Ֆիննական դասական լիցեյ (Վիբորգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տեսարժանություն

Классический лицей в Выборге.jpg

Ֆիննական դասական լիցեյ (ֆին.՝ Viipurin klassillinen lyseo), միջնակարգ հանրակրթական հաստատություն, որը գոյություն է ունեցել 1879-1940 թվականներին Վիբորգում։ Նախկին լիցեյի շենքը գտնվում է Վիբորգ քաղաքի կենտրոնում (Պուշկինի փողոց, տուն 10), հիմնական ճակատով նայում է դեպի Վիբորգյան Գնդերի հրապարակ, այն ընդգրկված է ճարտարապետական հուշարձանների ցանկում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1860-ական թվականներին Ֆինլանդիայի Մեծ դքսությունում սկսվեց ֆիննական լեզվի ներդրումը պաշտոնական գործավարությունում՝ ուղեկցվելով 1872 թվականին իրականացված ժողովրդական կրթության ռեֆորմով, ինչը ենթադրում էր շվեդական և գերմանալեզու կրթական հաստատությունների դերի նվազում և ռուսական կայսրության դասական և ռեալական գիմնազիաներին համապատասխան ֆիննական դասական և ռեալական լիցեյների ցանցի ստեղծում։ Դրա հետ կապված 1879 թվականին, Վիբորգում բացվեց առաջին ֆիննալեզու մասնավոր լիցեյը։ 1883 թվականին հրապարակված կայսր Ալեքսանդր III-ի հրամանագրի համաձայն, 1884 թվականից սկսեց գործել ֆիննական դասական լիցեյը՝ պետական ութամյա ուսումնական հաստատությունը տղաների համար (աղջիկները սովորում էին կանանց գիմնազիայում

Մարմնամարզական մասնաշենք

19-րդ դարի վերջին Վիբորգում սկսվեց քաղաքային նոր կենտրոնի շինարարությունը՝ եղջյուրավոր ամրոցի ապամոնտաժված ամրությունների տեղում։ Շինարարությունը ղեկավարում էր գավառական ճարտարապետ Յոհան Յակոբ Արենբերգը, ով նախընտրում էր նեոռենեսանս ոճը։ Նահանգապետի տան, Լյութերական եկեղեցու, փոստի և այլ հաստատությունների անմիջական հարևանությամբ գտնվող թաղամասերը զբաղեցնում էին դպրոցական շենքերը, այդ թվում 1890-ականներին կառուցված դասական լիցեյի մի քանի մասնաշենքեր։ Գլխավոր երկհարկանի ուսումնական մասնաշենքի նոր վերածննդի ոճով կառուցված, սյուներով և անտաբելմենտով զարդարված շքամուտքը ուղղված էր դեպի հրապարակ։ Շենքերի համալիրը ներառում է նաև երկհարկանի մարմնամարզական շենքը և մեկ հարկանի վարչական շենքը։ Հարևանությամբ կառուցվել էր ֆիննական ռեալական լիցեյի շենքը։

Ֆիննական դասական լիցեյը շենքում տեղակայված էր մինչև 1940 թվականը, որի շրջանավարտների թվում է 20-րդ դարի ամենահայտնի ֆինն քիմիկոս Արտուրի Իլմարի Վիրտանենը։ 1940 թվականի փետրվարի 2-ին երկու ռումբեր դիպան լիցեյի շենքին։ Խորհրդա-ֆիննական պատերազմների (1939-1944) արդյունքում փակված կրթական հաստատության ունեցվածքը մասամբ փոխանցվեց Կուոպիո քաղաքի նորաստեղծ դասական լիցեյին։

Հետպատերազմյան ժամանակաշրջանում լիցեյի վերանորոգված տարածքները հաջորդաբար զբաղեցնում էին տարբեր կրթական հաստատություններ՝ Մանկավարժական ուսումնարանը, որը հետագայում դարձավ ուսուցչական ինստիտուտ (1946-1957), թիվ 1 միջնակարգ գիշերօթիկ դպրոցը (1957-1979), Ուսումնա-արտադրական կոմբինատը (1979-1991)։ 1991 թվականից նախկին լիցեյը ընդգրկվեց Վիբորգի գիմնազիայի շենքերի համալիրում։ Երկար ժամանակ շենքի ճակատին գտնվում էր հուշատախտակ, նվիրված Միխայիլ Կալինինի կողմից 1940 թվականին հրապարակում կայացած շքերթի ժամանակ կարմիրբանակայիններին և հրամանատարներին շքանշաններ և մեդալներ շնորհելուն։

2011 թվականին հուշատախտակի վրայի տեքստը տեղափոխվեց նորաբաց «Ռազմական փառքի քաղաք» կոթողին[1]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Гусаров А. Ю. Выборг. Прошлое и настоящее средневекового города. Путеводитель. — СПб.: Паритет, 2017. — 320 с. — ISBN 978-5-93437-434-2.
  • Кепп Е.Е. Выборг. Художественные достопримечательности / Ред. О.В. Казаков. — Выборг: «Фантакт», 1992. — 200 с.
  • Неувонен П., Пёюхья Т., Мустонен Т. Выборг. Архитектурный путеводитель / Пер. Л. Кудрявцевой. — 2-е изд. — Выборг: «СН», 2008. — 160 с. — ISBN 5-900096-06-8

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]