Գրանիտե պալատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տեսարժանություն

Hackman ja kumpp-n liiketalo.JPG

«Գրանիտե պալատ», «Հակման & Co» ընկերության գլխավոր գրասենյակի նախկին շենքը Վիբորգում, որը կառուցվել է 1907-1908 թվականներին ճարտարապետներ Ունո Ուլբերգի և Ակսել Գյուլդենի նախագծով, ազգային ռոմանտիզմի ոճով։ Շենքը, որը դարձել է քաղաքի ամենահայտնի ճարտարապետական հուշարձաններից մեկը, վնասվել է խորհրդա-ֆիննական պատերազմների ժամանակ (1939-1944), իսկ հետպատերազմյան տարիներին վերանորոգվել է՝ նախնական նախագծից շեղումներով։ Անկյունային շենքն ունի երկու հասցե՝ Հյուսիսային Պատվարի փողոց 5 և Պոդգորնայա փողոց 14[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսային Պատվարի փողոցի ճակատային մասը

1906 թվին Վիբորգում հիմնադրվեց ճարտարապետական բյուրո Հելսինգֆորսի պոլիտեխնիկական ուսումնարանի համակուրսեցիներ` Ունո Ուլբերգի և Ակսել Գյուլդենի կողմից։ Առաջին պատվերներից մեկը Վիբորգի կենտրոնում գտնվող «Հակման & Co» ընկերության համար բիզնեսի և բնակելի շենքի նախագիծն էր, որը հիմնադրել էր գերմանացի վաճառական Ի. Հակմանը Բրեմենից, համարվում էր Վիբորգի ամենահին և ամենամեծ փայտանյութի և առևտրային ընկերությունը։ Հակմանները՝ Վիբորգի ամենահարուստ և ազդեցիկ ընտանիքներից մեկն էին, համբավ ձեռք բերեցին որպես արվեստի հովանավորներ, Գթության քույրերի ընկերության, Վիբորգի արվեստի դպրոցի և Վիբորգի արվեստի թանգարանի հիմնադիրներ։ Շենքի ճակատները տեղական բնական նյութերով երեսապատելը դարձել է «Գրանիտե պալատ» մականվան պատճառը, որը կցվել է տանը։ Ճակատի շարվածքում տեսանելի են գրանիտե բլոկները՝ ճարտարապետների անուններով` «A. Gyldén — U. Ullberg»: Բնօրինակ նախագծի շնորհիվ այս շենքը շատ ավելի հայտնի դարձավ, քան Հակմանի մեկ այլ տուն, որը կառուցվել էր հարևան թաղամասում։ Խորհրդա-ֆիննական պատերազմների (1939-1944) արդյունքում Հակմանները հեռացան Վիբորգից, բայց նրանց հիմնադրած «Հակման» Ռուսաստանյան ընկերությունը շարունակեց գործել Ֆինլանդիայում։ Հետպատերազմյան շրջանում գրասենյակի նախկին շենքը վերակառուցվեց որպես բնակելի շենք, իսկ 1990-ականներին այն վերաբնակեցվեց և սեփականաշնորհվեց։ Ներկայումս տարածքների մեծ մասը վերանորոգման կարիք ունեն և չեն օգտագործվում։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոդգորնայա փողոցի ճակատային մասը
Մուտքի դուռը ապակենկարներով
Ճակատի մանրամասներ

Գրանիտե սալիկներով երեսպատված երկհարկանի շենքի ասիմետրիկ ճակատը լավ ներգծվում էր հինավուրց քաղաքի շենքերի համայնապատկերում և ներդաշնակ էր մոտակայքում գտնվող Վիբորգի ամրոցի ամրությունների շարվածքին։ Առաջին հարկը զարդարված է մեդալիոններով կիսաշրջանաձև պատուհաններով, երկրորդը՝ պարուրազարդ եռանկյուն վերնաճակատներով։ Հատուկ տպավորություն էր ստեղծում ճակատի երեսապատման քարի մուգ կարմիր և բաց մոխրագույն հերթագայությունը, որոնք զարդարված էին բարձրաքանդակներով և ընկերության պատմության համար նշանակալի տարեթվերով։ Դրանցից մեկը՝ 1790 թվականը, ընկերության հիմնադրման տարեթիվն էր, մյուսը՝ 1816 թվականը, վերաբերում է «Հակման & Co» ընկերության անվանմանը հայտնվելուն։

Ճակատների զարդարանքը ներառում էր թռչունների և կենդանիների պատկերներով քարե փորագրություններ, ինչպես նաև ծաղկազարդեր (կաղնու տերևների ծաղկեպսակներ, սոճու ճյուղեր՝ կոներով, բադի բույն ճտերով, այծի և գառան գլուխներ և այլն)։ Նախագծի համաձայն, առաջին հարկում տեղակայված էր մեծ դահլիճը կամարակապ պատուհաններով, որոնց միջոցով լուսավորվում էր դահլիճը։ Հյուսիսային պատվարի փողոցից, մուտքի աջ դռան մարմարե սանդուղքով, այցելուները մտնում էին ընկերության սեփականատեր Վ. Հակմանի բնակարան, իսկ ձախ կողմինը գրասենյակի մուտքի դուռն էր։ Պոդգորնայա փողոցի կողմից տեղակայված էր շենքի երրորդ մուտքը և անցումը դեպի բակ։ Բակի կողմից ճակատը զարդարված էր խոշոր պատշգամբով և կանաչ կերամիկական սալիկներով։ Նկուղն օգտագործվում էր որպես պահեստ։

Մասնագետները նշում են, որ շինության շքեղ ներքին հարդարանքի բարձր գեղագիտական մակարդակն ապահովվում էր ներկառուցված կահույքով, միջնադարյան մոմակալներով և դեկորատիվ ջահերով (որպես նյութ օգտագործվել են մարմար, ընկուզենու և կաղնու փայտանյութ), որոնց մեծ մասը ոչնչացվել էր խորհրդա-ֆիննական պատերազմների ժամանակ (1939-1944)։ Շինությունը զարդարող նկարները, այդ թվում Յուհո Ռիսսանենի աստիճանավանդակում տեղակայված եռածալ նկարը, ֆինն զինվորներն օգտագործել էին պատերազմի ժամանակ վառարաններ վառելու համար։ Չի պահպանվել նաև բարձր տանիքը, որը հետպատերազմյան վերանորոգման ընթացքում փոխարինվել է հարթ տանիքով։ Ներքին հարդարանքի տարրերի զգալի մասը կորել է վերակառուցման ընթացքում, իսկ հետպատերազմյան տարիների ներքին միջնորմները քանդվեցին 1990-ականներին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Кепп Е.Е. Выборг. Художественные достопримечательности / Ред. О.В. Казаков. — Выборг: «Фантакт», 1992. — 200 с.
  • Кепп Е.Е. Выборг / Ред. Е.Г. Павлова. — Л.: «Лениздат», 1986. — 150 с.
  • Максимович М.Я. Путеводитель по Выборгу. — СПб.: «Центр сохранения культурного наследия», 2014. — 96 с.
  • Мысько А.С. Архитектура Выборга в эпоху модерна. — СПб.: «Центр Сохранения Культурного Наследия», 2014. — 128 с. — ISBN 978-5-91882-026-1
  • Неувонен П., Пёюхья Т., Мустонен Т. Выборг. Архитектурный путеводитель / Пер. Л. Кудрявцевой. — 2-е изд. — Выборг: «СН», 2008. — 160 с. — ISBN 5-900096-06-8
  • Николаева Н.А. Северный модерн в Выборге. — СПб.: «Центр сохранения культурного наследия», 2015. — 88 с. — ISBN 978-5-91882-029-2