Ուստրոն
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Ուստրոն | |||||
| |||||
Երկիր | Լեհաստան | ||||
Համայնք | Cieszyn County? | ||||
Մակերես | 59,03 կմ² | ||||
Բնակչություն | ▲16 118 մարդ (մարտի 31, 2021)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Փոստային դասիչ | 43-450 | ||||
Պաշտոնական կայք | ustron.pl | ||||
| |||||
Ուստրոն (լեհ.՝ Ustroń), քաղաք Լեհաստանում, գտնվում է Սիլեզկի վոեվոդստվոում, Ցեշինսկի շրջան։ Ունի քաղաքային գմինայի տիտղոս։ Տարածքը` 58,92 կմ²։ Բնակչությունը` 15 415 մարդ (2004 թվականի տվյալներով)։ Հայտնի է հիմնականում որպես բժշկական և լեռնադահուկային հանգստավայր։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին անգամ հիշատակվել է 1305 թվականին, որպես գյուղ։
Ըստ ավստրիական մարդահամարի 1910 թվականին գյուղում գնակվում էր 4275 մարդ, որից 4265 մշտական բնակություն ունեին։ Վիճակագրական տվյալների համաձայն որպես մայրենի լեզուն 3917 մարդ նշել են լեհերենը (91,8 %) և 333 (7,8 %) մարդ` գերմաներենը։ Գերմաներենը որպես մայրենի լեզու նշողների գերակշիռ մասը հրեաներ էին։ Այդ ժամանակ նրանք իրավունք չունեին իդիշը նշել որպես մայրենի լեզու։ Ըստ հավատքի` 2439 մարդ ուղղափառ(57 %), կաթոլիկ` 1728 (40,4 %) և 107 հրեա (2,5 %)։
1956 թվականին Ուստրոնը ստացել է քաղաքի կարգավիճակ։
1986 թվականի ապրիլին հիմնադրվել է մետալուրգիայի թանգարանը։ Այն տեղակայված է նախկին մետալուրգիական գործարանի հին շենքում, որը գործարկվել է 1772-1897 –ական թվականներին։ Թանգարանում հավաքված են տեղնիկական միջոցներ, ինչպես նաև պատմական և էթնիկ ցուցանմուշներ։
Քաղաքում գործում է պրոֆեսոր Մեյսների անվան ատամնաբուժական քոլեջ։
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բուդապեշտ, Հունգարիա
- Խայդունանաշ, Հունգարիա
- Լուգաչովիցե, Չեխիա
- Նոյկիրհեն-Ֆլույն, Գերմանիա
- Պեշտյանի, Սլովակիա
- Ուստրոնե-Մորսկե, Լեհաստան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը] Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |