Jump to content

Ուլյանա Դոնսկովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուլյանա Դոնսկովա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝գեղարվեստական մարմնամարզություն
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝օգոստոսի 24, 1992(1992-08-24) (32 տարեկան)
Ծննդավայր՝Կամենսկ-Շախտինսկի, Ռոստովի մարզ, Ռուսաստան
Մարզիչ(ներ)՝Իրինա Վիներ
Հասակ՝176 սանտիմետր
Քաշ՝57 կիլոգրամ

Ուլյանա Դոնսկովա (ռուս.՝ Ульяна Вячеславовна Донскова, օգոստոսի 24, 1992(1992-08-24), Կամենսկ-Շախտինսկի, Ռոստովի մարզ, Ռուսաստան), ռուս գեղարվեսական մարմնամարզուհի, 2012 թվականի խմբակային բազմամարտի օլիմպիական չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն։ Ռուսաստանի սպորտի վարպետ (2010)։

2006-2012 թվականներին եղել է Ռուսաստանի գեղարվեստական մարմնամարզության հավաքականի անդամ` խմբակային բազմամարտի մրցումներում[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1992 թվականի օգոստոսի 24-ին, Կամենսկ Շախտինսկի քաղաքում (Ռոստովի մարզ)։ Հինգամյա Ուլյանան սկսել է պարապել մարզիչ Ալլա Մատրոսովայի ղեկավարությամբ։

Երկար տարիների ծանր պարապունքներից հետո գրանցել է առաջին հաջողությունները։ 2000 թվականին Ուլյանան հաղթել է շրջանային առաջնությունում։ Այս իրադարձությունը ոգևորել է և՛ մարզուհուն, և՛ նրա մարզիչին։

Երեք տարի անց նրա վրա ուշադրություն են դարձրել Մոսկվայում։ Մեկ տարի անց նրան հրավիրել են դիտումների և առաջարկել են մասնակցել մայրաքաղաքային «Գրան պրի» մրցաշարին։ Այնուհետև նրան ընտրել են հավաքականի համար։

2008 թվականից նա սկսել է մարզվել Ռուսաստանի հավաքականում` Իրինա Վիների ղեկավարությամբ։

Առաջին անգամ Ուլյանա Դոնսկովան աշխարհի չեմպիոն է դարձել 2009 թվականի սեպտեմբերի 12-ին, Ճապոնիայում անցկացված աշխարհի առաջնության ժամանակ։ Այստեղ նա նվաճել է մեկ ոսկե և երկու բրոնզե մեդալներ` խմբային վարժությունների համար։

2010 թվականի ապրիլի 17-ին Բրեմենում անցկացված Եվրոպայի առաջնության ժաման Ուլյանան կրկին ոսկե մեդալ է նվաճել։ Երկրորդ անգամ աշխարհի չեմպիոն է դարձել Մոսկվայում 2010 թվականի սեպտեմբերի 27-ին։ Նա նվաճել է երկու ոսկե և մեկ բրոնզե մեդալ։

Դոնսկովան եղել է Ռուսաստանի գեղարվեստական մարմնամարզության հավաքականի ավագը խմբակային բազմամարտում։ Հավաքականի կազմում նա մասնակցել է 2012 թվականի ամառային օլիմպիական խաղերին Լոնդոնում։ Օլիմպիադայում հաղթանակ տանելուց հետո Ուլյանան ավարտել է իր սպորտային կարիերան[2]։

Ուլյանան Պ. Լեսգաֆտի անվան ֆիզիկական կուլտուրայի, սպորտի ու առողջության պետական ազգային համալսարանի ուսանողուհի է (Սանկտ Պետերբուրգ

2013 թվականին մասնակցել է «Պարեր աստղերի հետ» շոուին` գրավելով 6-րդ տեղը։

Ամուսնացած է նախկին հոկեյիստ Ռուբեն Բեգունցի հետ։ 2015 թվականի օգոստոսին որդի է ունեցել[3]։

  • Բարեկամության շքանշան (2012 թվականի օգոստոսի 13) - ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում ունեցած մեծ ավանդի, 2012 թվականի ամառային օլիմպիական խաղերում ունեցած մեծ հաջողությունների համար[4]
  • Կամենսկ Շախտինսկիի պատվավոր քաղաքացի

Ծանոթագրություներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Основной состав Сборной команды России по художественной гимнастике (групповые упражнения)
  2. «Побеждавшие на Олимпиаде гимнастки Донскова и Севастьянова завершили карьеру» (ռուսերեն). newsru.com. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 9-ին.
  3. «Гимнастка Ульяна Донскова родила первенца». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 6-ին.
  4. Указ Президента Российской Федерации от 13 августа 2012 года № 1165 «О награждении государственными наградами Российской Федерации» Արխիվացված 2013-04-23 Wayback Machine

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուլյանա Դոնսկովա» հոդվածին։