), եղել է գաղտնի ոստիկանական ծառայություն 1945-1956 թթ.: Համարվում են որպես Խորհրդային Միության գաղտնի ոստիկանական ուժեր։ Այն աչքի է ընկել իր դաժանությամբ 1948-1949 թվականների զտումների ժամանակ և դադարել է գործել 1953 թվականից։ 1953 թվականին՝ Իոսիֆ Ստալինի մահից հետո, Իմրե Նագին նշանակվել է Հունգարիայի վարչապետ (չափավոր բարեփոխիչ(Նագիի առաջին կառավարությունը 1953-1955 թթ.): ÁVH-ն աստիճանաբար դադարեցրել է գործունեությունը։

AVH-ի պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1945 Բուդապեշտի ոստիկանության գլխավոր հրամանատարության քաղաքական բաժին(Főkapitányság Politikai Rendészeti Osztálya, PRO) 1946: Հունգարական Պետական անվտանգության պաշտպանության բաժին (Magyar Államrendőrség Államvédelmi Osztálya, ÁVO) 1950: Պետական պաշտպանության մարմին (Államvédelmi Hatóság, ÁVH) 1956:Գործակալությունը վերացել է Իմրե Նագիի հեղափոխական ղեկավարությամբ։ Յանոշ Կադարի հետագա կառավարությունը չի ցանկացել վերականգնել ÁVH-ն այդ անվամբ։ Բայց այն վերածաղկել է նախարարության ներքին համակարգում որպես հունգարական BM: Սա համարվում էր խորհրդային ապարատի վերահսկողությունը 1956 թվականի հեղափոխությունից հետո։ Այն նախապատրաստական աշխատանք էր տանում Նագիի և նրա «հանցակիցների» դատավարության նախապատրաստման համար։ 1956-1963 թվականներին Կադարը պայքար է ծավալել Ստալինյան դաժան քաղաքականության դեմ, չնայած դիմել է դաժան միջոցների նախկին AVH-ի խոշտանգիչների նկատմամբ։ Կադարի հաղթանակը նշվեց 1956 թվականի հեղափոխական գործիչներին բանտից ազատելով 1963 թվականի համաներման շնորհիվ:Հունգարիան չէր ուզում մտնել Վարշավյան դաշինքի մեջ առանց պաշտոնական հետախուզական ծառայության, քանի որ հետախուզական և լրտեսական գործառույթները վերապահված էին AVH-ին, իսկ ավելի ուշ` ներքին գործերի նախարարությանը։ 1945-1952 թվականներին Պիտեր Գաբորը եղել է Պետական անվտանգության մարմնի առաջատարը(Államvédelmi Hatóság), պատասխանատու է եղել բազում դաժանությունների համար։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պետական անվտանգության կառավարում (Հունգարիա)» հոդվածին։