Պալ Սաբո
Պալ Սաբո հունգ.՝ Szabó Pál | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 5, 1893[1][2] |
Ծննդավայր | Biharugra, Sarkad District, Բեքեշ, Հունգարիա[2] |
Վախճանվել է | հոկտեմբերի 31, 1970[3][4][2] (77 տարեկան) |
Վախճանի վայր | Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն[3][2] |
Գերեզման | Biharugra |
Մասնագիտություն | գրող, լրագրող, քաղաքական գործիչ, խմբագիր և որմնադիր |
Լեզու | հունգարերեն |
Քաղաքացիություն | Հունգարիա |
Կուսակցություն | Անկախ փոքր տերերի, գյուղաշխատողների և քաղաքացիների կուսակցություն[5] և Ազգային գյուղացիական կուսակցություն[5] |
Աշխատավայր | Նյուգաթ |
Պարգևներ | |
Pál Szabó (writer) Վիքիպահեստում |
Պալ Սաբո (հունգ.՝ Szabó Pál, ապրիլի 5, 1893[1][2], Biharugra, Sarkad District, Բեքեշ, Հունգարիա[2] - հոկտեմբերի 31, 1970[3][4][2], Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն[3][2]), հունգարացի գրող, դրամատուրգ, սցենարիստ, լրագրող և քաղաքական գործիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հունգարական Խորհրդային Հանրապետության (1919) գործիչ, անկումից հետո ենթարկվեց բռնաճնշումների։
1930-ին եղել է «Անկախ մանր տնտեսատերեր» կուսակցության համահիմնադիր և փոխնախագահ։
Նա նաև մասնակցել է Անկախության կուսակցության, 1848 թ. կուսակցության և ձախակողմյան Ազգային գյուղացիական կուսակցության (1939-1944 թթ.՝ դրա նախագահ) գործունեությանը։
1945-1970 թվականներին եղել է խորհրդարանի անդամ։ Երբ 1954-ին ստեղծվեց Ազգային ժողովրդական ճակատը, նա դարձավ նրա առաջին նախագահը։
«Մարդիկ» առաջին վեպում նկատելի է։ Ժիգմոնդ Մորիցի ազդեցությունը։
«Տերտերներ, կիրակիներ» (1933), «Աշնանացան» (1940), «Հարսանիք, կնունք, օրորոց» (1942–43) վեպերում արտացոլված է գյուղացիների կյանքը։ Հրատարակվել են նաև Սաբոի «Նոր երկիր» (1953) վեպը և «Այնտեղ՝ Տիսայից, Դանուբից այն կողմ» (1960) (գյուղի սոցիալիստական վերափոխման մասին) վիպակը, «Անհանգիստ կյանք» (1954–58) քառահատոր ինքնակենսագրական վեպը, «Այդպիսին է ողջ աշխարհը» (1958), «Կապույտ երկնքի տակ» (1963) արձակ ժողովածուները։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Isten malmai. — Budapest, 1949.
- Munkák és napok. — Budapest, 1955.
- Szépülő szegénység. — Budapest, 1969.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 PIM authority
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Сабо Пал // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 5,0 5,1 Hungarian National Namespace — 2019.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պալ Սաբո» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 107)։ |
- Ապրիլի 5 ծնունդներ
- 1893 ծնունդներ
- Հոկտեմբերի 31 մահեր
- 1970 մահեր
- Բուդապեշտ քաղաքում մահացածներ
- Կոշութի մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Հունգարացի գրողներ
- Հունգարիայի քաղաքական գործիչներ
- Հունգարացի լրագրողներ
- Սցենարիստներ այբբենական կարգով
- Հունգարացի սցենարիստներ
- Հունգարացի դրամատուրգներ