Ունո Ուլբերգ
Ունո Ուլբերգ շվեդ.՝ Uno Werner Ullberg | |
---|---|
Ի ծնե | ֆիններեն՝ Uno Werner Ullberg |
Ծնվել է | փետրվարի 15, 1879[1] |
Ծննդավայր | Վիբորգ, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | հունվարի 12, 1944[1] (64 տարեկան) |
Վախճանի վայր | Հելսինկի, Ֆինլանդիա[1] |
Ոճ(եր) | ֆունկցիոնալիզմ, Հյուսիսեվրոպական նեոկլասիցիզմ և Հյուսիսային մոդեռն ոճ |
Կրթություն | Հելսինկիի պոլիտեխնիկական համալսարան |
Պարգևներ | |
Uno Ullberg Վիքիպահեստում |
Ունո Վերներ Ուլբերգ (շվեդ.՝ Uno Werner Ullberg, փետրվարի 15, 1879[1], Վիբորգ, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 12, 1944[1], Հելսինկի, Ֆինլանդիա[1]), ֆինն ճարտարապետ, ով հիմնականում ապրել և ստեղծագործել է Վիբորգում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ունո Ուլբերգը ծնվել է 1879 թվականի փետրվարի 15-ին, Վիբորգում։ 1898 թվականին ավարտել է Վիբորգի լիցեյը, 1903 թվականին՝ Հելսինգֆորսի պոլիտեխնիկական ինստիտուտը՝ ստանալով ճարտարապետության դիպլոմ։ Մինչև 1906 թվականն աշխատել է «Ուսկո-Նյուստրյոմ-Պետրելիուս-Պենտտիլիա» ճարտարապետական բյուրոյում, իսկ 1906 թվականին վերադարձել է Վիբորգ, որտեղ ճարտարապետ Կլասս Ակսել Գյուլդենի հետ միասին բացել է «Գյուլդեն-Ուլբերգ» (Gyldén & Ullberg) մասնավոր ճարտարապետական բյուրոն, որը գոյատևել է մինչև 1909 թվականը։ Փակվելուց հետո բյուրոն սկսել է ինքնուրույն գործունեություն իրականացնել։ 1927 թվականին Ուլբերգը եղել է Ֆինլանդիայի գրական ընկերության հատուկ տեղանունային հանձնաժողովի տեղական բաժնի համանախագահ (Օ. Մեուրմանի հետ միասին)[3][4]։
1926 թվականին Վիբորգում կայացած Սկանդինավիայի ճարտարապետների համագումարում բարձր են գնահատվել Ուլբերգի նախագծած շենքերը։ 1932-1936 թվականներին նա զբաղեցրել է Վիբորգի գլխավոր ճարտարապետի պաշտոնը։ Վիբորգում կառուցել է մի շարք շենքեր, իսկ 1922 թվականին մասնակցել է Վիբորգի Կլոր աշտարակի վերականգնմանը։ Բացի այդ, Ուլբերգի կառուցած շենքերը կարելի է հանդիպել Հելսինկիում, Օուլուում, Պրիոզերսկում, Իմատրայում և Սորտավալայում։
Կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կառույցներ Վիբորգում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հակման և Կօ ընկերության շենքը, «Գրանիտե պալատ»։ Հյուսիսային պատվար փողոց (Pohjoisvalli), 5 / Պոդգորնայա փողոց (Piispankatu), 14 (1908, Ա. Գյուլդենի հետ համատեղ),
- «Ֆր. Շալիենի զովացուցիչ ըմպելիքների և հանքային ջրերի ֆաբրիկայի» գրասենյակ և խանութ, Խաղաղության փողոց (Pellervonkatu), 8 (1908 թվական, Ա. Գյուլդենի հետ համատեղ),
- «Կուլմահալլ», առևտրային շինություն կինոթատրոնով, որը երկու կողմից ավարտվում է բարձր գլխանիստ ճակտոնապատով։ Լենինի պողոտայի (Torkkelinkatu) և Կարմիր հրապարակի (Punaisenlahteentori) հատման կետում, 1908 թվական, Ա. Գյուլդենի հետ համատեղ։ (Քանդվել է 1937 թվականին),
- Փայտյա տաղավար Պապուլա լեռան վրա գտնվող զբոսայգում (1909 թվական, Ա. Գյուլդենի հետ համատեղ),
- Միացյալ բանկ և ռեստորան «Լեհտովաարա», Ամրոցային փողոց (Linnankatu), 24 (1911),
- Բնակելի տուն Լենինգրադյան պողոտա (Karjalankatu), 10, Ֆինլանդական առևտրական բանկ և բնակելի տուն «Կարելիա» ԲԸ, Լենինի պողոտա (Torkkelinkatu), 12 (1911-1915, այլ տվյալներով` 1914 թվական),
- Ե. Վ. Սելլգրենի առանձնատունը (Venajansaari), 1913,
- Կրեպոստնոյ և Նովոյ Զաստավի փողոցների անկյունում վերականգնված տուն (Linnankatu, Uusiportinkatu), 1916 (Չի պահպանվել։ Տան տեղում այժմ գրաֆիտիներով ավտոկանգառ է),
- Ռիխարդի գործարար և բնակելի տներ, Կրեպոստնայա փողոց 14 (Linnankatu, 1918),
- Դիպպելի տուն, Կրասնոֆլոտսկայա փողոց 1 (Harmaidenveljestenkatu, 1921),
- Վիբորգի թատրոնը վերակառուցվել է 1922 թվականին, ինտերիերը նույնպես վերակառուցվել է Ուլբերգի ձևավորմամբ (Նոր ռատուշայի շենքերի համալիր),
- Բնակելի տուն, Յուժնիյ վալ 18, 20 (Etelävalli, 1923),
- «Համկան և Կո» ընկերության շաքարի պահեստ, Պրոգոննայա փողոց 8 (Karjaportinkatu, 1925),
- Կլոր աշտարակի վերակառուցում՝ որպես պատմական ռեստորան, Ռինոչնայա հրապարակ (1925),
- Varjo («Ստվեր») ընկերության բնակելի տուն, Յուժնի վալ 26 (Etelävalli, հատվում է Կրասինի փողոցի հետ (Pamppalankatu), 1927,
- Քաղաքային հիվանդանոցի կանանց բաժանմունք, Սբորնայա փողոց 2 (Sepänkatu, 1928-1937, այլ տվյալներով` 1935),
- «Карьяла» թերթի խմբագրություն, այժմ` «Վիբորգ» հյուրանոց, Լենինգրադսկի պողոտա 19 (Karjalankatu, 1929),
- Գթության քույրերի վիբորգյան հիվանդանոց, Օկտյաբրսկայա փողոց 2 (1930),
- Պանցերլակս բաստիոնում գեղարվեստի դպրոց և գեղարվեստական թանգարան, Պյոտր Լադանովի փողոց 1 (Hovioikeudenkatu, 1931),
- Քաղաքային գրավատուն, Վիբորգսկայա փողոց (Luostarinkatu), 4 (1931),
- Շվեդ-գերմանական եկամտաբեր տուն, Վիբորգսկայա փողոց (Luostarinkatu), 21 (1932),
- Մարզադաշտ (այժմ` «Ավանգարդ» մարզադաշտ) (1932),
- Ամառային «Կանաչ թատրոն» (1932),
- Շրջանային արխիվ, Շտուրմա փողոց 1 (Tervaniemenranta, 1933),
- 1934 թվականին կառուցել է Seurahuone հյուրանոցը, քաղաքային դահլիճով, 150 հոգու համար նախատեսված թատրոն և ռեստորան (Ներառվել է Նոր ռատուշայի շենքերի համալիրում։ Պատերազմից հետո ապամոնտաժվել է),
- Հրդեհից հետո «Էսպիլյա» ռեստորանի և Էսպլանդե զբոսայգում հանդիսություների բեմի վերականգնում (Torkkelinpuisto, 1934),
- Viipuri Gas gasworks-ի գրասենյակ և խանութ, Տեատրալնայա փողոց (Kaarle Knuutinpojankatu), 1935,
- Ավտոբուսի կայարանի ընդլայնում (1936 կամ 1937),
- Բոլոր սրբերի եկեղեցի Ռիստիմյակում` նովգորոդյան ոճով (1936, Ա. Նիկուլինի հետ համատեղ)։
Կառույցներ Սորտավալայում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հյուսիսային երկրների Միացյալ բանկի մասնաճյուղ, Կարելսկայա փողոց 19 (1913),
- Ֆինլանդիայի բանկի մասնաճյուղ Վյաինյաեյնենա փողոց 4 (1915),
- Բնակելի տուն, Վյաինյաեյնենա փողոց 2/2,
- «Յուհտոն Ռաուտտա» ընկերության առևտրային տուն (1915),
- Վարչական շենք Լենինի փողոց 7 հասեցում (1920-ական թվականներ),
- Բնակելի շենք հասարակական տարածքներով, Կոմսոմոլսկայա փողոց 8 (1930),
- Ավտոբուսի կանգառ, Կիրովի փողոց 1 (1935)։
Կառույցներ Պրիոզերսկում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հյուսիսային երկրների Միացյալ բանկի մասնաճյուղ, Լենինի փողոց 18 (1925)։
Կառույցներ Ֆինլանդիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քաղաքային հիվանդանոց Օուլուում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 https://www.mfa.fi/kokoelmat/arkkitehdit/uno-ullberg/
- ↑ Kansallisbiografia (фин.) / M. Klinge — Suomalaisen Kirjallisuuden Seura, Suomen Historiallinen Seura. — ISSN 1799-4349
- ↑ Paavilainen, Simo: Nordic Classicism 1910–1930. Museum of Finnish Architecture, Helsinki, 1982.
- ↑ Uno Ullberg: An Architect from Finnish Vyborg, Museum of Finnish Architecture
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Выборг Ульберга. Виртуальная экскурсия» (ռուսերեն). Terijoki.spb.ru.
- «Уно Ульберг» (ռուսերեն). Сайт о городе Выборге.
- Балтийский щит. Viipuri — К 130-летию со дня рождения Уно Ульберга
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ունո Ուլբերգ» հոդվածին։ |
|