Jump to content

Չելեստա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Չելեստան հարվածային գործիքների ընտանիքին պատկանող գործիք է։ Այն զանգակի (հարվածային գործիք) և դաշնամուրի խառնուրդն է։ Չելեստան ստեղծել է Ավգուստ Վիկտոր Մուսթելը 1886-ին։ Այս գործիքը ունի 4-ից 5 օկտավանի դաշնամուրի տեսք։ Այն ունի նաև սեղմակ՝ տեմբրը փոխելու համար։ 3 օկտավանի չելեստաները իրենց փոքր լինելու պատճառով սեղմակ չունեն։

Բնութագիր և օգտագործում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չելեստայի հիմնական դերը նվագախմբին հատուկ տեմբր տալն է։ Հիմնականում չելեստան օգտագործվում է փողային գործիքների՝ ֆլեյտայի, պիկոլո ֆլեյտայի կամ տավիղի հետ դուետով։ Չելեստա անվան արմատները գալիս են ֆրանսերեն celeste բառից, որը նշանակում է երկնային կամ դրախտային։

Սկզբնական շրջանում չելեստաները պատրաստվել են Ֆրանսիայում և ունեին 5 օկտավա։ Այնուհետև գործարանային պատճառներով սկսեցին պատրաստվել 4 օկտավանի չելեստաներ։ Այժմ մեծ սիմֆոնիկ նվագախմբերում օկտագործվում են գերմանական գործարանների արտադրության չելեստաներ, որոնց տեմբրը ավելի մոտ է ստեղնաշարային գործիքների տեմբրին, բայց այն համարվում է հարվածային գործիք։ Դրանք ունեն 5 օկտավա։ Չելեստա նվագողը նստում է նվագելու ժամանակ և նվագում է ինչպես դաշնակահարը՝ 2 բանալիով (ջութակի և բասի)։ Չելեստան ունի հատուկ հենարան նոտաները դնելու համար։

Առաջին խոշոր կոմպոզիտորը որը չելեստան օգրագործել է սիմֆոնիկ նվագախմբում Պյոտր Չայկովսկին է։ Նա այն օգտագործել է իր «Վոևոդա» սիմֆոնիկ բալլադում։ Այնուհետև նա չելեստային կարևոր դեր է տվել «Ընկույզ-Կոտրիչ» (Щелкунчик) բալետում։ Մեկ տարի հետո նա ևս մեկ անգամ չելեստան օգտագործել է «Փոթորիկ» (ըստ Շեքսպիրի) տեսարանային երաժշտության մեջ։ Այնուհետև չելեստան օգտագործել է ավստրիացի Գուստավ Մալերն իր վեցերորդ և ութերորդ սիմֆոնիաներում։ Գուստավ Հոլսթը չելեստան օգտագործել է իր «Մոլորակներ» սիմֆոնիկ պատկերների «Նեպտուն» համարում («Նեպտուն` առեղծվածային մոլորակ»)։ Շելեստային շատ կարևոր դեր է տվել հունգարացի Բելա Բարտոկն իր «Երաժշտություն լարայինների, հարվածայինների և չելեստայի համար» ստեղծագործությունում։ Այն նաև օգտագործվել է Ջորջ Գերշվինի կողմից իր «Մի ամերիկացի Փարիզում» ստեղծագործության մեջ։ Ջիակոմո Պուչինին, Մորիս Ռավելը, Ռիխարդ Շտրաուսը, Բենջամին Բրիթենը և այլք չելեստան օգտագործել են իրենց օպերաներում։ Այսօր Վոլֆգանգ Մոցարտի «Կախարդական Սրինգը» օպերայի ստեղնաշարային զանգակի պարտիան կատարում է չելեստան։

Այլ օգտագործում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չելեստան օգտագործվում է նաև ջազ, ռոք և փոփ երաժշտությունների մեջ։ Շատ ֆիլմերի կոմպոզիտորներ ֆիլմի երաժշտություն ստեղծելու ժամանակ օգտագործում են չելեստա։