Ուրցատերև
Ուրցատերև, շրթնածաղկավորների ընտանիքի ուրցազգիների ցեղին պատկանող անուշաբույր բազմամյա մշտադալար խոտաբույս։ Ուրցը խնկածաղիկի ցեղի սովորական խնկածաղիկի տեսակ է։ Օգտագործվոում է խոհարարական, բուժիչ և դեկորատիվ նպատակներով, իսկ խոհարարական նպատակներով առավել հաճախ մշակվող և օգտագործվող տեսակներից է սովորական ուրցը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հին Եգիպտոսում ուրցն օգտագործում էին զմռսումի համար[1]։ Հին Հունաստանում այն օգտագործում էին լոգանքի համար և որպես խունկ այրում էին տաճարներում՝ համարելով, որ դա քաջության աղբյուր է։ Ամբողջ Եվրոպայում ուրցի տարածումը տեղի է ունեցել հին հռոմեացիների շնորհիվ, քանի որ նրանք այն օգտագործում էին իրենց սենյակները մաքրելու և «պանիրին և լիկյորներին անուշ բույր տալու» համար[2]։ Միջնադարյան Եվրոպայում այն դնում էին բարձի տակ՝ քնելու և մղձավանջներից հեռու մնալու համար[3]։ Այս ժամանակահատվածում կանայք ասպետներին և մարտիկներին նվիրում էին ուրցատերևներ պարունակող նվերներ, քանի որ համարվում էր, որ դրանք քաջություն էին բերում կրողին։ Ուրցատերևը նաև օգտագործվում էր որպես խունկ և հուղարկավորության ժամանակ տեղադրվում դագաղի վրա, դրանով ապահովելով ենթադրական անցումը հաջորդ կյանքին[4]։
Թիմալուս ցեղի ձկների անունը, որով առաջին անգամ կոչվել են խարիուսները (T. thymallus, նկարագրված Systema Naturae 1758 թվականի հրատարակությունում, շվեդ կենսաբան Կառլ Լիննեյի կողմից), առաջացել է ձկնից բխող թույլ ուրցահոտից[5]։
Մշակում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուրցատերևը լավ է մշակվում չոր հողով տաք, արևոտ վայրերում։ Այն հիմնականում տնկում են գարնանը, որից հետո դառնում է բազմամյա։ Կարելի է ցանել սերմի միջոցով կամ բույսի արմատները կտրելով կամ բաժանելով։ Լավ դիմանում է երաշտներին[6]։ Ցրտադիմացկուն է, հանդիպում է նաև լեռնային բարձրավանդակներում։
Խոհարարական կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արևելյան մի շարք երկրներում և Ասորեստանում զա՛աթար համեմունքը (արաբերեն մաջորամ) պարունակում է ուրցատերևում առկա եթերայուղեր։
Ուրցատերևը վաճառվում է ինչպես թարմ, այնպես էլ չորացված վիճակում։ Թարմ ջերմոցաային ուրցը հաճախ հասանելի է ամբողջ տարվա ընթացքում։ Թարմ վիճակում այն ավելի բուրավետ է, բայց պահպանան ժամկետը մեկ շաբաթից էլ քիչ է։ Կարելի է թարմ վիճակում ամիսներով պահել, եթե խնամքով սառեցվի[7]։
Թարմ ուրցը սովորաբար վաճառվում է ճյուղերի փնջերով։ Բաղադրատոմսերում չափվում է ճաշի կամ թեյի գդալով։ Չորացրած ուրցատերևը Հայաստանում լայնորեն օգտագործվում է բուսական թեյերի մեջ (կոչվում է ուրց)։
Կախված կերակուրի մեջ կիրառելու ձևից՝ կարելի է օգտագործվել ինչպես ամբողջ ճյուղը, այնպես էլ միայն տերևները։ Սովորաբար, երբ բաղադրատոմսով նշվում է «փունջ» կամ «ճյուղ», դա նշանակում է ամբողջը, իսկ եթե նշվում է գդալները, ապա դա նշանակում է միայն տերևները։
Տերևները կարելի է ցողունից առանձնացնել կա՛մ դանակի բութ մասով, կա՛մ մատներով պոկելով։
Չորացնելիս ուրցն իր համն ավելի լավ է պահպանում, քան շատ այլ խոտաբույսեր։
Հակամանրէային հատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուրցի յուղը՝ ուրցի եթերայուղը (Սովորական ուրց), պարունակում է 20–54% թիմոլ[8]։ Ուրցի եթերային յուղը նաև պարունակում է մի շարք լրացուցիչ միացություններ, ինչպիսիք են ցիմոլը, միրկեն, բորնեոլը և լինաուլը[9]։ Ուրցը հակաբորբոքիչ է ու բերանի խոռոչի լվացման համար նախատեսված մի շարք միջոցների, այդ թվում՝ «Լիստերինի» ակտիվ բաղադրիչը[10]։ Ժամանակակից հակաբիոտիկների ստեղծումից առաջ ուրցի յուղն օգտագործվում էր վիրակապերը մշակելու համար[2]։
Կարևոր տեսակներ և մշակաբույսեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ուրց ցիտրիոդորուս – տարբեր տեսակի կիտրոնի, նարնջի, լայմի ուրց
- Ուրց հերբա-բարոնա (քիմիոն ուրց), օգտագործվում է ինչպես խոհարարական բույս, այնպես էլ հողածածկույթ և քիմիոնի պատճառով ունի սուր հոտ։
- Ուրց փրեկոքս (ուրցի մայր, վայրի ուրց), աճեցվում է որպես դեկորատիվ բույս։
- Ուրց կեղծանվանուգինուս (կոպիտ ուրց), խոհարարական բույս չէ, աճեցվում է որպես հողածածկույթ։
- Ուրց սողացող (վայրի ուրց, տարածվող ուրց) մեղրատու մեղուների համար կարևոր մեղրատու բույսեր են։ Ուրցի բոլոր տեսակները նեկտարի աղբյուր են, բայց վայրի ուրցը ծածկում է չորացած ժայռոտ հողերի մեծ տարածքներ հարավային Եվրոպայում (Հունաստանը և Մալթան հատկապես հայտնի են վայրի ուրցի մեղրով), Հյուսիսային Աֆրիկայում, ինչպես նաև ԱՄՆ-ի հյուսիսարևելյան Բերքշիրի և Կացկիլի լեռների բնատեսարաններում։ Ուրցի ցածր թփերը օգտագործվում են քայլուղիների համար։ Այն նաև կարևոր սննդաբույս է խոշոր և սովորական կապույտ թիթեռների թրթուրների համար[11]։
- Սովորական ուրց (հասարակ ուրց, անգլիական ուրց, ամառային ուրց, ձմեռային ուրց, ֆրանսիական ուրց[12] կամ պարտեզի ուրց)[13] սովորաբար օգտագործվում է որպես խոհարարական խոտաբույս։ Այն ունի նաև բուժիչ հատկություն։ Հասարակ ուրցը միջերկրածովյան բազմամյա բույս է, որին պետք է շատ չոր հող և լիարժեք արև։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «A Brief History of Thyme - Hungry History». HISTORY.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 9-ին.
- ↑ 2,0 2,1 Grieve, Mrs. Maud. «Thyme. A Modern Herbal». botanical.com (Hypertext version of the 1931 ed.). Արխիվացված օրիգինալից 2011 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ Huxley, A., ed. (1992). New RHS Dictionary of Gardening. Macmillan.
- ↑ «Thyme (thymus)». englishplants.co.uk. The English Cottage Garden Nursery. Արխիվացված օրիգինալից 2006 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ «The Ecology and Management of the European Grayling Thymallus thymallus (Linnaeus)» (PDF). East Stoke, Wareham, U.K.: Institute of Freshwater Ecology. էջ 3. Արխիվացված (PDF) օրիգինալից 2014 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 27-ին.
{{cite web}}
: Cite uses deprecated parameter|authors=
(օգնություն) - ↑ «Herb File. Global Garden». global-garden.com.au. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ «Food Storage - How Long Can You Keep Thyme». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ Thymus Vulgaris. PDR for Herbal Medicine. Montvale, NJ: Medical Economics Company. p. 1184.
- ↑ «Thymus vulgaris essential oil: chemical composition and antimicrobial activity».
- ↑ Pierce, Andrea. 1999. American Pharmaceutical Association Practical Guide to Natural Medicines. New York: Stonesong Press. P. 338–340.
- ↑ «Archived copy» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 28-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ «French Thyme, Thymus vulgaris». Sand Mountain Herbs. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 27-ին.
- ↑ «English thyme». Sara's Superb Herbs. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 9-ին.
Հետագա ընթերցանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Thyme (Thymus) կատեգորիայում։ |
- S. S. Tawfik, M. I. Abbady, Ahmed M. Zahran and A. M. K. Abouelalla. Therapeutic Efficacy Attained with Thyme Essential Oil Supplementation Throughout γ-irradiated Rats. Egypt. J. Rad. Sci. Applic., 19(1)։ 1-22 (2006).
- Flora of China: Thymus
- Flora Europaea: Thymus
- Rohde, E. S. (1920). A Garden of Herbs.
- Easter, M. (2009). International Thymus Register and Checklist.