Jump to content

Չիտրալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Չիտրալ
ԵրկիրՊակիստան Պակիստան
ՀամայնքLower Chitral District?
Մակերես35,9 կմ²
ԲԾՄ1517±1 մետր
Բնակչություն31 100 մարդ
Ժամային գոտիPKT?
Պաշտոնական կայքchitral.gov.pk
Չիտրալ (Պակիստան)##
Չիտրալ (Պակիստան)

Չիտրալ (ուրդու՝ چترال, կխով․ چھترار), քաղաք Պակիստանի Խայբեր-Պախտունխվա նահանգում, համանուն շրջանի կենտրոնն է։ Բնակչությունը կազմում է 31 242 մարդ (2010 թվականի տվյալներով)[1]։

Քաղաքի Անունը գալիս է տեղական դարդիերեն բառից, որը նշանակում է «դաշտ» (кховар c̣hetur, калаша c̣hetr [ʈ͡ʂʰet(u)r]) և ուղղակիորեն համապատասխանում է սանսկր․ kṣetra- բառին, որն արտացոլված է բազմաթիվ հնդկական տեղանուններում, օրինակ՝ Կուրուկշետրա։

Չիտրալը՝ որպես սուննի տիրակալներ ունեցող անկախ կամ կիսանկախ իշխանություն ձևավորվել է XVI-XVII դարերում։ Իշխանությունը գլխավորել է մեխտարը (պարս․՝ «մեծ, գլխավոր») Կատուր դինաստիայից (մինչև 1947 թվականը[2]), որը շրջապատված էր մեծաթիվ արիստոկրատիայով։ Հնդկաստանի հյուսիսում Բրիտանական էքսպանսիայի ընթացքում Դյուրանդի սահմանաբաժանումից հետո Չիտրալը հայտնվել է բրիտանական ազդեցության ոլորտում և 1911 թվականին դարձել է կախյալ պետություն, որը ենթակա էր Բրիտանական կայսրությանը։

1969 թվականին Չիտրալը բռնակցվել է Պակիստանին, որը վերջնականապես վերացրել է միապետական կառավարումը։

Չիտրալի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 8.3
(46.9)
9.5
(49.1)
14.9
(58.8)
21.0
(69.8)
25.6
(78.1)
31.8
(89.2)
32.8
(91)
32.0
(89.6)
28.7
(83.7)
23.7
(74.7)
17.4
(63.3)
10.9
(51.6)
21.38
(70.48)
Միջին օրական °C (°F) 4.1
(39.4)
5.0
(41)
9.8
(49.6)
15.3
(59.5)
19.4
(66.9)
24.9
(76.8)
26.1
(79)
25.4
(77.7)
21.9
(71.4)
17.0
(62.6)
11.5
(52.7)
6.5
(43.7)
15.58
(60.03)
Միջին ցածր °C (°F) 0.0
(32)
0.6
(33.1)
4.8
(40.6)
9.7
(49.5)
13.3
(55.9)
18.0
(64.4)
19.5
(67.1)
18.8
(65.8)
15.2
(59.4)
10.3
(50.5)
5.6
(42.1)
2.1
(35.8)
11.4
(52.5)
Տեղումներ մմ (դյույմ) 33
(1.3)
48
(1.89)
94
(3.7)
102
(4.02)
41
(1.61)
10
(0.39)
6
(0.24)
7
(0.28)
10
(0.39)
24
(0.94)
13
(0.51)
30
(1.18)
418
(16.45)
աղբյուր: Climate-Data.org[3]

Բնակչությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականի մարդահամարի արդյունքներով քաղաքում ապրում էր 29 940 մարդ։

Լենգլենդսի քոլեջը հիմնադրվել է 1988 թվականին։ Առաջին տնօրենը եղել է բրիտանական բանակի մայոր, Բրիտանական կայսրության շքանշանի և Սուրբ Միքայելի և Սուրբ Գեորգիի շքանշանի կոմպանոն Ջեֆրի Լենգլենդը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Chitral» (անգլերեն). World Gazetteer. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 6-ին.
  2. «Chitral, a Study in Statecraft» (PDF). IUCN. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 6-ին.(չաշխատող հղում)
  3. «Climate: Chitral». Climate-Data.org. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 18-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Decker, D. Kendall (1992). Languages of Chitral. ISBN 4871875202.
  • Durand, Col. A. (1899). The Making of a frontier.
  • Leitner, G. W. (1893). Dardistan in 1866, 1886 and 1893: Being An Account of the History, Religions, Customs, Legends, Fables and Songs of Gilgit, Chilas, Kandia (Gabrial) Yasin, Chitral, Hunza, Nagyr and other parts of the Hindukush, as also a supplement to the second edition of The Hunza and Nagyr Handbook. And An Epitome of Part III of the author's The Languages and Races of Dardistan (First reprint ed.). New Delhi: Manjusri Publishing House. ISBN 4871877787.
  • Allan, Nigel J. R.; Buddruss, Georg (1991). «CHITRAL». Encyclopaedia Iranica, Vol. V, Fasc. 5. էջեր 487–494.