Jump to content

Չկալովի փողոց (Յալթա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Չկալովի փողոց (այլ կիրառումներ)
Չկալովի փողոց
ԵրկիրՌուսաստան / Ուկրաինա[1], Ղրիմ
Գտնվում էՅալթա
Երկարություն280 մետր
Անվանվել էՎալերի Չկալով
Փոստային ինդեքս298612

Չկալովի փողոց (ռուս.՝ Улица Чкалова), փողոց Ղրիմի Յալթա քաղաքում։ Անվանվել է խորհրդային օդաչու, Խորհրդային Միության հերոս (24․7․1936), բրիգադի հրամանատար Վալերի Չկալովի (1904-1938) պատվին։ Սկիզբ է առնում Ռաբոչայա և Ուդառնիկի փողոցների հանգույցից և ավարտվում Օռլինայա և Օսլովսկու փողոցների հանգույցում։ Երկարությունը 280 մետր է։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յալթա քաղաքի Չկալովի փողոցը սկսվում է Ռաբոչայա և Ուդառնիկի փողոցների հանգույցից և ավարտվում Օռլինայա և Օսլովսկու փողոցների հանգույցում։ Շատ կարճ փողոց է. երկարությունն ընդամենը 280 մետր է։ Փողոցում կա համարակալված 10 շինություն. ձախ կողմում (կենտ համարներ)՝ 7 շենք, աջ կողմում (զույգ համարներ)՝ 3։

Չկալովի փողոցի փոստային դասիչն է՝ 298612։

Փողոցն անվանվել է խորհրդային օդաչու, Խորհրդային Միության հերոս (24․7․1936), բրիգադի հրամանատար Վալերի Չկալովի (1904-1938) պատվին։ 1936 թվականի հուլիսի 20–22-ին Վալերի Չկալովը օդաչուներ Գ․ Բայդուկովի և Ա․ Բելյակովի հետ անվայրէջք թռիչք է կատարել Մոսկվայից Կամչատկայի Պետրոպավլովսկ և ապա՝ Ուդ կղզի (9374 կմ՝ 56 ժամ 20 րոպեում), իսկ 1937 թվականի հունիսի 18–20-ին՝ նույն անձնակազմով Մոսկվայից Վանկուվեր (Վաշինգտոն նահանգ, ԱՄՆ) Հյուսիսային բևեռի վրայով (8504 կմ՝ 63 ժամ 16 րոպեում)։ Զոհվել է նոր կործանիչի փորձարկման ժամանակ։ Թաղված է Մոսկվայում, Կրեմլի պատի տակ[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
  2. «Հայկական Սովետական Հանրագիտարան, «Չկալով» բառահոդված».

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]