Պավել Գրաչով
Պավել Սերգեևիչ Գրաչով | |
---|---|
Հունվար 1, 1948 - Սեպտեմբեր 23 2012 | |
Ծննդավայր | գ. Ռվի, Տուլայի մարզ, Ռուսաստան |
Մահվան վայր | Կրասնոգորսկ, Մոսկվայի մարզ, Ռուսաստան |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Զորատեսակ | Russian Airborne Troops? |
Ծառայության տարիներ | 1965—2007 |
Կոչում | |
Հրամանատարն էր | ՌԴ Օդադեսանտային զորքերի(1990-1991) |
Պաշտոն | ՌԴ Պաշտպանության հարցերով կոմիտեի երկրորդ քարտուղար(1991-1992) ՌԴ Պաշտպանության Նախարար (1992-1996) |
Մարտեր/ պատերազմներ | Աֆղանական պատերազմ (1979—1989) 1991-ի Օգոստոսյան խռովություն Առաջին Չեչենական Պատերազմ |
Կրթություն | ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի զինվորական ակադեմիա, Ryazan Airborne Command High School?, Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա և Կիևի Ազգային ավիացիոն համալսարան |
Պաշտոնաթող | 2007 թ |
Պարգևներ | |
Ստորագրություն |
Պավել Սերգեևիչ Գրաչով (հունվարի 1, 1948[3][2], Ռվի (գյուղ, Լենինսկի շրջան), Municipal Formation of the City of Tula, Տուլայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 23, 2012[1][2], Կրասնոգորսկ, Մոսկվայի մարզ, Ռուսաստան), Ռուսաստանի Դաշնության ռազմական գործիչ։ ՌԴ բանակի գեներալ (1992), Խորհրդային Միության հերոս (1988)։
Ավարտել է Ռյազանի բարձրագույն օդադեսանտային հրամանատարական ուսումնարանը (1970), Մոսկվայի Մ. Ֆրունզեի անվան ռազմական (1981) և գլխավոր շտաբի ակադեմիաները (1990)։ Զբաղեցրել է տարբեր հրամանատարական պաշտոններ ԽՍՀՄ օդադեսանտային զորքերի համակարգում։ 1992-1996 թթ.-ին՝ ՌԴ պաշտպանության նախարար։ Պաշտոնաթողությունից հետո աշխատել է «Росвооружение» (այժմ՝ «Рособоронэкспорт») ընկերությունում՝ որպես խորհրդական[4]։ Պավել Գրաչովն իր պաշտոնավարման ժամանակաշրջանում էապես նպաստել է նաև հայ-ռուսական ռազմական համագործակցության հաստատմանն ու ամրապնդմանը, ինչը նաև խթանվում էր նրա և Վազգեն Սարգսյանի անձնական մտերմությամբ։ Շատերը Գրաչովի անվան հետ են կապում նաև Հայաստանին վաճառված սպառազինության «ռոխլինյան ցուցակը»։ 1999 թ.-ին Պավել Գրաչովին շնորհվել է Երևանի պատվավոր քաղաքացի կոչումը[5]։
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում հանդես է եկել միջնորդական նախաձեռնություններով։ Արդյունքում հաստատվել է 1994 թ.-ի փետրվարի 18-ի արձանագրությունը, որը 1994 թ.-ի մայիսին հաստատված զինադադարի հիմքն է եղել[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Former Russian Defense Minister Grachev Dies
- ↑ 2,0 2,1 2,2 Munzinger Personen (գերմ.)
- ↑ Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 Ղարաբաղյան ազատագրական պատերազմ. 1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 169։
- ↑ Վախճանվել է ՌԴ պաշտպանության նախկին նախարար գեներալ Պավել Գրաչովը
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պավել Գրաչով» հոդվածին։ |
|
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Խորհրդային Միության բանակի գեներալներ
- Խորհրդային Միության հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Պավել Գրաչով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- Հունվարի 1 ծնունդներ
- 1948 ծնունդներ
- Սեպտեմբերի 23 մահեր
- 2012 մահեր
- Ռուսաստանում մահացածներ
- Ռուս ռազմական գործիչներ
- Ռուսաստանի պետական գործիչներ
- Երևանի պատվավոր քաղաքացիներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- Մոսկվայի 850-ամյակի հուշամեդալով պարգևատրվածներ