Պապուս Ալեքսանդրիացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պապուս Ալեքսանդրիացի
Πάππος
Ծնվել էմոտ 290[1]
Ալեքսանդրիա, Հռոմեական կայսրություն[2]
Մահացել էմոտ 350[1]
Մասնագիտությունմաթեմատիկոս և աստղագետ
Տիրապետում է լեզուներինհին հունարեն[3][4]
 Pappus Վիքիպահեստում

Պապուս Ալեքսանդրիացին (հունարեն Πάππος ὁ Ἀλεξανδρεύς, 290 թ.- 350 թ.), հանճարեղ հույն մաթեմատիկոսներից վերջիններից մեկն էր, հայտնի իր Սինագոգով կամ հավաքածուով (340 թ.), Պապուսի վեցանկյան թեորեմը՝ պրոյեկցիոն երկրաչափություն։ Նրա կյանքի մասին ոչինչ հայտնի չէ, բացի (իր գրառումներից) որ Հերմոդորուս անվամբ որդի ուներ, և Ալեքսանդրիայում ուսուցիչ էր[5]։

Պապպոս Ալեքսանդրիացու մեզ հասած աշխատություններում մեկնաբանված և խորացված են (հատկապես մաթեմատիկայի բնագավառում) հին հունական շատ հեղինակների գործեր, որոնց զգալի մասը չի պահպանվել։ «Երկեր» խորագրով հայտնի 8 գրքերից բաղկացած իր հիմնական աշխատությունում (մեզ հասել են վերջին 6 գրքերը) Պապպոս Ալեքսանդրիացին անդրադարձել է թվաբանությանը, երկրաչափությանը, աստղագիտությանը, մեխանիկային։ Այն բարեխղճությունը, որով նա շարադրել է մեզ չհասած շատ աշխատությունների բովանդակությունը, «Երկերը» դարձնում են հելլենիստական շրջանի մաթեմատիկայի ուսումնասիրման վստահելի աղբյուր։ Պապպոս Ալեքսանդրիացու «Լիբիայի գետերը» աշխատությունը կորած է, իսկ «Երկրագրություն» աշխատությունը հայտնի է «Աշխարհացույց»-ից այն բովանդակել է Կլավդիոս Պտղոմեոսի «Աշխարհագրական ձեռնարկ»-ի համառոտ շարադրանքը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Catalogue of the Library of the Pontifical University of Saint Thomas Aquinas
  2. Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
  3. Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  4. CONOR.Sl
  5. Pierre Dedron, J. Itard (1959) Mathematics And Mathematicians, Vol. 1, p.149 (trans. Judith V. Field) (Transworld Student Library, 1974)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պապուս Ալեքսանդրիացի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 132