Ուրցատերև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ուրցատերև, շրթնածաղկավորների ընտանիքի ուրցազգիների ցեղին պատկանող անուշաբույր բազմամյա մշտադալար խոտաբույս։ Ուրցը խնկածաղիկի ցեղի սովորական խնկածաղիկի տեսակ է։ Օգտագործվոում է խոհարարական, բուժիչ և դեկորատիվ նպատակներով, իսկ խոհարարական նպատակներով առավել հաճախ մշակվող և օգտագործվող տեսակներից է սովորական ուրցը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծաղկած ուրց

Հին Եգիպտոսում ուրցն օգտագործում էին զմռսումի համար[1]։ Հին Հունաստանում այն օգտագործում էին լոգանքի համար և որպես խունկ այրում էին տաճարներում՝ համարելով, որ դա քաջության աղբյուր է։ Ամբողջ Եվրոպայում ուրցի տարածումը տեղի է ունեցել հին հռոմեացիների շնորհիվ, քանի որ նրանք այն օգտագործում էին իրենց սենյակները մաքրելու և «պանիրին և լիկյորներին անուշ բույր տալու» համար[2]։ Միջնադարյան Եվրոպայում այն դնում էին բարձի տակ՝ քնելու և մղձավանջներից հեռու մնալու համար[3]։ Այս ժամանակահատվածում կանայք ասպետներին և մարտիկներին նվիրում էին ուրցատերևներ պարունակող նվերներ, քանի որ համարվում էր, որ դրանք քաջություն էին բերում կրողին։ Ուրցատերևը նաև օգտագործվում էր որպես խունկ և հուղարկավորության ժամանակ տեղադրվում դագաղի վրա, դրանով ապահովելով ենթադրական անցումը հաջորդ կյանքին[4]։

Թիմալուս ցեղի ձկների անունը, որով առաջին անգամ կոչվել են խարիուսները (T. thymallus, նկարագրված Systema Naturae 1758 թվականի հրատարակությունում, շվեդ կենսաբան Կառլ Լիննեյի կողմից), առաջացել է ձկնից բխող թույլ ուրցահոտից[5]։

Մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուրցատերևը լավ է մշակվում չոր հողով տաք, արևոտ վայրերում։ Այն հիմնականում տնկում են գարնանը, որից հետո դառնում է բազմամյա։ Կարելի է ցանել սերմի միջոցով կամ բույսի արմատները կտրելով կամ բաժանելով։ Լավ դիմանում է երաշտներին[6]։ Ցրտադիմացկուն է, հանդիպում է նաև լեռնային բարձրավանդակներում։

Խոհարարական կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեոմբաենգնիյանգ-չա (Ուլենունգդո ուրցով թեյ)

Արևելյան մի շարք երկրներում և Ասորեստանում զա՛աթար համեմունքը (արաբերեն մաջորամ) պարունակում է ուրցատերևում առկա եթերայուղեր։

Ուրցատերևը վաճառվում է ինչպես թարմ, այնպես էլ չորացված վիճակում։ Թարմ ջերմոցաային ուրցը հաճախ հասանելի է ամբողջ տարվա ընթացքում։ Թարմ վիճակում այն ավելի բուրավետ է, բայց պահպանան ժամկետը մեկ շաբաթից էլ քիչ է։ Կարելի է թարմ վիճակում ամիսներով պահել, եթե խնամքով սառեցվի[7]։

Թարմ ուրցը սովորաբար վաճառվում է ճյուղերի փնջերով։ Բաղադրատոմսերում չափվում է ճաշի կամ թեյի գդալով։ Չորացրած ուրցատերևը Հայաստանում լայնորեն օգտագործվում է բուսական թեյերի մեջ (կոչվում է ուրց)։

Կախված կերակուրի մեջ կիրառելու ձևից՝ կարելի է օգտագործվել ինչպես ամբողջ ճյուղը, այնպես էլ միայն տերևները։ Սովորաբար, երբ բաղադրատոմսով նշվում է «փունջ» կամ «ճյուղ», դա նշանակում է ամբողջը, իսկ եթե նշվում է գդալները, ապա դա նշանակում է միայն տերևները։

Տերևները կարելի է ցողունից առանձնացնել կա՛մ դանակի բութ մասով, կա՛մ մատներով պոկելով։

Չորացնելիս ուրցն իր համն ավելի լավ է պահպանում, քան շատ այլ խոտաբույսեր։

Հակամանրէային հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուրց (Սովորական ուրց) եթերային յուղ

Ուրցի յուղը՝ ուրցի եթերայուղը (Սովորական ուրց), պարունակում է 20–54% թիմոլ[8]։ Ուրցի եթերային յուղը նաև պարունակում է մի շարք լրացուցիչ միացություններ, ինչպիսիք են ցիմոլը, միրկեն, բորնեոլը և լինաուլը[9]։ Ուրցը հակաբորբոքիչ է ու բերանի խոռոչի լվացման համար նախատեսված մի շարք միջոցների, այդ թվում՝ «Լիստերինի» ակտիվ բաղադրիչը[10]։ Ժամանակակից հակաբիոտիկների ստեղծումից առաջ ուրցի յուղն օգտագործվում էր վիրակապերը մշակելու համար[2]։

Կարևոր տեսակներ և մշակաբույսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմերանգ կիտրոնաուրց
  • Ուրց ցիտրիոդորուս – տարբեր տեսակի կիտրոնի, նարնջի, լայմի ուրց
  • Ուրց հերբա-բարոնա (քիմիոն ուրց), օգտագործվում է ինչպես խոհարարական բույս, այնպես էլ հողածածկույթ և քիմիոնի պատճառով ունի սուր հոտ։
  • Ուրց փրեկոքս (ուրցի մայր, վայրի ուրց), աճեցվում է որպես դեկորատիվ բույս։
  • Ուրց կեղծանվանուգինուս (կոպիտ ուրց), խոհարարական բույս չէ, աճեցվում է որպես հողածածկույթ։
  • Ուրց սողացող (վայրի ուրց, տարածվող ուրց) մեղրատու մեղուների համար կարևոր մեղրատու բույսեր են։ Ուրցի բոլոր տեսակները նեկտարի աղբյուր են, բայց վայրի ուրցը ծածկում է չորացած ժայռոտ հողերի մեծ տարածքներ հարավային Եվրոպայում (Հունաստանը և Մալթան հատկապես հայտնի են վայրի ուրցի մեղրով), Հյուսիսային Աֆրիկայում, ինչպես նաև ԱՄՆ-ի հյուսիսարևելյան Բերքշիրի և Կացկիլի լեռների բնատեսարաններում։ Ուրցի ցածր թփերը օգտագործվում են քայլուղիների համար։ Այն նաև կարևոր սննդաբույս է խոշոր և սովորական կապույտ թիթեռների թրթուրների համար[11]։
  • Սովորական ուրց (հասարակ ուրց, անգլիական ուրց, ամառային ուրց, ձմեռային ուրց, ֆրանսիական ուրց[12] կամ պարտեզի ուրց)[13] սովորաբար օգտագործվում է որպես խոհարարական խոտաբույս։ Այն ունի նաև բուժիչ հատկություն։ Հասարակ ուրցը միջերկրածովյան բազմամյա բույս է, որին պետք է շատ չոր հող և լիարժեք արև։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «A Brief History of Thyme - Hungry History»։ HISTORY.com։ Արխիվացված է օրիգինալից 2016-06-13-ին։ Վերցված է 2016-06-09 
  2. 2,0 2,1 Grieve Mrs. Maud։ «Thyme. A Modern Herbal»։ botanical.com (Hypertext version of the 1931 ed.)։ Արխիվացված է օրիգինալից փետրվարի 23, 2011-ին։ Վերցված է փետրվարի 9, 2008 
  3. Huxley, A., ed. (1992). New RHS Dictionary of Gardening. Macmillan.
  4. «Thyme (thymus)»։ englishplants.co.uk։ The English Cottage Garden Nursery։ Արխիվացված է օրիգինալից 2006-09-27-ին 
  5. Ingram, A.; Ibbotson, A.; Gallagher, M.։ «The Ecology and Management of the European Grayling Thymallus thymallus (Linnaeus)»։ East Stoke, Wareham, U.K.: Institute of Freshwater Ecology։ էջ 3։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-28-ին։ Վերցված է 2014-02-27 
  6. «Herb File. Global Garden»։ global-garden.com.au։ Արխիվացված է օրիգինալից 2007-10-12-ին 
  7. «Food Storage - How Long Can You Keep Thyme»։ Արխիվացված է օրիգինալից 2015-08-09-ին։ Վերցված է 2015-08-18 
  8. Thymus Vulgaris. PDR for Herbal Medicine. Montvale, NJ: Medical Economics Company. p. 1184.
  9. «Thymus vulgaris essential oil: chemical composition and antimicrobial activity» 
  10. Pierce, Andrea. 1999. American Pharmaceutical Association Practical Guide to Natural Medicines. New York: Stonesong Press. P. 338–340.
  11. «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-29-ին։ Վերցված է 2015-09-28 
  12. «French Thyme, Thymus vulgaris»։ Sand Mountain Herbs։ Արխիվացված է օրիգինալից 2014-05-27-ին։ Վերցված է 2014-05-27 
  13. «English thyme»։ Sara's Superb Herbs։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-09-ին 

Հետագա ընթերցանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • S. S. Tawfik, M. I. Abbady, Ahmed M. Zahran and A. M. K. Abouelalla. Therapeutic Efficacy Attained with Thyme Essential Oil Supplementation Throughout γ-irradiated Rats. Egypt. J. Rad. Sci. Applic., 19(1)։ 1-22 (2006).
  • Flora of China: Thymus
  • Flora Europaea: Thymus
  • Rohde, E. S. (1920). A Garden of Herbs.
  • Easter, M. (2009). International Thymus Register and Checklist.