Ումիհանա Չուվիդինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ումիհանա Չուվիդինա
Դիմանկար
Ծնվել է1794
ԾննդավայրՍարաևո, Օսմանյան կայսրություն
Մահացել է1870
Մահվան վայրBosnia Vilayet, Օսմանյան կայսրություն
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
Կրոնիսլամ
Մասնագիտությունբանաստեղծուհի և գրող
 Umihana Čuvidina Վիքիպահեստում

Ումիհանա Չուվիդինա (բոս․՝ Umihana Čuvidina; 1794, Սարաևո, Օսմանյան կայսրություն - 1870, Bosnia Vilayet, Օսմանյան կայսրություն), օսմանյան ժամանակաշրջանի բոսնիացի բանաստեղծ։ Նա առավել վաղ բոսնիացի կին-հեղինակն է, որի ստեղծագործությունները պահպանել են մինչև այսօր[1]։ Չուվիդինան երգում էր իր բանաստեղծությունները և մեծ ներդրում է ունեցել բոսնիական ժողովրդական երաժշտության ավանդական ժանրում, սեվդալինկայում[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չուվիդինան ծնվել է 1794 թվականին Սարաևոյում (այժմյան Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաքը), այն ժամանակ Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող, բոսնիացիների ընտանիքում, որը ռեստորան ուներ, հետո ձմերուկ էր աճեցնում և վաճառում։ Չուվիդինան մեծացել է Հրիդայում, Սարաևոյի թաղամաս, որը գտնվում է Միլյացկա գետի ձախ ափին։

1813 թվականին Չուվինինան նշանված էր Մույո Չամջի-բայրաքթար անունով մի երիտասարդի հետ, որը 19-րդ դարի սկզբին սերբական ապստամբության ճնշման ժամանակ զոհվեց որպես Ալի Փաշա Դերենդելիի կայսերական բանակի զինվոր։ Նա սպանվել է Դրինա գետի ոչ հեռու գտնվող Լոզնիցա փոքրիկ քաղաքի մոտ, Սերբիա։ Փեսացուի մահվան հարվածից հետո Չուվիդինան որոշեց երբեք չամուսնանալ և սկսեց գրել բանաստեղծություններ իր սիրելիի և նրա մարտակից ընկերների մասին։

Մույոյի մահից հետո երեք տարի Ումիհանան դուրս չի եկել իր տան բակի սահմաններից։ Չորրորդ տարում, որպես մահացած սիրո հավերժական սգո նշան, նա կտրել է իր բոլոր մազերը և կապել բակի ցանկապատին։ Այս մասին հաղորդվում է իր բանաստեղծություններում։

Միայն ամբողջական պոեմը, որը կարելի է առանց կասկածի վերագրել Չուվիդինայի հեղինակային ստեղծագործությանը, 79 բանաստեղծություններով էպոսն է «Սարաևոցիները պատերազմ են գնում Սերբիայի դեմ» խորագրով (բոս․՝ Sarajlije iđu na vojsku protiv Srbije)՝ գրված բոսնիերեն[3]։

Umihana Chuvidina ապրել է մինչև խոր ծերություն և մահացել է մոտ 1870 թվականին։ Նա թաղվել է ըստ ավանդույթի անհայտ վայրում Սարաևոյում, «անտառակի տակ ժայռի վրա»։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

1970 թվականին Սարաևոյի Բոլյակով-Պոտոկ թաղամասում բացվեց դպրոց, որը կոչվում էր նրա (Umihana Čuvidina Osnovna Škola) անունով[4][5]։ 1992 թվականի սեպտեմբերի 26-ին Բոսնիայի պատերազմի ընթացքում սերբերի կողմից սպանվեցին մի քանի աշակերտներ[6]։ Երեք ամիս անց, դեկտեմբերի 16-ին, այս դպրոցի երեք աշակերտներ սպանվեցին սերբական արկից, իսկ մի քանիսը վնասվածքներ ստացան դպրոցում։ Այս միջադեպերը եղել են Սարաևոյի պաշարման մի մասը, որը տևեց գրեթե չորս տարի[7]։

Տունը, որտեղ նա ծնվել է, Սարաևոյի Հին քաղաքի Մուջեզինովա փողոցում, տարիների ընթացքում լիովին անկում է ապրել։ Բնակիչները բազմիցս քաղաքապետարաններից խնդրել են վճարել Չուվիդինայի նվիրված հուշատախտակի տեղադրման համար այն տանը, որտեղ նա ապրում էր[8]։ Սակայն դա արդյունք չի տվել մինչև 2011 թվականը, երբ Սարաևո քաղաքը տրամադրել է 80.000 բոսնիական փոխարկելի մարկ փողոցը և տունը վերականգնելու համար[9]։

2012 թվականի սեպտեմբերին բոսնիացի դերասանուհի Նադա Ջուրեվսկան հայտարարեց, որ նա և իր գործընկեր Ադմիր Գլամոչակը, պատրաստվում են ստեղծել մոնոդրամա Ումիհանա Չուվիդինայի մասին։ Ջուրեվսկան հայտարարեց նաև, որ տարիներ շարունակ տեղեկություններ է հավաքել խորհրդավոր բանաստեղծուհու կյանքի մասին[10]։

Մասնակի մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ստեղծագործությունները ստեղծվել են մոտավորապես 1810-1820 թվականներին.

  • Čamdži Mujo i lijepa Uma[11]
  • Sarajlije iđu na vojsku protiv Srbije
  • Žal za Čamdži Mujom

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Tarih donosi priču o Umihani Čuvidini». tvsa.ba. 28 декабря 2011. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 4-ին.
  2. «Sevdalinka, naučni esej». ibn-sina.net. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 4-ին.
  3. Voices in the Shadows: Women and Verbal Art in Serbia and Bosnia; Pages 250 & 251. books.google.com. Վերցված է 2019 թ․ ապրիլի 4-ին.
  4. «Umihana Čuvidina Elementary School official website». osuc.edu.ba. Վերցված է 2019 թ․ ապրիլի 4-ին.
  5. «Osnovna škola "Umihana Čuvidina", Sarajevo». most387.com. 6 января 2012. Վերցված է 2019 թ․ ապրիլի 4-ին.(չաշխատող հղում)
  6. «Obilježena godišnjica ubistva devet građana Novog Grada». avaz.ba. 28 сентября 2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 4-ին.
  7. «OBILJEŽENA 20. GODIŠNJICA STRADANJA U POTUR ŠEHIDIJINOJ ULICI». novigradsarajevo.ba. 2012 թ․ դեկտեմբերի 17. Վերցված է 2019 թ․ ապրիլի 4-ին.
  8. «Propada ulica u kojoj je rođena čuvena Umihana Čuvidina». avaz.ba. 2011 թ․ ապրիլի 1. Վերցված է 2019 թ․ ապրիլի 4-ին.(չաշխատող հղում)
  9. «Dosta oštećenih kaldrma u Starom Gradu: Za sanaciju 80.000 KM». avaz.ba. 2011 թ․ մայիսի 24. Վերցված է 2019 թ․ ապրիլի 4-ին.(չաշխատող հղում)
  10. «Đurevska i Glamočak pripremaju monodramu o Umihani Čuvidinoj». avaz.ba. 2012 թ․ սեպտեմբերի 25. Վերցված է 2019 թ․ ապրիլի 4-ին.(չաշխատող հղում)
  11. «CAMDZI MUJO I LIJEPA UMA». camo.ch. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 4-ին.