Չիկե Նվոֆիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չիկե Նվոֆիա
Ծնվել էհուլիսի 22, 1965(1965-07-22) (58 տարեկան)
ԾննդավայրՆիգերիա
ԿրթությունԿոլումբիայի համալսարան, Լագոսի համալսարան, Կոլումբիայի համալսարանի բիզնեսի դպրոց և Government College Umuahia?
Քաղաքացիություն Նիգերիա
Մասնագիտացումկինոռեժիսոր և դերասան
IMDbID ID 2228005

Չիկե Նվոֆիա (անգլ.՝ Chike C. Nwoffiah, հուլիսի 22, 1965(1965-07-22), Նիգերիա), նիգերիացի կինոռեժիսոր, արվեստի հարցերով խորհրդատու։ CityFlight ամսագիրը 2000 թվականին նրան ընդգրկել է Սան Ֆրանցիսկոյի ծովածոցի տարածաշրջանի առավել ազդեցիկ աֆրոամերիկացիների տասնյակում (Top Ten Most Influential African Americans" in the San Francisco Bay Area):

Ուսումնառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չիկեն սովորել է նիգերիական Ումուահիա քաղաքի պետական քոլեջում, ապա՝ Լագոսի համալսարանում[1]։ Այնուհետև մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ Կոլումբիայի համալսարանի բիզնեսի դպրոցն ավարտելուց հետո ուսանել է Հոլիվուդի կինոինստիտուտում։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չիկե Նվոֆիան ստեղծագործական աշխատանքը զուգակցել է վարչական-կազմակերպչական և դասախոսական գործունեության հետ։ Նա գլխավորապես պաշտոնավարել է ամերիկյան Կալիֆոռնիա նահանգում. եղել է կալիֆոռնիական Rhesus Media Group-ի նախագահ ու Օրիկի թատրոնի գործադիր տնօրեն[2], Մենլո քոլեջի դասախոս[3][4], ինչպես նաև՝ նիգերիական Աբուջա քաղաքում գործող C3 Media ընկերության գլխավոր գործընկեր։ Բացի այդ, նրան է վստահվել Սիլիկոնային հովտի աֆրիկյան կինոփառատոնի (Silicon Valley African Film Festival) տնօրենի պաշտոնը[4]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2000: Growing Black in America
  • 2001: Jamaica - Spirit of Enterprise
  • 2002: Tantu
  • 2003: A Jewel in History
  • 2004: A Killing in Choctaw
  • 2005: Every Drop Counts
  • 2006: Bridges
  • 2007: Wake Up Africa
  • 2009: A Prayer for the Inauguration
  • 2009: Sabar - life is a dance!

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «SPEAKER: Chike Nwoffiah». Trade With Africa. Վերցված է 2021 թ․ հունիսի 15-ին.
  2. «Music - Chike C. Nwoffiah» (PDF). Palo Alto Online - page 15 - Worth a Look. Palo Alto Weekly. 2007 թ․ մարտի 30. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 16-ին.
  3. «2007 Conference for Community Arts Education - Keynote Speakers» (PDF). Guild Notes. National Guild of Community Schools of the Arts. Summer 2007. Վերցված է 2010 թ․ փետրվարի 16-ին.(չաշխատող հղում)
  4. 4,0 4,1 «An Interview with Silicon Valley's African Film Festival founder Chike C Nwoffiah». The Wunderland. The Wunderland 2021. 2017 թ․ հոկտեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 15-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]