Պավել Մոնչիվոդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պավել Մոնչիվոդա
Բնօրինակ անունլեհ.՝ Paweł Mąciwoda-Jastrzębski
Ծնվել էփետրվարի 20, 1967(1967-02-20)[1] (57 տարեկան)
Վելիչկա, Lesser Poland Voivodeship, Լեհաստան
Երկիր Լեհաստան
Ժանրերռոք
Մասնագիտությունբասիստ, ջազ երաժիշտ և ջազ կիթառահար
Գործիքներբաս կիթառ և կիթառ
ԼեյբլԲերտելսմանի երաժշտական խումբ
ԱնդամակցությունՍքորպիոնս
Կայքthe-scorpions.com
 Paweł Mąciwoda Վիքիպահեստում

Պավել Մոնչիվոդա-Յաստշեմբսկի (լեհ.՝ Paweł Mąciwoda-Jastrzębski[2][3], փետրվարի 20, 1967(1967-02-20)[1], Վելիչկա, Lesser Poland Voivodeship, Լեհաստան), լեհ բաս կիթառիստ։ 2004 թվականի հունվարի 10-ից հանդիսանում է Scorpions խմբի անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պավելը բաս կիթառ սկսել է նվագել 15 տարեկանից, որի համար ստացել է «բեյբի» (անգլերենից՝ "մանուկ") մականունը։ 80-ական թվականներին եղել է ջազային Little Egoists խմբի անդամ, որի կազմում թողարկել է իր առաջին կոմպակտ սկավառակը (Radio Wieliczka): Եղել է Düpa ևPüdelsi խմբերի անդամ։ Նա ջազ-ռոքային Walk Away խմբի անդամ է եղել, որտեղ ձայնագրել է Magic Lady. ալբոմը։

1990 թվականին մեկնել է ԱՄՆ։ ԱՄՆ-ում դարձել է բլյուս ռոքային Homewreckers խմբի անդամ։ 1991 թվականին երաժիշտը տեղափոխվել է Ֆլորիդա, որտեղ միացել է Genitorturers խմբին։ Ավելի ուշ մեկնել է Նյու Յորք և Չիկագո՝ համագործակցելով մի շարք խմբերի հետ։ 1996 թվականին Ադամ Հոլցմանի հետ միասին ստեղծել է «Section 31» խումբը՝ ձայնագրելով Time Traveler ալբոմը։

1997-1999 թվականներին TSA խմբում ձայնագրել է իր երկրորդ կոմպակտ սկավառակը։ 2001 թվականին վերադարձել է Լեհաստան։ Համագործակցել է տեղի խմբերի հետ՝ Oddział Zamknięty, Funk de Nite, Redkot, LAPd, Virgin Snatch։

2003 թվականի դեկտեմբերի 20-ին տեղի ունեցավ նրա առաջին համերգը Scorpions խմբի հետ։ Խմբի պաշտոնական ներկայացուցիչ դարձավ 2004 թվականի հունվարի 10-ին։ Նրա մասնակցությամբ թողարկվեցին «Unbreakable» (2004 թվական), «Humanity — Hour 1» 2007, «Sting In The Tail» (2010 թվական), «Comeblack» (2011 թվական) և «Return To Forever» (2015 թվական) սինգլները։

2009 թվականին Ջեգոջ Մարկովսկու, Պետեր Վրուբելի, Օլաֆ Դերգլասոֆի և Մաց Մալենչուկ հետ մասնակցել է WU-HAE խմբի առաջին ալբոմի ձայնագրման աշխատանքներին։ Ալբոմը ստացել է Opera Nowohucka անվանումը[4]։

2013 թվականին ճանաչվել է Լեհաստանի լավագույն բաս կիթառիստ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. «Luty». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 7-ին.
  3. «Paweł Mąciwoda | Scorpions». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 30-ին.
  4. «Maleńczuk gościnnie na nowej płycie Wu-Hae | Pozytywy». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 30-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պավել Մոնչիվոդա» հոդվածին։