Չիկե Նվոֆիա
Չիկե Նվոֆիա | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 22, 1965 (58 տարեկան) |
Ծննդավայր | Նիգերիա |
Կրթություն | Կոլումբիայի համալսարան, Լագոսի համալսարան, Կոլումբիայի համալսարանի բիզնեսի դպրոց և Government College Umuahia? |
Քաղաքացիություն | Նիգերիա |
Մասնագիտացում | կինոռեժիսոր և դերասան |
IMDb | ID ID 2228005 |
Չիկե Նվոֆիա (անգլ.՝ Chike C. Nwoffiah, հուլիսի 22, 1965, Նիգերիա), նիգերիացի կինոռեժիսոր, արվեստի հարցերով խորհրդատու։ CityFlight ամսագիրը 2000 թվականին նրան ընդգրկել է Սան Ֆրանցիսկոյի ծովածոցի տարածաշրջանի առավել ազդեցիկ աֆրոամերիկացիների տասնյակում (Top Ten Most Influential African Americans" in the San Francisco Bay Area):
Ուսումնառություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Չիկեն սովորել է նիգերիական Ումուահիա քաղաքի պետական քոլեջում, ապա՝ Լագոսի համալսարանում[1]։ Այնուհետև մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ Կոլումբիայի համալսարանի բիզնեսի դպրոցն ավարտելուց հետո ուսանել է Հոլիվուդի կինոինստիտուտում։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Չիկե Նվոֆիան ստեղծագործական աշխատանքը զուգակցել է վարչական-կազմակերպչական և դասախոսական գործունեության հետ։ Նա գլխավորապես պաշտոնավարել է ամերիկյան Կալիֆոռնիա նահանգում. եղել է կալիֆոռնիական Rhesus Media Group-ի նախագահ ու Օրիկի թատրոնի գործադիր տնօրեն[2], Մենլո քոլեջի դասախոս[3][4], ինչպես նաև՝ նիգերիական Աբուջա քաղաքում գործող C3 Media ընկերության գլխավոր գործընկեր։ Բացի այդ, նրան է վստահվել Սիլիկոնային հովտի աֆրիկյան կինոփառատոնի (Silicon Valley African Film Festival) տնօրենի պաշտոնը[4]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2000: Growing Black in America
- 2001: Jamaica - Spirit of Enterprise
- 2002: Tantu
- 2003: A Jewel in History
- 2004: A Killing in Choctaw
- 2005: Every Drop Counts
- 2006: Bridges
- 2007: Wake Up Africa
- 2009: A Prayer for the Inauguration
- 2009: Sabar - life is a dance!
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «SPEAKER: Chike Nwoffiah». Trade With Africa. Վերցված է 2021 թ․ հունիսի 15-ին.
- ↑ «Music - Chike C. Nwoffiah» (PDF). Palo Alto Online - page 15 - Worth a Look. Palo Alto Weekly. 2007 թ․ մարտի 30. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ «2007 Conference for Community Arts Education - Keynote Speakers» (PDF). Guild Notes. National Guild of Community Schools of the Arts. Summer 2007. Վերցված է 2010 թ․ փետրվարի 16-ին.(չաշխատող հղում)
- ↑ 4,0 4,1 «An Interview with Silicon Valley's African Film Festival founder Chike C Nwoffiah». The Wunderland. The Wunderland 2021. 2017 թ․ հոկտեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 15-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Chike C. Nwoffiah Internet Movie Database կայքում
- http://www.sabarthemovie.com Արխիվացված 2019-08-08 Wayback Machine
- http://www.rhesusmedia.com
- http://www.oriki.org
- https://web.archive.org/web/20090801033222/http://c3media.net/
|