Չոգորի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չոգորի
Տեսակլեռ
Երկիր Պակիստան և  Չինաստան
Վարչատարածքային միավորTaxkorgan Tajik Autonomous County?
ԼեռնաշղթաBaltoro Muztagh?
Մասն էյոթ երկրորդ բարձունքներ, Ութհազարականներ և ultra-prominent peak?
Բարձրությունը ծովի մակարդակից8611 մետր
Հարաբերական
բարձրություն
4020 մետր[1]
Անվանված էԿարակորում, 2 և Henry Haversham Godwin-Austen?

Չոգորի կամ К2 (ուրդու՝ کے ٹو, հինդի՝ के२), բարձրությամբ երկրորդ լեռնագագաթն աշխարհում Ջոմոլունգմայից հետո։ Բարձրությունը 8611 մ է։ Ութ հազար մետր բարձրություն ունեցող գագաթների մեջ ամենահյուսիսայինն է։ Այն Բալտորո լեռնաշղթայի մաս է կազմում։ Գտնվում է Քաշմիրի (ենթարկվում է Պակիստանին) և Չինաստանի Սինցզյան-Ույգուրսկի ինքնավար մարզի սահմանին` Կարակորում լեռնահամակարգում, որ տեղակայված է Հիմալայներից հյուսիս-արևմուտք։ «Չոգորի» անվանումը արևմտատիբեթական բալթի լեզվում նշանակում է «բարձր», «լեռ»։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չոգորին եվրոպական արշավախմբի կողմից հայտնաբերվել է 1856 թվականին։ Այն նախապես կոչվել է «К2»` որպես Կարակորումի բարձրությամբ երկրորդ գագաթ։ К1, К3, К4 և К5 կոչված գագաթները հետագայում անվանափոխվել են` համապատասխանաբար կոչվելով Մաշերբրում, Բրոուդ պիկ, Հաշերբրում II և Հաշերբրում I: К2-ն այն ժամանակ ունեցել է իր անվանումը, որը, սակայն, անհայտ է եղել եվրոպացիներին։ Պատմականորեն այնպես է դասավորվել, որ Եվրոպայում առավել տարածում է գտնում «К2» տեխնիկական անվանումը[2]։ Մինչև 1950-ական թվականները ԽՍՀՄ-ում ընդունված էր լեռնագագաթն անվանել «Գոդուին Օսթեն», հետագայում` «Չոգորի»։

Հարավային կողմից լեռնագագաթ բարձրանալու հիմնական ուղիները

Լեռնագագաթը նվաճելու առաջին փորձը կատարվել է 1902 թվականին Օսկար Էքենշտայնի և Ալիստեր Կրոուլիի կողմից, սակայն այն ձախողվել է։ Լեռան գագաթ 1954 թվականին առաջինը բարձրացել են իտալական արշավախմբի անդամները` Արդիտո Դեզիոյի ղեկավարությամբ։ Հուլիսի 31-ին իտալացի ալպինիստներ Լինո Լաչեդելին և Ակիլե Կոմպանիոնին առաջինը բարձրացել են К2-ի գագաթ[3]։ Առաջին կինը, ով բարձրացել է Չոգորի, եղել է իտալացի Վանդա Ռուտկևիչը (1986)[3]։

Որոշ ժամանակ լեռը համարվել է աշխարհում ամենաբարձրը։ Ամերիկյան «К2» արշավախումբը 1987 թվականի մարտին հաղորդել է, որ արբանյակից կատարված չափումների համաձայն` լեռան բարձրությունը կազմում է 8858 - 8908 մ` ամենաբարձրը լինելով աշխարհում։ 1987 թվականի օգոստոսի 13-ին այդ չափումները ժխտվել են չինացի մասնագետների կողմից, որոնք պարզել են, որ Էվերեստի բարձրությունը 8848 մ է, իսկ Չոգորիինը` 8611 մ[4][5]։

Լեռնագագաթի նվաճում[խմբագրել | խմբագրել կոդը]

Չոգորիի բարձունքը նվաճելը տեխնիկապես շատ ավելի բարդ է, քան Էվերեստի գագաթի նվաճումը։ Մինչև 2008 թվականի կեսերը Չոգորիի գագաթ է բարձրացել 284 մարդ, 66-ը մահացել են լեռը նվաճելիս[6]։ Նույն ժամանակ Էվերեստ են բարձրացել 3684 մարդ[6]։ Վտանգավոր լինելու տեսանկյունից Չոգորին երկրորդն է Անապուրնայից հետո. մահացությունը կազմում է 25%։ Լեռը ձմռանը նվաճելու ոչ մի փորձ հաջողությամբ չի ավարտվել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. peakbagger.com
  2. «История К2». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 22-ին.
  3. 3,0 3,1 Stewart Green. «K2 — Second Highest Mountain in the World: List of Firsts». About.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 30-ին.
  4. 55 лет назад альпинисты впервые взошли на Эверест
  5. «Facts about China: World and Asia Records». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 22-ին.
  6. 6,0 6,1 «ALL 8000ers - ASCENTS vs FATALITIES». Վերցված է 2014 թ․ հունվարի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]