Պապուս Ալեքսանդրիացի
Պապուս Ալեքսանդրիացի Πάππος | |
---|---|
Ծնվել է | մոտ. 290[1] Ալեքսանդրիա, Եգիպտոս (Հռոմեական պրովինցիա), Հռոմեական կայսրություն, Հին Հռոմ |
Մահացել է | մոտ. 350[1] |
Քաղաքացիություն | անհայտ[2] |
Մասնագիտություն | մաթեմատիկոս և աստղագետ |
Տիրապետում է լեզուներին | հին հունարեն[2] |
Pappus Վիքիպահեստում |
Պապուս Ալեքսանդրիացին (հունարեն Πάππος ὁ Ἀλεξανδρεύς, 290 թ.- 350 թ.), հանճարեղ հույն մաթեմատիկոսներից վերջիններից մեկն էր, հայտնի իր Սինագոգով կամ հավաքածուով (340 թ.), Պապուսի վեցանկյան թեորեմը՝ պրոյեկցիոն երկրաչափություն: Նրա կյանքի մասին ոչինչ հայտնի չէ, բացի (իր գրառումներից) որ Հերմոդորուս անվամբ որդի ուներ, և Ալեքսանդրիայում ուսուցիչ էր[3]։
Պապպոս Ալեքսանդրիացու մեզ հասած աշխատություններում մեկնաբանված և խորացված են (հատկապես մաթեմատիկայի բնագավառում) հին հունական շատ հեղինակների գործեր, որոնց զգալի մասը չի պահպանվել։ «Երկեր» խորագրով հայտնի 8 գրքերից բաղկացած իր հիմնական աշխատությունում (մեզ հասել են վերջին 6 գրքերը) Պապպոս Ալեքսանդրիացին անդրադարձել է թվաբանությանը, երկրաչափությանը, աստղագիտությանը, մեխանիկային։ Այն բարեխղճությունը, որով նա շարադրել է մեզ չհասած շատ աշխատությունների բովանդակությունը, «Երկերը» դարձնում են հելլենիստական շրջանի մաթեմատիկայի ուսումնասիրման վստահելի աղբյուր։ Պապպոս Ալեքսանդրիացու «Լիբիայի գետերը» աշխատությունը կորած է, իսկ «Երկրագրություն» աշխատությունը հայտնի է «Աշխարհացույց»-ից այն բովանդակել է Կլավդիոս Պտղոմեոսի «Աշխարհագրական ձեռնարկ»-ի համառոտ շարադրանքը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://pust.urbe.it/cgi-bin/koha/opac-authoritiesdetail.pl?marc=1&authid=86111
- ↑ 2,0 2,1 Identifiants et Référentiels (ֆր.) — ABES, 2011.
- ↑ Pierre Dedron, J. Itard (1959) Mathematics And Mathematicians, Vol. 1, p.149 (trans. Judith V. Field) (Transworld Student Library, 1974)
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 132)։ ![]() |